Ձեր 30 արծաթով ձեռքբերած արյան ագարակներում է լինելու ձեր վախճանը․ Կարինե Եսայան

Ներքաղաքական
«Ինչպես 100 տարի առաջ, պատվիրատուն այսօր էլ նույնն է, կատարողներն են տարբեր․․․ Թշնամու մշակած նենգ ծրագրերի, համապատասխան տեխնոլոգիաների կիրարկման ու ֆինանասական ներարկումների հետեւանքով ազգիս վրա բարձրացած մերօրյա հուդանե՛ր, հպարտացա՛ք, որ մոլորեցրիք տասնյակ հազարավոր քաղաքացիներին, զավթեցիք իշխանությունը ․․․ մնում եք անպատիժ, հպարտացա՛ք, որ թշնամու զոհասեղանին դրեցիք ու զոհաբերեցիք մեր հազարավոր լույս զավակներին, շարունակում եք նույն գործը կատարել ․․․ ու մնում եք անպատիժ, հպարտացա՛ք, որ ծախեցիք Հայրենիքը, շարունակում եք նույն գործը կատարել ․․․ ու մնում եք անպատիժ, հպարտացա՛ք, որ ստում եք, խաբում եք, փչացնում եք, ավերում եք, թալանում եք, պղծում եք, ոչնչացնում եք ․․․ ու մնում եք անպատիժ, հպարտացա՛ք, որ բարձրացաք Աստծո Եկեղեցու, մեր արժեքների ու սրբությունների դեմ ․․․ ու մնում եք անպատիժ․․․
 
ԱՌԱՅԺՄ ԱՆՊԱՏԻԺ․․․ նեռի ոգով բարձրացած հպա՛րտ ամբարիշտնե՛ր, ահով ու սարսափով կերեք դավաճանված նահատակների արյունով, նրանց մայրերի ու հայրերի, քույրերի ու եղբայրների, ազգի արցունքներով ու անեծքով շաղախված ձեր հարամ հացը, դողալով քնեք ու զարհուրելով արթնացեք, քանի որ չե՛ք կարող ծաղրել Աստծուն ու մնալ անպատիժ, եւ օրեցօր մոտենում է ձեր հատուցման ժամը, քանի որ մեր նահատակների արյան կանչը երկրից բողոքում է Աստծուն, եւ երկիրը դուրս է փսխելու ձեզ․․․ քանի որ մեր լույս նահատակների հոգիները Աստծո գահի առջեւ աղաղակում են ու սպասում են ձեր դատին ու իրենց արյան վրեժին... քանի որ մեր Հայրենիքի կորստյան, լույս նահատակների արյան, ազգի զրկանքների, ցավի, տառապանքի ու արցունքների գնով ձեր 30 արծաթով ձեռքբերած արյան ագարակներում է լինելու ձեր վախճանը․․․», - գրել է պատմական գիտությունների թեկնածու, քաղաքագետ-միջազգայնագետ ԿԱՐԻՆԵ ԵՍԱՅԱՆԸ:
https://iravunk.com/sim/?p=253988&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ