ԵԽԽՎ լիագումար նիստի արձանագրության մեջ ներառված ելույթիս հայերեն թարգմանությունը. Հայկ Մամիջանյան

Թեմա
— Ելույթս կսկսեմ մի պատմությամբ։ Ես դպրոցական էի, երբ առաջին անգամ կարդացի հայ ազգային հերոս, փիլիսոփա Գարեգին Նժդեհի այս խոսքերը՝ «Ուժն է ծնում իրավունք»։ Շատ տարիներ անց, երբ ես դարձա Հանրապետական կուսակցության անդամ, որի գաղափարախոսությունը ներշնչված է Նժդեհի փիլիսոփայությամբ, ինքս ինձ մտածում էի, որ վերը նշված միտքն արդեն ակտուալ չէ, քանի որ մեր օրերում գոյություն ունեն միջազգային կազմակերպություններ, միջազգային իրավունք ասվածը և այսպես շարունակ։ Ես վստահ էի, որ այդ ինստիտուտներն ավելի քան բավարար են փոքր ազգերի իրավունքները պաշտպանելու համար։ Ավաղ, ես չարաչար միամտաբար սխալվում էի: Այսօր՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, ես ևս մեկ անգամ գիտակցեցի, որ ոչինչ չի փոխվել։
Երեկ Ադրբեջանի իշխանությունները սկսեցին Լաչինի միջանցքի մոտ ապօրինի անցակետի տեղադրման գործընթացը։ 120.000 մարդ 4 ամիս է, ինչ շրջափակման մեջ է, կան միջազգային համաձայնագրեր, Արդարադատության միջազգային դատարանի որոշում, միջազգային մի շարք կառույցների կողմից արված հայտարարություններ, բայց չկա արդյունք։ Ադրբեջանը՝ Թուրքիայի աջակցությամբ, պարզվում է կարող են արհամարել մարդու հիմնարար իրավունքները, միջազգային իրավունքները, անտեսել միջազգային հանրության պահանջը։ Ի՞նչ իմաստ ունեն այդ դեպքում մեր ելույթները և հայտարարությունները։ Տալի՞ս են արդյոք դրանք որևէ օգուտ։
Ոչինչ չի փոխվել 1915 թվականից ի վեր։ Արյունոտ յաթաղանին եկել են փոխարինելու Բայրաքթարները, Համիդիե խմբերը վերածվել են այսպես կոչված «էկո ակտիվիստների», բայց էությունն է մնացել նույնը. Եվրոպայում այս պահին տեղի են ունենում էթնիկ զտումներ, և բոլոր նրանք, ովքեր պատասխանատու են դրա համար, նստած են այս դահլիճում՝ քրիստոնեա-դեմոկրատական արժեքների խորանի մոտ։
Վստահ եմ, որ Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչները հանդես կգան իմ ասածը ժխտող ելույթներով։ Ես գերազանց հասկանում եմ, որ մեր փոխադարձ մեղադրանքները մեր հարգարժան գործընկերների համար աղմուկի պես մի բան են դարձել, բայց վտանգված են մարդկային կյանքեր։ Դուք ցանկանո՞ւմ եք, որ ես լուռ նստեմ, աշխարհի այլ հատվածում մահերը սգամ ՝ նայելով, թե ինչպես են սպանում իմ ժողովուրդին ու ստիպում լքել իրենց հայրենիքը կամ գերեվարում ու խոշտանգում Բաքվի բանտերում։
Ես կասկած չունեմ, որ Հայաստանն ու Արցախը կկարողանան անցնել այս ամենի միջով։ Դա մեր արյան մեջ է։ Մենք պայքարով ենք ստացել ու պահպանել այն ամենը ինչ ունենք։ Բայց մենք և պատմությունն ինքնին կհիշենք ոչ միայն նրանց, ովքեր կողք-կողքի մեզ հետ պայքարում էին, այլ նաև նրանց, ովքեր այս ծանր ժամանակներում նախընտրեցին մնալ լուռ։
Ես անշնորհակալ չեմ. մենք իրապես գնահատում ենք բոլոր հայտարարությունները, սակայն ծայրահեղ դժվար է այդ թղթերով պաշտպանել անմեղ հայրենակիցներին կրակոցներից և հրետակոծություններից։ Գիտեք, հերոս լինելը կամ պատմություն կերտելը բավական դյուրին է։ Պարզապես պետք է ճիշտ վարվել՝ կանգնել ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և թույլ տալ նրանց իրացնել իրենց ինքնորոշման իրավունքը։ Խոսելու ժամանակը սպառվել է, ժամանակն է գործելու։
https://iravunk.com/sim/?p=254011&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ