Մանիպուլյացիաները հասան Ավետարան. Ստեփան Դանիելյան

Թավշյա տեռոր
Նախ պարզաբանենք, որ Նոր Կտակարանը նրանով է տարբերվում Ղուրանից, որ այն Աստծո խոսքը չէ։ Իսլամում համարվում է, որ Ղուրանն Ալլահն է տվել Մուհամմադին, ով ընդամենն այն փոխանցել է մարդկանց։
Քրիստոնեության մեջ նման պնդում չկա, Ավետարանը մարդիկ են գրել։
Երկրորդ, Նոր կտակարանում կան խոսքեր, որոնք Հիսուսին են վերագրվում, սակայն իշխանության մասին խոսքերը պատկանում են Պողոս առաքյալին, կամ առաքյալներին համարժեք անձին, որովհետեւ Պողոսը Հիսուսի աշակերտը չի եղել եւ նրա թղթերը հեղինակային են Պողոսինն են։
Գանք Հռոմեցոց թղթին, որտեղ Պոցոս առաքյալն ասում է. 
Գլուխ 13
ՀՆԱԶԱՆԴՈՒԹԻՒՆ ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԻՆ
Ամէն մարդ, որ իշխանութեան տակ է, թող հպատակի նրան. քանզի չկայ իշխանութիւն, որ Աստծուց չլինի. եւ եղած իշխանութիւնները Աստծուց են կարգուած:
Հետեւաբար, ով հակառակում է իշխանութեանը, Աստծու հրամանին է հակառակում. եւ նրանք, որ հակառակում են, իրենց դատաստանն են ընդունում.
քանի որ իշխանաւորները վախ չեն ազդում բարի գործերի համար, այլ՝ չար գործերի":
Մի կողմ թողնենք Ավետարանն ուսումնասիրողների տարածված կարծիքը, որ առաքյալների թղթերի մի մասը հետագայում է գրվել, նաեւ Պողոսի այդ խոսքերը հետագայում է ավելացվել հռոմեացիների կողմից, որ քրիստոնյաները լինեն հնազանդ իշխանությանը, մի կողմ թողնենք նաեւ այն, որ այդ խոսքերը թարգմանությունների ընթացքում այլափոխվել են, ըստ հետազոտողների, սկզբնական իմաստն այն էր, որ չկա իշխանություն, որը Աստծոց չէ, այն իմաստով, որ եթե իշխանությունն Աստծոց չէ, ապա իշխանություն չէ ու դրա համար միապետները համարվում էին օրինական, երբ երբ եկեղեցու կողմից ընդունվում էին գահակալության ժամանակ։
Կենտրոնանանք Չարին ու քրիստոնեական սկզբունքները խախտող իշխանության նկատմամբ անհնազանդության խնդրին։
Եկեղեցին եւ պետությունը տարանջատված են, սակայն եկեղեցին, քաղաքականությունն ու քաղաքացիական հարցերը միմյանցից տարանջատված չեն։ Ցանկացած եկեղեցու հիմքն Ավետարանն է եւ եկեղեցին չի կարող դեմ գնալ Ավետարանական սկզբունքներին եւ իր բարոյաէթիկական նորմերին, եթե իշխանությունը դրանք խախտում է։
Տարբեր կրոնական ուղղություններն յուրօրինակ կերպով են մեկնաբանում եկեղեցու հնարավոր դիրքորոշումները նման դեպքերում։
Օրինակ, Ռուս Ուղղափառ եկեղեցու պաշտոնական սոցիալական հայեցակարգից մի մեջբերում բերենք. «Երբ եկեղեցին ի վիճակի չէ ենթարկվել պետական օրենքներին եւ իշխանության հրահանգներին, եկեղեցու հոգեւորականները կարող են դիմել հետեւյալ գործողություններին. առաջացած խնդրի կապակցությամբ իշխանության հետ մտնել երկխոսության մեջ, դիմել ժողովրդին ժողովրդավարական կանոններին համապատասխան փոխելու օրենսդրությունը, կամ իշխանության խնդրո առարկա որոշումը, դիմել միջազգային հանրությանը, կամ դիմել իր հետեւորդներին խաղաղ անհնազանդության կոչով»:
Ինչպես տեսնում ենք, Ռուս եկեղեցին կարող է խաղաղ անհնազանդության դիրսևորումներ ցուցադրել։
Կաթոլիկ եկեղեցու սոցիալական հայեցակարգում նույնպես կա անդրադարձ այս խնդրին.
«Ժողովուրդն իր ինքնավարությունն իրականացնում է այն ժամանակ, երբ ազատորեն ընտրում է իր կառավարիչներին, սակայն իրեն վերապահում է վերահսկել այդ կառավարիչներին վերահսկելու իրավունքը և անգամ նրանց փոխելը, եթե իրենց պարտականությունները լավ չեն կատարում»։
Եկեղեցին նույնպես կարող է իրեն իրավունք վերապահել արտահայտվել իշխանության ու իշխանության կողմից վարվող քաղաքականության մասին և, անհրաժեշտության դեպքում, վերաբերմունք դրսևորել։
Բողոքական եկեղեցիները բազմազան են ու նրանցից յուրաանչյուրն ունի իր ուրույն սոցիալական հայեցակարգերը։ Որոշ եկեղեցիներ ունեն արմատական մոտեցում իշխանությունների հանդեպ, երբ անհրաժեշտ են գտնում անհնազանդություն դրսևորել, անգամ հակաքրիստոնյա տիրակալին կյանքից զրկելու իրավունք, կամ պարտականություն ունենալ։
 

Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Կցանականայինք, որ մեր գործընկերները մեզնից վերցնեին ոչ միայն անվանումը, այլեւ ծրագիրը Ի՞նչ կոռուպցիայի դեմ պայքար, կոռուպցիան հենց իրենք են. Բաբուխանյան (ԱՆՈՆՍ)