Ալիեւի շտապողականությունը հուշում է, որ խաղավարտն իրոք շատ մոտ է

Վերլուծություն

Այս­պի­սով, Ար­ցա­խի իշ­խա­նու­թյուն­ներն ի­րո՞ք չեն հաս­կա­նում, թե ի­րա­կա­նում ուր են տա­նում ժո­ղովր­դին, թե՞ ձե­ւաց­նում են, թե չեն հաս­կա­նում (ինչպես 44-օրյա պա­տե­րազ­մի շե­մին), որ ցան­կա­ցած այլ տար­բե­րակ, քան ռուս­նե­րից ու­ղիղ օգ­նու­թյուն խնդրելն է, կոր­ծան­ման է տա­նե­լու, քա­նի դեռ Հա­յաս­տա­նում Նի­կոլ կա, սա ար­դեն դառ­նում է կեն­սա­կան, գո­յա­տեւ­ման հարց (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=254143&l=am): Ընդ ո­րում՝ այն դեպ­քում, երբ Նի­կո­լը շա­րու­նա­կում է «ամե­նօ­րյա ռե­ժի­մով» ցույց տալ, թե ի­րա­կա­նում ինչ է ա­նում:

Նման հիմ­նա­վո­րում նա ի ցույց դրեց նա­եւ ե­րեկ, երբ ո­րո­շեց ու­ղերձ  հղել Իս­րա­յե­լի վար­չա­պետ Բե­նի­ա­մին Նե­թա­նյա­հո­ւին՝ ա­սե­լով. «Մեր երկ­կողմ հա­րա­բե­րու­թյուն­ներն ակ­տի­վո­րեն զար­գա­նա­լու եւ ո­րա­կա­կան նոր մա­կար­դակ թե­ւա­կո­խե­լու դրա­կան նա­խադ­րյալ­ներ ու­նեն…»: Լո՞ւրջ: Այն բա­նից հե­տո՞, երբ Իս­րա­յե­լը նա­եւ պաշ­տո­նա­կան մա­կար­դա­կով է սկսել բա­ցա­հայ­տո­րեն խո­սել, թե ինչ­պես է Ադր­բե­ջա­նին օգ­նել 44-օրյա պա­տե­րազ­մում ու շա­րու­նա­կում է մինչ օրս օգ­նել: Նա­եւ, որ Ադր­բե­ջան-Հա­յաս­տան ուղ­ղու­թյու­նը դի­տար­կում է բա­ցա­ռա­պես մեր վեր­ջին ա­ջա­կից­նե­րից մե­կի՝ Ի­րա­նի վրա հար­ձակ­ման տրամպ­լին:

Մեկ օր ա­ռաջ էլ նույն Նի­կո­լը Ցե­ղաս­պա­նու­թյան տա­րե­լի­ցի հետ կապ­ված էր ու­ղերձ հղել, ո­րից Ա­շո­տյա­նը մի­ան­գա­մայն այն մտքին էր հա­սել, թե այդ ու­ղեր­ձը հա­մա­ձայ­նեց­վել է նա­եւ Էր­դո­ղա­նի նա­խընտ­րա­կան շտա­բի հետ: Եվ նման կաս­կած­նե­րը, ինչ խոսք, տրա­մա­բա­նա­կան են, հաշ­վի առ­նե­լով, որ բա­ցի ու­րա­ցու­մա­յին ո­ճա­բա­նու­թյու­նից, այդ­տեղ նա­եւ մի շարք ծայ­րա­հեղ մտա­հո­գիչ մտքեր է­ին նե­րառ­վել: Օ­րի­նակ Նի­կո­լը ո­րո­շել է այս­պի­սի հարց բարձ­րաց­նել՝ «Ինչո՞ւ Մեծ ե­ղեռ­նը տե­ղի ու­նե­ցավ, եւ ի՞նչ է պետք ա­նել դրա կրկնու­թյու­նը բա­ցա­ռե­լու հա­մար»: Իսկ ա­հա հե­ղի­նա­կա­վոր քա­ղա­քա­գետ Սե­մյոն Բաղ­դա­սա­րովը ներ­կա­յաց­րել է գնա­հա­տա­կան, ո­րի տողա­տա­կե­րում կա­րե­լի է Նի­կո­լի այդ հար­ցադր­ման պա­տաս­խա­նը գտնել. «Հայ հա­սա­րա­կու­թյան մեջ ակ­տի­վո­րեն ներ­մուծ­վում է այն միտ­քը, որ Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան մե­ղա­վո­րը ոչ թե Թուր­քի­ան է, այլ՝ Ռու­սաս­տա­նը: Ժո­ղովր­դին ա­սում են, որ այ­սօր Հա­յաս­տա­նին պետք է Թուր­քի­ան, ո­րը ոչ մի կապ չու­նի ցե­ղաս­պա­նու­թյուն ի­րա­կա­նաց­րած Օս­մա­նյան կայս­րու­թյան հետ: Ի վեր­ջո, ան­ցել է ա­վե­լի քան 100 տա­րի, եւ Թուր­քի­ան դար­ձել է այլ եր­կիր: Բայց Էր­դո­ղա­նը վեր­ջերս սպառ­նաց հույ­նե­րին կրկնել Զմյուռ­նի­ա­յի կո­տո­րա­ծը, որ­տեղ նվաս­տաց­րել է­ին քրիս­տո­նյա բնակ­չու­թյա­նը: Դրա­նից հե­տո ինչ-որ մե­կը կվի­ճար­կի՞, որ կա «ուրի­շ» Թուր­քի­ա...»:

Բաղ­դա­սա­րո­վը, ի­հար­կե, մեծ հե­ղի­նա­կու­թյուն ու­նե­ցող եւ քա­ջա­տե­ղյակ փոր­ձա­գետ է, բայց նրա վեր­ջին հար­ցադ­րու­մը «մի­ա­միտ» է: Ի­հարկե, միշտ էլ կգտնվեն «վիճար­կող­ներ», ա­վե­լին` փրփու­րը բե­րան­նե­րին «ապա­ցու­ցող­ներ», որ «ներ­կա­յիս Թուր­քի­ան ու­րիշ Թուր­քի­ա է»: Այդ քա­րո­զը Հա­յաս­տան­ում ծա­վա­լեց դեռ ԼՏՊ-ն, թե­րեւս իս­րա­յե­լյան Մո­սա­դի թե­լադ­րան­քով: Հե­տա­գա­յում այդ քա­ղա­քա­կա­նու­թյու­նը որ­դեգ­րե­ցին Լե­ւո­նի հո­գե­զա­վակ­նե­րը, ո­րոնք ար­դեն ան­թա­քույց են աշ­խա­տում ա­րեւմ­տյան ա­մե­նա­տար­բեր պատ­վի­րա­տու­նե­րի հա­մար: Իսկ երբ նրանք ըն­դա­մե­նը հանձ­նա­րա­րու­թյուն կա­տա­րող­ներ են, ինչ էլ ա­սի Էր­դո­ղա­նը, Թուր­քի­ա­յի, Ադր­բե­ջա­նի եւ դեռ այն ժա­մա­նակ­նե­րից մինչ օրս նրանց թի­կուն­քին կանգ­նած­նե­րի ցե­ղաս­պան բնույթն ա­պա­ցու­ցող ինչ նոր ա­պա­ցույց­ներ էլ որ ի հայտ գան, մեկ է` սույն մանկ­լա­վիկ­նե­րը միշտ էլ ա­ռաջ կտա­նեն «ներ­կա­յիս Թուր­քի­ան ու­րիշ Թուր­քի­ա է» կար­գա­խո­սը:

Թուր­քի­ան, ի­հար­կե, ո­րո­շա­կի ստրա­տե­գի­ա­կան ճշգրտում­նե­րի փու­լում է: Այդ մա­սին ակ­նար­կող վեր­ջին դե­տալ­նե­րից մեկն էլ Մոսկ­վա­յում կա­յա­ցած՝ Թուր­քի­ա­յի, Ռու­սաս­տա­նի, Սի­րի­ա­յի եւ Ի­րա­նի պաշտ­պա­նու­թյան նա­խա­րար­նե­րի եւ հե­տա­խու­զու­թյան ղե­կա­վար­նե­րի հան­դի­պումն էր: Նա­եւ Ան­կա­րա­յի հայ­տա­րա­րու­թյու­նը, որ ար­դեն մա­յի­սի սկզբնե­րին կա­րող է տե­ղի ու­նե­նալ նա­եւ Ռու­սաս­տա­նի, Ի­րա­նի, Սի­րի­ա­յի եւ Թուր­քի­ա­յի նա­խա­գահ­նե­րի հան­դի­պու­մը: Ու դա տրա­մա­բա­նու­թյուն ու­նի՝ Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում լուրջ փո­փո­խու­թյուն­ներ են ըն­թա­նում, եւ ան­գամ ար­դեն Իս­րա­յելն է սկսել ակ­նար­կել Ի­րա­նի հետ հան­դի­պում­նե­րի ցան­կու­թյան մա­սին:

Իսկ ա­վե­լի խո­շոր ի­մաս­տով, ա­ռա­ջի­կա BRICS-ի գա­գաթ­ա­ժո­ղո­վին ըն­դա­ռաջ հայտ­նի դար­ձավ, որ դա­շին­քին մի­ա­նա­լու հայտ է ներ­կա­յաց­րել 19 եր­կիր, այդ թվում՝ իս­լա­մա­կան աշ­խար­հի ա­ռանց­քա­յին երկր­նե­րը՝ Ի­րան, Սա­ու­դյան Ա­րա­բի­ա, Ե­գիպ­տոս, Ին­դո­նե­զի­ա եւ այլն: Եվ այս դեպ­քում բո­լոր ա­ռում­նե­րով այս կա­ռույ­ցը կգե­րա­զան­ցի ԱՄՆ-ի գլխա­վո­րած G7-ի հա­մա­կար­գին:

Աշ­խար­հը փոխ­վում է ոչ մի­այն աչ­քի ա­ռաջ, այլ նա­եւ գե­րա­րագ տեմ­պե­րով, եւ այս ի­րա­վի­ճա­կում Թուր­քի­ան ընդ­հա­նուր դի­նա­մի­կա­յին հար­մար­վե­լու խնդիր ու­նի: Նա­եւ Ադր­բե­ջա­նում այս ի­րո­ղու­թյու­նները չեն կա­րող շրջան­ցել, եւ հենց դա է, որ Ա­լի­ե­ւին ստի­պում է հնա­րա­վո­րինս ա­րա­գաց­նել:

Իսկ Հա­յաս­տա­նում ե­րե­ւի մտա­ծում են, թե ա­րեւմ­տյան պատ­վի­րա­տու­նե­րը վեր­ջին պա­հին մի բան կա­նեն, ու աշ­խար­հը կմնա նո՞ւյնը: Թե՞ տոն­նա­նե­րով կոմպ­րո­մատ­ներ են այն­տեղ թո­ղել ու հի­մա վա­խե­նում են, որ այդ ա­մե­նը ջրի ե­րես չել­նի:

Չնա­յած, այս շտա­պո­ղա­կա­նու­թյու­նը նա­եւ մեկ բան է պարզ հու­շում՝ խա­ղա­վարտն ի­րոք շատ մոտ է:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում