Պատերազմ է սկսվելու, մեծ կոտորած, էս ազգը լավ ծեծվելուց հետո է միայ ուշքի գալիս, դա, ցավոք, պատմությունն է ապացուցել.Արկադի Կարապետյանը (Ագո)

Հանդիպում

«Թշնամուն կարող է զսպել միայն մեր բանակը, ո՛չ միջազգային կառույցներ, ո՛չ միջազգային հանրություն, ո՛չ ամեն օր սնկի պես աճող կուսակցություններ ու կուսակցապետեր, դրանք բոլորը մեկը մյուսին պաս տալով մեր հայրենիքի ճակատագիրն են որոշում: Ասել եմ ու կասեմ, մեր ուժը մեր մեջ է, ուրիշ փրկվելու տարբերակ չկա, չեն գալու փրկիչներ եւ ո՛չ մի երկրից, հենց հայ ազգը այս գաղափարը հասկանա, հենց այդ օրնէլ կսկսի մեր փրկության ճանապարհը»,-«Իրավունքի» հետ զրույցում ասաց Արցախի ինքնապաշտպանության ուժերի առաջին հրամանատար, գնդապետ Արկադի Կարապետյանը  (Ագո), ընդգծելով.

-Նժդեհն ասել է, որ եթե ուզում ես հաղթանակես, քո հոգու մեջ պետք է հաղթանակի տաճարը կառուցես, այսինքն դու հոգով, մտքով այդ ամե  ինչը պետք է պատկերացնես ու դա աշխատում է, բերում է այդ աստիճանի պատրաստության եւ այլն: Հիմա Արցախի ժողովուրդը պետք է դրան հասնի, իր հոգու մեջ հաղթանակի տաճարը կառուցի եւ առանց որեւէ մեկի հաղթելու են, դա մեկ: Բայց դա վերաբերում է նաեւ Հայաստանին, ինչ որ Արցախում կատարվում է, դա Հայաստանի ապագան է: Ադրբեջանը էլի եմ ասում, ընդամենը գործիք է, Ադրբեջանը չի անում ու հաղթանակի մեր գրավականը դա է, մենք մեր հոգու մեջ պետք է հաղթանակի տաճարը կառուցենք:

Ո՛չ իշխանությունը, ո՛չ ընդդիմությունը ոնց որ պետք է Արցախով չեն զբաղվում, նույնիսկ շեշտադրումներն են սխալ: Պայքարի շեշտադրումները պետք է ճիշտ դրվեն: Մենք որ Հայաստանի հետ միացած լինեինք, սա լիներ Հայաստան լրիվ, մենք այդտեղ որեւէ խնդիր չէինք ունենա, այդտեղ մեզ լավ խաբել են, հենց առաջինը Լեւոն Տեր- Պետրոսյանը, որ չընդունեց այդ գաղափարը իր թիմով: Ասում են` բանակցեք, պարտված մարդը ի՞նչ պետք է բանակցի, եթե նրա հետ չեն ցանկանում բանակցել:

-Պարոն Կարապետյան, ասում եք մենք մեր ուժի վրա հոևյսներս պետք է դնենք, բայց մեր ուժ մնացե՞լ է:

-էնքան, որ չեք էլ պատկերացնում: Հիմա կասեք բա ո՞ւր է, ասեմ, որովհետեւ մենակ դրսից չեն քանդում, ներսից էլ են քանդում հայ ազգին, հենց նույն տարատեսակ կուսակցությունները, օտար արժեքները եւ այլն:

Ես պատասխանատու հայտարարում եմ, հենց ստորագրվի խաղաղության պայմանագիրը` պատերազմ է սկսվելու, մեծ կոտորած ոչ միայն Արցախում, այլ ամբողջ Հայաստանում: Էս ազգին գլխին մինչեւ լավ չես տալիս` չի հասկանում:

-44-օրյա պատերազմից վեր էլ ի՞նչ պետք է լինի, որ հասկանանք:

-Լավ հարց տվեցիք, որովհետեւ մենք ասում են 44-օրյա, քառօրյա, ա՛յ հենց էդա խնդիրը, դա էլ հատուկ ծրագիր, դրա համար էլ էս օրին ենք: Դա ոչ թե օրերով պատերազմ էր, այլ հայրենական պատերազմ, գոյության պայքար, բայց ոչ քառօրյա, 44-օրյա, դրա համար էլ մարդիկ ասում` հանուն ոչնչի: Ա՛յ դրա համար էլ դաս չի քաղել ժողովուրդը:

-Իակ այսքանից հետո հույս ունե՞ք, որ դասեր կքաղենք:

-Իհարկե, բայց էլի եմ ասում, էս ազգին գլխին մինչեւ լավ չես տալիս` չի հասկանում, իսկ հիմա ինչ կատարվեց ու ինչ տերմինաբանությամբ մենք առաջնորդվում ենք` դա ընդամենը ապտակ է, էս ազգը լավ ծեծվելուց հետո է միայ ուշքի գալիս, դա, ցավոք, պատմությունն է ապացուցել:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

 

https://iravunk.com/sim/?p=253971&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ