«Հայեր, իրար մի կերեք»․ Գարիկ Մարտիրոսյանը շուտով հայերենով նոր ռեփ կներկայացնի
Շոու բիզնես
Ռուսական շոուբիզնեսում ամենահայտնի մեր հայրենակիցներից մեկը՝ Գարիկ Մարտիրոսյանը, շուտով նոր ռեփ կներկայացնի՝ հայերենով։ Յութուբյան իր ալիքում տեղադրված կարճ հոլովակներում Գարիկը նշել է նոր ստեղծագործության անունը, ինչպես նաեւ՝ կիսվել աշխատանքային գործընթացից․ այն կոչվում է «Ոսկե ձկնիկ»։
Անցած ամիս Գարիկը ներկայացրել էր եւս մեկ ռեփ ստեղծագործություն՝ «Սուսո WTF», որը հանրահայտ մեր հայրենակցի հետ հեղինակել են Վարդան Զադոյանը, Ֆելիքս Խաչատրյանը, Նարեկ Հովսեփյանը, Սարգիս Մնոյանը, իսկ երաժշտությունը Գարիկ Մարտիրոսյանը գրել է Արման Փիլոյանի հետ։
https://www.slaq.am/news/rep-gs
https://iravunk.com/sim/?p=253896&l=am/