Երբ ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանը «ծանր հրետանի» է իրեն հորջորջում

Ներքաղաքական

ԱԺ արդեն ոչ բարձր ամբիոնից երեկ անհայտ երեսփոխան Էմմա Պալյանը խիստ հուզական ու պոռթկումներով հարուստ ելույթ ունեցավ` Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու արքեպիսկոպոսին հորդորելով. «Պարո՛ն Աջապահյան, ձեր տեղը եկեղեցում է, ձեր խոսքը կլինի հասկանալի եւ ընդունելի միայն այն ժամանակ, երբ բացարձակ քաղաքական լինելուց զատ, կլինի նաեւ հոգեւոր, եւ ձեր խոսույթում կներառեք միավորման, ներման, հոգեւոր ճանապարհով ելքեր գտնելու մասին կոչեր, իսկ մինչ այդ, հաճախ եկեղեցում մոմ վառեք եւ Աստծուց ներում հայցեք»:

Պալյանի այս հայտարարությունը հիշեցնում է օրեր առաջ Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխ ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի հայտարարությունը, չնայած այս պարագայում` պատգամավորի բռի խոսքը Փաշազադեի հայտարարության դեմ, ինչպես Նիկոլ Փաշինյանը կասեր` պարզապես, «կիրթ ու կառուցողական» էր: Էլ չենք խոսում այն հանգամանքի մասին, որ պատգամավորը, կորցնելով էթիկայի բարոյական նորմերը ու խախտելով դրանք` Հայ Եկեղեցու արքեպիսկոպոսին դիմում է «պարոն»-ով: Թեպետ ՔՊ-ի համար խիստ օրինաչափ վարքագիծ է, դե օրինակ, թքել մարդկանց վրա, հետո ասել, որ նորից պետք լինի, էլի կթքի, հանել «Հայ Եկեղեցու պատմություն» առարկան, բարձր ամբիոններից իրենց պետություն հռչակել եւ ասել, թե կարող եք Աստծո հետ պրոբլեմ ունենալ: Այս անպատկերացնելի խոսույթները գալիս են վկայելու, որ ՔՊ-ն իր ընտրած «խոսնակներով» միջակության եւ դատարկության ցցուն ապացույց են եւ որ Պալյանը, ընթերցելով իր ձեռքում գտնվող տողերը, պետք է ծանր ու թեթեւ աներ, թե ինքը` որպես Հայոց պատգամավոր, ի՞նչ վաստակ ունի արդեն երկրորդ անգամ իրեն անկարգ պահելու համար:

«Իրավունքը» ուսումնասիրել է տիկին Պալյանի կենսագրությունը, ինչի բովանդակությունից միայն կարելի է տխրել: Պատկերցնո՞ւմ եք, նրա կյանքի ամենամեծ ձեռքբերումը վեց տարի լրագրող աշխատելն է, ընդ որում` դրանից հինգը Գռզո մականունով հայտնի ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի անվան հետ ասոցացվող կայքում` Ալեն Սիմոնյանի շեֆության ներքո: 2021-ից էլ պատգամավոր է ու այսօր լրագրողներին, ովքեր հանրությանն են փոխանցում ծանրակշիռ մարդկանց ասելիքը, անվանում է` «գրչակներ»: Այս տիկինը անգամ պատկերացում չունի, որ ինքը պետք է ոչ թե պատասխանի Բարձրաշնորհ Սրբազան հորը, այլ գնա ու օրը գիշեր սարքելով` բացի Լաչինի միջանցքը, որը իր ու իրեն կարդալու համար հանձնված տեքստերի հեղինակների ուղիղ պատասխանատվության գոտում է: Ի վերջո, փոխարենը հարգարժան մարդկանց սովորեցնել, թե ով որտեղ ինչ մոմ վառի, լավ կլինի մի մոմ էլ նա վառի, որովհետեւ այդպիսի աղքատ կենսագրությամբ վախենանք, թե սույն տիկինը ապագայում լրագրության մեջ էլ գործ չգտնի կամ թե դատաստանի ժամանակ նրան հիշեցնեն, թե ինչ լուսավոր հայրենիք են հանձնել թուրքին ու ինչպիսի հրաշալի սերունդ, ինչպես ժամանակին կասեր Անդրանիկ Քոչարյանը` թնդանոթի միս դարձրել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում