Արտակն այնքան հպարտ էր իր զինվորի կարգավիճակով, մի այլ կարգի ոգեւորությամբ մեկնում ծառայության. Սոթքում զոհված զինվորը մայրիկին չեն հասցնում ուշքի բերել
Հանդիպում
Սոթքի ուղղությամբ թշնամու կրակոցից զոհված ժամկետային զինծառայող Արտյոմ Պողոսյանը Արմավիրի մարզի Շենիկ գյուղի օրինակելի երիտասարդներից մեկն էր, մի այլ կարգի ոգեւորությամբ մեկնում ծառայության, էնքան հպարտ էր իր զինվորի կարգավիճակով: Այս մասին «Իրավունքի» հետ զրույցում ասաց Շենիկի գյուղապետ Կորյւն Մինասյանը, ընդգծելով.
-Տան ավագն էր, ունի իրենից փոքր քույր ու եղբայր, տատիկը քաղցկեղով հիվանդանոցում պառկած է, մոր միայն անուշադրի սպիրտով են ուշքի բերում: Զինվորին երկեկոյան են բերելու տուն, ամբողջ գյուղը սգում է, չգիտեմ ինչ ասեմ...
Ավելի վաղ ՊՆ-ից հայտնել էին, որ ապրիլի 23-ին՝ ժամը 11:50-ի սահմաններում, Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքում, նախնական տվյալներով հակառակորդի կրակոցից, հրազենային մահացու վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Արտյոմ Արսենի Պողոսյանը:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=253974&l=am/