Լոնդոնի դատարանը Նատալյա Ռոտենբերգին ձերբակալելու որոշում է կայացրել․ «The Telegraph»
ԻրավականԼոնդոնի բարձր դատարանը Տիգրան Արզաքանցյանի կնոջը՝ Նատալյա Ռոտենբերգին, ձերբակալելու որոշում է կայացրել. հայտնում է բրիտանական The Telegraph-ը։
Ըստ աղբյուրի՝ Նատալյա Ռոտենբերգն ամուսնալուծության հարցերով զբաղվող իր փաստաբաններին չի վճարել 11,5 հազար ֆունտ ստերլինգ մատուցած ծառայությունների համար, ինչպես նաև մի քանի անգամ չի ներկայացել դատական նիստերին և անգամ չի արձագանքել իր հետ կապ հաստատելու փորձերին։
The Telegraph-ը նշում է, որ նախորդ երկու լսումներին չներկայանալու համար դատավորը Ռոտենբերգին արդեն իսկ դատապարտել է 3 շաբաթ ազատազրկման, սակայն նա հնարավորություն է ունեցել խուսափելու ազատազրկումից, եթե դատական նիստին ներկայանար նախորդ հինգշաբթի՝ ապրիլի 20-ին։

