Մեծ ճանապարհի ավազակները

Վերլուծություն

Պա­տա­հա­կա՞ն էր, որ Նի­կոլն ապ­րի­լի 24-ի շե­մին, այ­սինքն՝ դրան նա­խոր­դող ԱԺ նստաշր­ջա­նում սկսեց խո­սել «Արցախն Ադր­բե­ջան է եւ վերջ» ո­ճով՝ ձեռ­քի հետ էլ ճոխ մե­սիջ­ներ հղե­լով Թուր­քի­ա­յին. հա­զիվ թե: Նա­եւ չի կա­րող պա­տա­հա­կան լի­նել, որ այդ հայ­տա­րա­րու­թյու­նից հաշ­ված օ­րեր անց, ար­դեն ապ­րի­լի 24-ի նա­խօ­րե­ին Ա­լիե­ւը ո­րո­շեց «պաշ­տո­նա­կան տեսք» տալ Ար­ցա­խի շրջա­փակմա­նը՝ շա­րու­նա­կե­լով տար­բեր աղ­բյուր­նե­րով քա­րո­զել «կա՛մ խո­նար­վեք, կա՛մ հե­ռա­ցեք» ցե­ղաս­պան սկզբուն­քը: Ա­մեն դեպ­քում, սա հեր­թա­կան փաստն էր, երբ Նի­կո­լի ու Ա­լի­ե­ւի հա­ջոր­դա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը  նման է­ին սո­վո­րա­կան «պա­սե­րով խա­ղի»:

«ՊԱ­ՍԵ­ՐՈՎ ԽԱ­ՂԻ» ՆՈՐ ՍԵ­ՐԻ­ԱՆ

Ար­ցա­խի ան­մի­ջա­կան բլո­կա­դա­յին հա­ջոր­դած գոր­ծո­ղու­թյուն­նե­րը եւս նույն «պա­սե­րով խաղն» ա­ռաջ տա­նե­լու տեսքն ու­նե­ին: Նախ. շատ չան­ցած Հա­կա­րի­ի կա­մուր­ջը փա­կե­լուց, Նի­կո­լի ԱԳՆ-ն շտա­պեց հայ­տա­րա­րու­թյուն տա­րա­ծել, փոր­ձե­լով այս ան­գամ էլ ցույց տալ, թե ի­րենք ո­րե­ւէ մեղք չու­նեն: Նա­եւ, սո­վո­րա­կա­նի պես, պարզ հաս­կաց­նել տա­լով, թե «մե­ղա­վո­րը» ռուս­ներն են: Ըստ ԱԳՆ-ի. «Ադրբե­ջա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րը, կոպ­տո­րեն խախ­տե­լով 2020թ. նո­յեմ­բե­րի 9-ի ե­ռա­կողմ հայ­տա­րա­րու­թյան 6-րդ կե­տը, ար­դեն պաշ­տո­նա­պես ար­գե­լա­փա­կել են Լա­չի­նի մի­ջանց­քը՝ քայ­լեր ձեռ­նար­կե­լով մի­ջանց­քում՝ ՌԴ խա­ղա­ղա­պահ զո­րա­կազ­մի պա­տաս­խա­նատ­վու­թյան գո­տում ան­ցա­կետ տե­ղադ­րե­լու ուղ­ղու­թյամբ»: Իսկ որ­պես լու­ծում՝ ԱԳՆ-ն սա է մատ­նան­շում. «Կոչ ենք ա­նում Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյանն ի վեր­ջո կա­տա­րել ե­ռա­կողմ հայ­տա­րա­րու­թյան 6-րդ կե­տով ստանձ­նած ի­րենց պար­տա­վո­րու­թյու­նը՝ վե­րաց­նե­լով մի­ջանց­քի ա­պօ­րի­նի ար­գե­լա­փա­կու­մը եւ ա­պա­հո­վե­լով ադր­բե­ջա­նա­կան ու­ժե­րի դուրս­բե­րու­մը Լա­չի­նի մի­ջանց­քի ողջ անվ­տան­գու­թյան գո­տուց...»:

Մի­այն թե մի քա­նի է­ա­կան հար­ցեր կան այս­տեղ:

1. Նո­յեմ­բե­րի 9-ի հա­մա­ձայ­նա­գի­րը ստո­րագ­րել է նա­եւ Նի­կո­լը, ընդ ո­րում, մի­ան­գա­մայն «տա­րօ­րի­նակ» պայ­ման­նե­րում՝ մինչ այդ մեր­ժե­լով զի­նա­դա­դա­րի ռու­սա­կան ա­ռա­ջարկ­նե­րը, ո­րոնք կա­րող է­ին ա­վե­լի լավ ի­րա­վի­ճակ ստեղ­ծել` բա­ցա­ռե­լով Ար­ցա­խի բլո­կա­դա­յի ա­մեն մի հնա­րա­վո­րու­թյուն: Նա­եւ ինք­նա­կամ. այդ փաս­տա­թուղթն ի­րե­նից ներ­կա­յաց­նում է միջ­պե­տա­կան պայ­մա­նա­գիր, այն էլ՝ ճա­կա­տագ­րա­կան նշա­նա­կու­թյուն ու­նե­ցող, ո­րը պետք է վա­վե­րա­ցում անց­նի: Դա չի ե­ղել, այ­սինքն` ստո­րագր­վել է ա­պօ­րի­նա­բար:

2. Պայ­մա­նագ­րի շատ ա­վե­լի լուրջ կետ Նի­կոլն ինքն է խախ­տել, դրա­նով թույլ տա­լով, որ ներ­կա ի­րա­վի­ճակն ա­ռա­ջա­նա: Խոս­քը ա­մե­նա­կա­րե­ւոր՝ 1-ին կե­տի մա­սին է, ո­րը, հի­շեց­նենք, սահ­մա­նում է. «Հայ­տա­րար­վում է Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի հա­կա­մար­տու­թյան գո­տում ամ­բող­ջա­կան հրա­դա­դա­րի եւ բո­լոր ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի դա­դա­րի մա­սին՝ 2020 թվա­կա­նի նո­յեմ­բե­րի 10-ի՝ Մոսկ­վա­յի ժա­մա­նա­կով ժա­մը 00:00-ից: Ադր­բե­ջա­նի Հան­րա­պե­տու­թյու­նը : Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նը, այ­սու­հետ՝ Կող­մեր, ԿԱՆԳ ԵՆ ԱՌ­ՆՈՒՄ Ի­ՐԵՆՑ ԶԲԱ­ՂԵՑ­ՐԱԾ ԴԻՐ­ՔԵ­ՐՈՒՄ (ընդգծու­մը մերն է- հեղ.)»: Հե­տա­գա կե­տե­րը սահ­մա­նում են Աղդա­մի, Քել­բա­ջա­րի եւ Լա­չի­նի շրջան­նե­րի հանձ­նու­մը: Սա­կայն զի­նա­դա­դա­րի պա­հին, հի­շենք, հայ­կա­կան ու­ժե­րի «զբա­ղեց­րած դիր­քեր» կա­յին այդ տա­րածք­նե­րից դուրս եւս, եւ դրանք, հի­շա­տակ­ված 1-ին կե­տը պահ­պա­նե­լու դեպ­քում, Ադր­բե­ջա­նին ո­րե­ւէ հնա­րա­վո­րու­թյուն չէ­ին տա­լիս Ար­ցա­խը շրջա­փա­կել: Նի­կո­լը սե­փա­կան մի­անձ­նյա ո­րոշ­մամբ, նախ­կին նա­խա­րար Վա­ղո­յի ձեռ­քով այդ տա­րածք­նե­րը հանձ­նել է՝ դրա­նով ուղ­ղա­կի­ո­րեն խախ­տե­լով ե­ռա­կողմ պայ­մա­նա­գի­րը եւ Ար­ցա­խը շրջա­փա­կե­լու հնա­րա­վո­րու­թյուն ստեղ­ծե­լով: Թե ինչ է սա նշա­նա­կում, ան­գամ մեկ­նա­բա­նե­լու կա­րիք չկա:

3. Այս­քա­նով հան­դերձ, Նի­կոլն ինքն է ստո­րագ­րել ե­ռա­կողմ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն կոչ­վա­ծը, այ­սինքն, նա­եւ ինքն է պար­տա­վոր ա­պա­հո­վել, որ ողջ պայ­մա­նա­գի­րը, այդ թվում` ՀՀ ԱԳՆ-ի ա­սած 6-րդ կե­տը կա­տար­վի: Իր ստո­րագ­րու­թյամբ նա այդ պայ­մա­նագ­րի լի­ա­կա­տար կա­տար­ման պա­տաս­խա­նատ­վու­թյունն է ստանձ­նել Ար­ցա­խի եւ ողջ հայ ժո­ղովր­դի ա­ռաջ: Եվ հի­մա, ե­թե չի կա­րո­ղա­նում իր այդ պատ­մա­կան նշա­նա­կու­թյան ստո­րագ­րու­թյան ի­րա­կա­նա­ցու­մը, ան­կախ պատ­ճառ­նե­րից, ա­պա­հո­վել, պար­տա­վոր է հայ­տա­րա­րել, թե՝ ստո­­րագ­րել եմ մի բան, ո­րի ի­րա­կա­նաց­ման հետ կապ­ված ո­րե­ւէ հնա­րա­վո­րու­թյուն չու­նե­ի, կամ որ սխալ փաս­տա­թուղթ է ստորագ­րել, ա­նի­րա­տե­սա­կան եւ այլն: Յու­րա­քան­չյուր բա­րո­յա­կան ղե­կա­վա­րի հա­մար դա կնշա­նա­կեր հրա­ժա­րա­կան տալ եւ սե­փա­կան ոտ­քով բանտ գնալ:

4. Վեր­ջա­պես, այն բա­նից հե­տո, երբ Նի­կո­լը, կրկնենք, հրա­պա­րա­կավ Ար­ցախն Ադր­բե­ջա­նի մաս է ճա­նա­չում, հի­մա ՀՀ ԱԳՆ-ն այդ ին­չի՞ց է բո­ղո­քում: Ե­թե «Ադրբե­ջա­նի մաս» է, Ադր­բե­ջանն էլ «իր տա­րած­քում» ան­ցա­կետ է դնում, ու ռուս­ներն ի՞նչ ա­նեն այս դեպ­քում: Ա­վե­լին, մի՞թե կաս­կա­ծող կա, որ Ա­լի­ե­ւը հենց Նի­կո­լի այդ հայ­տա­րա­րու­թյան հի­մա վրա է այս վեր­ջին քայլն ա­նում, ու հի­մա Միր­զո­յան Ա­րո­յի կան­տո­րան էլ ռու­սա­կան կող­մից է պա­հան­ջում, որ հե­տո նո­րից ա­սի` տե­սա՞ք, թե ռուս­ներն ինչ ա­րե­ցին:

Նույն «պա­սով» շարժ­վեց նա­եւ Ադր­բե­ջա­նը: Ըստ Ադր­բե­ջա­նի սահ­մա­նա­յին ծա­ռա­յու­թյան հա­ղոր­դագ­րու­թյան՝ ի­րենք «պաշ­տո­նա­պես տե­ղե­կաց­րել են ռուս խա­ղա­ղա­պահ զո­րա­կազ­մի հրա­մա­նա­տա­րու­թյա­նը եւ թուրք-ռու­սա­կան հա­մա­տեղ մո­նի­տո­րին­գի կենտ­րո­նին՝ Լա­չի­նի մի­ջանց­քի մուտ­քի մոտ ան­ցա­կետ տե­ղադ­րե­լու մա­սին»: Փոր­ձում են ներշն­չել այն միտ­քը, որ ե­թե «պաշ­տո­նա­պես տե­ղե­կաց­րել են», ու­րեմն՝ ի­րենց քայ­լը հա­մա­ձայ­նեց­րել են ռուս­նե­րի հետ:

ՍՏԵ­ՓԱ­ՆԱ­ԿԵՐ­ՏԸ ՆՈ­ՐԻՑ «ՋՈՒՐ Է ԾԵ­ԾՈՒՄ»

Ռու­սա­կան կող­մը, բնա­կա­նա­բար, ա­րա­գո­րեն հեր­քեց՝ ԱԳՆ-ի նա­եւ ՊՆ-ի մի­ջո­ցով հայ­տա­րա­րե­լով. «2023 թվա­կա­նի ապ­րի­լի 23-ին մի­ա­կող­մա­նի եւ չհա­մա­ձայ­նեց­ված գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ար­դյուն­քում ադր­բե­ջա­նա­կան կող­մը ար­գե­լա­փա­կել է եր­թեւ­ե­կու­թյու­նը Լա­չի­նի մի­ջանց­քով՝ ռու­սա­կան խա­ղա­ղա­պահ զո­րախմ­բի թիվ 1 դի­տա­կե­տի տա­րած­քում»: Սա­կայն փաս­տը, որ կա­մուր­ջը փա­կե­լուց հե­տո Նի­կո­լից ո­րե­ւէ հո­դա­բաշխ բա­ցատ­րու­թյուն չկա, իսկ ներ­հա­յաս­տա­նյան քա­րոզ­չա­դաշ­տում ակ­տի­վո­րեն ա­ռաջ են տա­նում «ռուս­ներն են մե­ղա­վո­րը» քա­րոզ­չու­թյու­նը, հեր­թա­կան ա­պա­ցույցն է, որ գործ ու­նենք նույն սխե­մա­յի հետ՝ Նի­կոլն ինչ որ բան է ա­սում, Ա­լի­եւն ան­մի­ջա­պես ա­ռաջ է շարժ­վում, մի­աց­նում են՝ «ռուս­ներն են մե­ղա­վո­րը» քա­րոզ­չու­թյու­նը: Մի փոքր դա­դար, ա­պա նույ­նը…

Սա­կայն այս ան­գամ ո­րո­շա­կի տար­բե­րու­թյուն­ներ կան: Նախ, այս ան­գամ Ա­լի­ե­ւը գնաց ե­ռա­կողմ հա­մա­ձայ­նագ­րի բա­ցա­հայտ եւ ցու­ցադ­րա­կան խախտ­ման: Թե ին­չու, դեռ կհաս­նենք: Սա­կայն մեկ եզ­րա­կա­ցու­թյան ա­մեն դեպ­քում այս­տե­ղից կա­րե­լի է հան­գել. ակն­հայ­տո­րեն Հեյ­դա­րո­վի­չը շտա­պե­լու խնդիր ու­նի: Ա­սենք փաս­տը, որ նման սուր դրվագ­ներն այս­քան հա­ճա­խա­կի­ա­ցել են, ար­դեն իսկ այդ շտա­պո­ղա­կա­նու­թյան մա­սին խո­սում է:

Հա­ջոր­դը, շա­րու­նա­կում է Ստե­փա­նա­կեր­տից, այս­պես ա­սենք, մեկ­նա­բա­նու­թյան կա­րոտ ռե­ակ­ցի­ա գալ: Մինչ այս Ստե­փա­նա­կերտն ա­ռանց այդ էլ բա­վա­կա­նին թույլ ար­ձա­գանք էր տվել Ար­ցախն Ադր­բե­ջա­նի կազ­մում ճա­նա­չե­լու մա­սին Նի­կո­լի հայ­տա­րա­րու­թյա­նը: Իսկ ա­հա այս հեր­թա­կան դեպ­քի հետ կապ­ված, ո­րը խոս­տա­նում է ամ­բող­ջա­կան բլո­կա­դա, Ստե­փա­նա­կերտն ար­ձա­գան­քեց. «...Դի­մում ենք Ե­ռա­կողմ հայ­տա­րա­րու­թյան կող­մե­րին եւ հատ­կա­պես Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյա­նը՝ ան­հա­պաղ քննար­կում­ներ սկսե­լու Ար­ցա­խի շրջա­փակ­ման վե­րաց­ման, ադր­բե­ջա­նա­կան ան­ցա­կե­տի տե­ղադր­ման կան­խար­գել­ման եւ Ար­ցա­խի ժո­ղովր­դի անվ­տան­գու­թյան ի­րա­կան ե­րաշ­խիք­նե­րի ա­պա­հով­ման շուրջ: Ակն­կա­լում ենք ա­մե­նա­կարճ ժամ­կե­տում գոր­ծուն քայ­լեր Ար­ցա­խի ժո­ղովր­դի առ­ջեւ ծա­գած անվ­տան­գա­յին եւ հու­մա­նի­տար հիմ­նախն­դիր­նե­րի լուծ­ման ուղ­ղու­թյամբ, ո­րոնց բա­ցա­կա­յու­թյու­նը թույլ կտա Ար­ցա­խի իշ­խա­նու­թյուն­նե­րին ու ժո­ղովր­դին ո­րո­շե­լու ի­րենց հե­տա­գա ա­նե­լիք­նե­րը»,- գրել է ԱՀ նա­խա­գա­հը` ներ­կա­յաց­նե­լով  այդ կո­չը:

Այ­սինքն, Ստե­փա­նա­կեր­տում դեռ չե՞ն հաս­կա­ցել, որ «ան­հա­պաղ քննար­կում­ներ սկսե­լու» մա­սին պա­հանջ­նե­րը ճա­նա­պարհ են՝ ոչ մի տեղ չտա­նող: Ա­վե­լին, ա­ռանց այդ պա­հան­ջի էլ քննար­կում­ներ բո­լոր հար­ցե­րով լի­նում են, սա­կայն ար­դյունք­նե­րը տե­սա­նե­լի չեն: Այս վեր­ջին դե­պքի հետ կապ­ված՝ եւս քննար­կում­ներն ըն­թա­նում են: Բայց այն ի­րա­վի­ճա­կում, երբ Նի­կո­լը հա­մա­ռո­րեն ա­ռաջ է տա­նում «Արցախն Ադր­բե­ջան է եւ վերջ» սկզբուն­քը, նա­եւ բա­ցա­հայ­տո­րեն հրա­ժար­վե­լով ե­ռա­կողմ հա­մա­ձայ­նագ­րի իր ստո­րագ­րու­թյամբ տված ե­րաշ­խիք­նե­րին տեր կանգ­նել, պարզ չէ՞, որ «ան­հա­պաղ քննար­կում­ներ սկսե­լու» պա­հանջն այս դեպ­քում էլ խոս­տա­նում է զրո ար­դյու­նա­վե­տու­թյուն:

Բա­ցի այդ, ի՞նչ ա­սել է՝ «թույլ կտա Ար­ցա­խի իշ­խա­նու­թյուն­նե­րին ու ժո­ղովր­դին ո­րո­շե­լու ի­րենց հե­տա­գա ա­նե­լիք­նե­րը»: Այ­սինքն, նո՞ր պետք է ո­րո­շեն, թե ինչ են ա­նե­լու, երբ ար­դեն եր­կու տա­րի է, որ նման ի­րա­վի­ճա­կում են: Ա­վե­լին, երբ հա­սել են մի պա­հի, երբ նրան­ցից հստակ պա­հան­ջում են՝ ճա­նա­չել Ադր­բե­ջա­նին կամ հե­ռա­նալ: Այս եր­կու տար­վա ըն­թաց­քում չե՞ն հաս­կա­ցել, որ ա­մեն ինչ հենց դրան է տա­նում, եւ պետք էր դեռ էն գլխից «հե­տա­գա ա­նե­լիք­նե­րը» ո­րո­շել: Այն դեպ­քում, երբ կան հաշ­ված քայ­լե­րի հնա­րա­վո­րու­թյուն. կա՛մ ըն­դու­նել Ա­լի­ե­ւի պա­հան­ջը, ո­րը նա­եւ Նի­կոլն է ար­դեն բա­ցա­հայ­տո­րեն ա­ռաջ տա­նում, կա՛մ՝ թող­նել սե­փա­կան տներն ու հե­ռա­նալ, կա՛մ էլ անց­նել զին­ված դի­մադ­րու­թյան, ին­չը, չմո­ռա­նանք, են­թադ­րում է ա­զե­րի­նե­րի ա­մեն մի քայ­լին պա­տաս­խան: Ընդ ո­րում, այս ե­րեք տար­բե­րակն էլ, թե­րեւս ակն­հայտ է, որ նույն ար­դյուն­քին են տա­նե­լու: Եվ մնում է վեր­ջին շան­սը՝ Մոսկ­վա­յին բո­լո­րո­վին այլ խնդրան­քով դի­մե­լը, որ Ար­ցա­խը վերց­նեն ՌԴ-ի պրո­տեկ­տո­րա­տի տակ՝ ժո­ղովր­դին սպառ­նա­ցող բա­ցա­հայտ հայ­րե­նազր­կու­մը կան­խե­լու հա­մար, ե­թե մի­այն հա­մա­ձայն­վի: Թե՞ մտա­ծում են, որ ե­թե մի փոքր էլ ժա­մա­նա­կի վրա խա­ղան, մի­գու­ցե ինչ-որ բան կփոխ­վի: Ինչ է, Ար­ցա­խում գոր­ծող սո­րո­սա­ծի­նա­կան ու­ժերն ար­դեն այն­քան զո­րե՞ղ են, որ կա­րո­ղա­նում են բլո­կա­վո­րել փրկվե­լու այդ մի­ակ ճա­նա­պար­հը:

Ա­մեն դեպ­քում, ե­րեկ հայտ­նի դար­ձավ, որ ՌԴ-ն փո­խում է խա­ղա­ղա­պահ ու­ժե­րի հրա­մա­նա­տա­րին: Ընդ ո­րում, ինչ­պես ռու­սա­կան աղ­բյուր­ներն են հու­շում, այս ան­գամ նշա­նակ­վել է Շոյ­գո­ւի վստա­հե­լի ան­ձան­ցից մե­կը՝ փոր­ձա­ռու գե­նե­րալ-գնդա­պետ Ա­լեք­սանդր Լեն­ցո­վը: Իսկ դա, ըստ նույն ռու­սա­կան աղ­բյուր­նե­րի, լուրջ նա­խազ­գու­շա­ցում է ոչ մի­այն ար­ցա­խյան սո­րո­սա­ծին­նե­րին, այլ, որ ա­վե­լի է­ա­կան է, Ա­լի­ե­ւին եւ Նի­կո­լին: 

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում