Մալխաս Ամոյանը` Եվրոպայի կրկնակի չեմպիոն
ՍպորտԶագրեբում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 77 կգ քաշային կարգում հանդես եկող Մալխաս Ամոյանը երկրորդ անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն:
Մրցաշարի եզրափակչում Ամոյանը գոտեմարտել է Սերբիայի ներկայացուցիչ Վիկտոր Նեմեշի հետ և 6:4 հաշվով ֆանատստիկ հաղթանակ է տարել՝ հաղթական միավորները վաստակելով գոտեմարտի վերջին վայրկյաններին:
Իսկ ավելի վաղ, Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը դարձել էր Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, իսկ Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը դուրս էր եկել եզրափակիչ:

