Եթե Արցախում իրական, հրատապ, ոչ ստանդարտ քայլեր չձեռնարկվեն, ոչ ոք մեզ չի օգնի. Հակոբ Հակոբյան

Ներքաղաքական

Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԸ գրում է.

«Երբ իշխանությունները այլևս չեն կարողանում հասարակությանը տանել իրական օրակարգով՝ սկսում են նրան կերակրել պոպուլիզմով:

«... պետական բյուջեից աշխատավարձ ստացող, ինչպես նաև ֆինանսական բավարար հնարավորություններ ունեցող մեր հայրենակիցներին խնդրում, հորդորում, կոչ եմ անում կամավորությամբ իրենց աշխատավարձ-եկամտի մի մասը փոխանցել ԱՀ կառավարության արտաբյուջետային հաշվին՝ շրջափակման ընթացքում ծանր վիճակում հայտնված մեր հայրենակիցներին աջակից լինելու և սոցիալական արդարության ու հանրային համերաշխության ապահովման ուղղությամբ մեր կարևոր քայլը կատարելու համար ...»,- հայտարարում է նորանշանակ պետնախարարը»

«... հաշվի առնելով լրացուցիչ ջանքերի գործադրման նյութական և բարոյական անհրաժեշտությունը՝ ողջունում և միանում եմ պետական նախարար Գուրգեն Ներսիսյանի նախաձեռնությանը և այս ամսվա աշխատավարձս փոխանցում կառավարության արտաբյուջեի հաշվեհամարին՝ ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության կողմից մեր կարիքավոր հայրենակիցներին լրացուցիչ աջակցություն ցուցաբերելու նպատակով», -  միանում է նույն պոպուլիզմին ԱՀ Նախագահը:

Ցավոք այս պետական այրերը մոռացել են, որ դեռևս 2022թվականին, 2023 թվականի բյուջեյի ընդունման ժամանակ, կառավարությունը հայտարարում էր՝ «Կառավարության դիրքորոշումն այն է, որ մենք պետք է վերանայենք բյուջետային մոտեցումները: Բայց բյուջետային գործընթացն սկսվել է, ուստի հաշվի առնելով ֆինանսական կայունության պահպանման կարևորությունը, այս փուլում պետք է ներկայացնել բյուջեի՝ արդեն իսկ ձևավորված նախագիծն ու առաջիկա ամիսներին աշխատել նոր, ծրագրային բյուջետավորման սկզբունքների հիման վրա կազմված բյուջե մշակելու ուղղությամբ»: Որևէ աշխատանք այդպես էլ չտեսանք՝ հերթական անգամ անհետևողականություն,դիլետանտիզմ՝  կարծես մոռացել են, որ խոստացել էին նոր բյուջե բերել Ազգային Ժողով: Փոխարենը պոպուլիզմի բարձր դոզաներ, կեղծ օրակարգեր, պաթոսախառն հայտարարություններ: Պետություն ղեկավարելը հանրահավաք կազմակերպել չէ, պալատկաներ դնել  չէ, տարատեսակ խորհուրդներ, կոմիտեներ և հանձնաժողովներ ստեղծում չէ: Սա բարդ աշխատանք է, որը պահանջում է լուրջ և պրոֆեսիոնալ մոտեցում։ Եթե Արցախում իրական, հրատապ, ոչ ստանդարտ քայլեր չձեռնարկվեն, ոչ ոք մեզ չի օգնի»։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում