Ադրբեջանին, ծանր օրեր են սպասվում, ես որեւէ կասկած չունեմ. Մելիք-Շահնազարյան

Ներքաղաքական
«Այսպես կոչված, Լաչինի միջանցքի սկզբնամասում հսկիչ-անցագրային կետ տեղադրելը Ալիեւի ճակատագրական սխալն էր։ Ադրբեջանը պայմանավորվածություն է խախտել, եւ ուշ թե շուտ պատասխան է տալու իր այդ արարքի համար։ Որովհետեւ ոչ ոք չի ընդունելու Ալիեւի ինքնիրավչությունը։ Ոչ ոք չի ներելու իր անձն ամենքից ու ամեն ինչից վեր դասելու նրա մոլուցքը։
 
Հատկանշական է, որ Ադրբեջանի նախագահը երկար էր գնում դեպի այդ սխալը։ 44-օրյա պատերազմին հաջորդած առաջին ամիսներին նա դեռ կարողանում էր որոշակի ինքնատիրապետում ցուցաբերել։ Սակայն փառամոլությունն ու սեփական ստերին հավատալու՝ շատ շատերի մոտ տարածված սովորույթը չարիք դարձան նաեւ Ալիեւի համար, եւ նա կորցրեց կապն իրականության հետ։
 
Այն, որ Ադրբեջանին, ծանր օրեր են սպասվում, ես որեւէ կասկած չունեմ։ Ասվածը, սակայն, չի նշանակում, որ Հայաստանի ու Արցախի համար ամեն ինչ լավ է լինելու։ Մեր բարեկեցեության համար մենք պետք է պայքարենք։ Իսկ այսօրվանից սկսած այդ պայքարն այլեւս բացառում է առանց պատերազմի որեւէ խնդիր լուծելու հնարավորությունը։ Համենայն դեպս, ադրբեջանցիների տեղադրած անցակետը պետք է օդ հանվի։ Այլ տարբերակ պարզապես չկա։
 
Բայց, երբ ասում եմ, որ մեզ համար էլ կարող է լավ չլինել, ամենեւին պատերազմը նկատի չունեմ։ Ճիշտ հակառակը՝ պատերազմը, որի հիմնավորումը Ալիեւն այդքան խնամքով մատուցեց մեզ այսօր, Հայաստանի ու Արցախի միակ շանսն է։ Իրական դժբախտությունն այնժամ կլինի, եթե մենք հրաժարվենք այդ պատերազմից։ Այդ դեպքում կորցրածը վերականգնելու փոխարեն մենք ունեցածն էլ կկորցնենք եւ Ադրբեջանի հետ միասին ուրիշների բաժինը կդառնանք։
Որովհետեւ պատերազմում պարտվելուց շատ ավելի վատ բան էլ կա։ Կապիտուլյացիան է», - գրել է «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ ՀՐԱՆՏ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ:
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում