«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Հրապարակ». Վահե Ղազարյանը կասկածում է Արարատ Միրզոյանին

Մամուլի տեսություն

ՀՀ ներքին գործերի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի որոշումներից մեկում։ Հանրային քննարկման ներկայացված նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի ՆԳ նախարարությունում պաշտոն զբաղեցնող անձանց գործուղումները նախապես չհամաձայնեցնել ՀՀ արտաքին գործերի նախարարության հետ՝ «ծառայողական առանձնահատկություններով պայմանավորված»:

«Նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի զերծ մնալ տեղեկատվության արտահոսքից՝ էտապավորվող և ուղեկցող անձանց անվտանգության նկատառումներից ելնելով»,- ասվում է նախագծում: Ապա ավելի մանրամասն հիմնավորում են․ «Նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների` օտարերկրյա պետություններ գործուղումների վերաբերյալ առաջարկություններն այլ գերատեսչությունների հետ նախապես համաձայնեցնելն անհնար է, ինչը հիմնականում պայմանավորված է հետևյալ ծառայողական առանձնահատկություններով. օտարերկրյա պետության տարածքում հայտնաբերված և ձերբակալված հետախուզվող անձին ՀՀ էքստրադիցիայի (էտապավորում) ենթարկելիս նրա տվյալների և գործուղման գործընթացի հրապարակումը կարող է հանգեցնել տեղեկատվության արտահոսքի, որը կստեղծի լուրջ վտանգներ` ինչպես գործուղված անձանց, այնպես էլ ձերբակալված հետախուզվող անձի համար:

Հասանելիությունը` տուժող կողմին, կարող է հանգեցնել հաշվեհարդարի իրականացման, ինչպես նաև պայմանավորված է այն հանգամանքով, որ գործուղումները հիմնականում իրականացվում են շատ կարճ ժամկետներում, և եվրոպական երկրներից հետախուզվող անձին ՀՀ իրավապահ մարմիններին հանձնելու վերաբերյալ բավարարումները ստացվում են կալանքի տակ գտնվելու առավելագույն ժամկետը լրանալուց հաշված օրեր առաջ և այլն»։ Եթե կարճ բացատրենք այս նախագծի իմաստը, ապա կստացվի, որ ՆԳՆ-ն կասկածում է ԱԳՆ-ում աշխատողներին, որ նրանք ինֆորմացիայի արտահոսք կապահովեն եւ կձախողեն հանցագործներին Հայաստան տեղափոխելու գործը:

Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուրում:

Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ նախագահը կուսակցության գրասենյակում ընդունել է ՄԱՍԿ նախագահին ՍԻՄ նախագահը հանդիպել է ՀԺԿ կուսակցության ղեկավարի հետ «Արդյո՞ք ԵՄ-ն դեռ կլինի 20 տարի անց։ Ի՞նչ կլինի Հայաստանի հետ, ԵԱՏՄ-ի հետ». Հայկ Բաբուխանյան Փաշինյանը շարունակում է հետապնդել «Իրավունք» թերթի կայքը ՈՒՂԻՂ. Նիկոլի բանանը, Ալենի ոտքերն ու ընդդիմության անձեռոցիկները. ՀԱՅԿ ԲԱԲՈԻԽԱՆՅԱՆ Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին