Ադրբեջանին խաղաղություն պետք չէ, նրան պետք է Լեռնային Ղարաբաղը. Իսկանդարյան

Ներքաղաքական

«Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆԻ գնահատմամբ` Ադրբեջանը շտապում է` մտածելով, որ Ուկրաինայում, Թուրքիայում եւ Իրանում կամ էլ այլ վայրում իրավիճակը կարող է փոխվել: Ըստ նրա` Ադրբեջանը ցանկացած քաղաքական հնարավորության դեպքում դուրս կբերի ռուսներին Լեռնային Ղարաբաղից, ինչը ոչ թե իրավական, այլ քաղաքական հարց է:

— Այս պահին Բաքուն աշխատում է Ռուսաստանի, Արեւմուտքի, Արեւելքի եւ ընդհանրապես բոլորի հետ, որպեսզի հասնի իր նպատակին: Բոլոր խաղացողներին Ադրբեջանն ավելի շատ է պետք, քան Հայաստանը: Արեւմուտքի համար Ադրբեջանն արժեքավոր է որպես երկիր, որը գտնվում է Իրանի եւ Ռուսաստանի միջեւ: Ուստի` Արեւմուտքը ոչինչ չի պարտադրի Բաքվին: Իսկ այս ֆոնին Ադրբեջանը շարունակում է ճնշում գործադրել հայկական կողմի վրա, այդ թվում՝ ռազմական, դիսկուսիոն եւ դիվանագիտական բնույթի: Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետը դե ֆակտո հայտնվել է դեռեւս 2022 թվականի դեկտեմբերին: Այս դերը կատարում էին Ադրբեջանի կառավարության մարդիկ, որոնք փակել էին միջանցքը: Այժմ այդ իրավիճակը կարգավորվել է եւ աշխարհագրորեն ավելի մոտ է տեղափոխվել Հայաստանին: Սա ճնշման ռազմավարություն է` անհրաժեշտ արդյունքների հասնելու համար:

— Ճնշման վերջնարդյունքում Ադրբեջանը փորձում է Հայաստանից կորզել խաղաղության պայմանագիր` իր նախապայմաններո՞վ:

— Իրավիճակը սկզբունքորեն այլ է: Ադրբեջանին խաղաղություն պետք չէ, նրան պետք է Լեռնային Ղարաբաղը: Խաղաղության պայմանագիրն այն խմբագրմամբ, որն ուզում է Բաքուն, ընդամենը հերթական նպատակին հասնելու գործիքակազմ է: Դրան կարելի է հակազդել նաեւ դիվանագիտական ձեւաչափով, դա բավարար չէ, քանի որ Ալիեւը չի պատրաստվում դրան ականջալուր լինել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում