«Հենց Հայաստանում ենք սկսում մեր մարաթոնը». Դիմաշ Կուդայբերգենի «Stranger» համերգին մնացել են հաշված օրեր

Մշակութային

Ապրիլի 29-ին` ժ. 19։00-ին, Մարզահամերգային համալիրում կկայանա տաղանդավոր Դիմաշ Կուդայբերգենի մենահամերգը՝ «Stranger» համաշխարհային շրջագայության ընթացքում: Վեց տարեկանից բեմ բարձրացած Դիմաշը ծնունդով Ղազախստանից է:

«Ղազախական հողը շատ բեղմնավոր ու ստեղծագործ է, եւ այս հողի վրա ծնվում են բազմաթիվ տաղանդավոր մարդիկ, որոնք հետագայում աշխարհում մեծ բարձունքներ են նվաճում ինչպես երաժշտության, այնպես էլ սպորտի, ստեղծագործական եւ այլ ոլորտներում»,- նշում է արտիստը:

Ղազախ երգիչն ամենահազվագյուտ վոկալային դիապազոնի տերն է՝ 6 օկտավա։ Խոսելով մասնագիտական հաջողություններից` նա նշում է. «Պետք է անընդհատ զարգանալ, ինչ-որ նոր բան սովորել եւ այդ ժամանակ ինչ-որ բարձունքների կհասնես: Առանց քրտնաջան աշխատանքի չես կարող լինել այնպիսին, ինչպիսին դարձել ես: Միայն տաղանդի վրա հույս դնելով՝ չես կարող հեռու գնալ»:

Արտիստի երգացանկը ներառում է յոթ լեզուներով ստեղծագործություններ՝ ղազախերեն, անգլերեն, ռուսերեն, իսպաներեն, իտալերեն, ֆրանսերեն եւ չինարեն: «Առնաու» շրջագայությունից հետո «Stranger»-ը արդեն նրա երկրորդ լայնածավալ նախագիծն է: Ղազախստանում կայանալիք պրեմիերայից հետո Հայաստանը որպես հաջորդ երկիր է ընտրվել ընթացիկ հյուրախաղերի համար:

«Հայաստանը արագ զարգացող երկիր է՝ մեծ պատմությամբ և շատ գեղեցիկ պատմական վայրերով: Եվ հենց այս երկրում մենք կցանկանայինք շոու կազմակերպել և մարդկանց ցույց տալ մեր աշխատանքը։ Ցանկում ունենք մեծ թվով երկրներ և քաղաքներ, բայց հենց Հայաստանում ենք սկսում մեր մարաթոնը։ Եվ մենք ուրախ կլինենք գեղեցիկ շոու ցուցադրել այս տարածաշրջանում»,-ասում է Դիմաշ Կուդայբերգենը:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում