Ով է Էրդողանի կուսակցության հայ թեկնածուն եւ, որն՞ էր ուղիղ եթերում ուշաթափվելու իրական պատճառը. Գաղտնազերծում է պոլսահայ լրագրողը

Հանդիպում

«Հայկական համայնքը Թուրքիայում կայանալիք նախագահական ընտրություններին ավելի շատ հակված է քվեարկել ընդդիմության միասնական թեկնածու, քեմալական Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ, ընդդիմության հիմնական առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի օգտին»,-«Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով մայիսի 14-ին Թուրքիայում կայանալիք նախագահական ընտրություններին, ասաց  պոլսահայ լրագրող, Թուրքիայում տպագրվող «Ակոս» պարբերականի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը, ընդգծելով.

-Առհասարակ, Թուրքիայի ժողովուրդը՝ ներառյալ հայերը, գոհ չեն իշխանության որոշումներից, ապաժողովրդավարական կեցվածքից։ Դրա համար հայությունն էլ մեծամասամբ ընդդիմադիր շարքերին պետք է որ աջակցի, ի նպաստ իրենց քվեարկի: Ի դեպ, Էրդողանի ցուցակում կա նաեւ մեկ հայ թեկնածու, նա բժիշկ է մասնագիտությամբ եւ ամբողջությամբ կիսում է Էրդողանի իշխանության տեսակետը բոլոր հարցերով, նրա անունն է Սեւազ Սվազօղլու, մայրը հայ է, իսկ հայրը` թուրք:

-Քըլըչդարօղլուի՝ իշխանության գալու դեպքում կփոխվի՞ Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի հադնեպ:

Հիմնականում մեծ փոփոխություններ չեն ակնկալվում։ Բայց, կարծես թե, Քըլըչդարօղլուն հարևան երկրների հետ պետք է որ ուզի ավելի լավ հարաբերություններ մշակել։ Բայց, անշուշտ, Ադրբեջանի հետ նրանց հարաբերությունները չեն դադարի, նրանք էլ նույն հանգերգը պետք է կրկնեն՝ «Եղբայր պետություն»:

-Պարոն Էստուկյան, բայց արդյոք ընտրվելու շանսեր ունի՞ ընդդիմության թեկնածուն:

-Այո, նա Էրդողանի համար շատ ռեալ մրցակից է: Թուրքիայում վերջին 20 օրերին անցկացված 9 սոցհարցումներից միայն մեկի համաձայն է, որ Էրդողանը հաղթում է միասնական ընդդիմության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլույին։ Ավելին, հարցումները վկայում են, որ մոտ տասը տարի նախագահող Էրդողանը կարող է պարտվել հենց առաջին փուլում։ Էրդողանի համար արդեն իսկ լուրջ սպառնալիք էին գնաճն ու տնտեսական ճգնաժամը, դրան գումարվեց աղետալի երկրաշարժը, որը պաշտոնական տվյալներով մոտ 50 հազար մարդու կյանք է խլել։ Երկրի ներքին կամ արտաքին հանգամանքներով պայմանավորված՝ պատճառ դարձան, որ տվյալ պարագայում Թուրքիայի ընտրողները մոտավոր անցյալի համեմատ ավելի լուրջ դժվարությունների դիմակայեն, մասնավորապես տնտեսական կտրվածքով։ Այս հանգամանքը շատ ավելի իրատեսական է դարձնում ընդդիմության հաշիվները, որ ընտրությունից կարող է հաղթական դուրս գալ:

-Պարոն էստուկյան, նախօրեին ուղիղ եթերի ժամանակ էրդողանը ուշաթափվեց, հետո պատճառաբենց, որ մրսածության հետեւանք է, իրականում ի՞նչ կատարվեց:

-Պաշտոնապես հայտարարվեց, որ մրսել է, որ փորացավ էր սկսել, բայց արդեն տեւակն ժամանակ է, ինչ տարատեսակ լուրեր են շրջանառվում, որ Էրդողանը լուրջ առողջական խնդիրներունի, որը գաղտնի է պահում: Մասնավորապես ասում են, որ խնդիրը սրտի հետ է կապված, չգիտեմ...

Զրուցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

https://iravunk.com/sim/?p=254164&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ