Իշխող Եվրոպական ժողովրդական կուսակցությունն (ԵԺԿ), այսօր թվիտերյան պաշտոնական էջում իր համերաշխությունն է հայտնել հայ ժողովրդի հետ. Արմեն Աշոտյան
ԹեմաԵՄ ամենամեծ եւ իշխող Եվրոպական ժողովրդական կուսակցությունն (ԵԺԿ), ով 2015-ին մեր համատեղ ջանքերով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, այսօր թվիտերյան պաշտոնական էջում իր համերաշխությունն է հայտնել հայ ժողովրդի հետ.
«Այսօր մենք համերաշխությամբ կանգնած ենք հայ ժողովրդի կողքին։
Մեր պարտականությունն է արժանապատվությամբ պահպանել նրանց հիշողությունը եւ պայքարել արդարության համար։
Մենք հորդորում ենք Թուրքիային ընդունել անցյալի իրողությունները եւ քայլեր ձեռնարկել իրական հաշտության ուղղությամբ՝ ճանապարհ հարթելով խաղաղ ապագայի համար»։

