Բա որ Հայաստանը դրսին «ոչ» չէր ասում, քեզ խի բերին. այո', ամենասկզբից էլ հողատու էիր. Արմեն Աշոտյանի լայվը

Թեմա

• Նիկոլը հերթական անգամ ամբիոնից հիմարություններ խոսեց ամեն ինչի մասին. պացիենտն իր մշտական նոպայի մեջ էր, բայց կային «երանգներ»:
•  Շարժական գույքը՝ նույն ինքը Նիկոլն ասում է, որ Հայաստանն ունի անվտանգային ճգնաժամ, որն անկախության օրվանից ստեղծված ճգնաժամ է: Այս հայտարարությամբ ՝
1. Նիկոլն ալենություն արեց ՝ թքեց ՔՊ-ի վրա, քանզի իր տարաբնույթ բուրավետ՝ թքող, լիզող միջատներն ու ուսապարկերը «ճղում» էին իրենց, թե չկա նման խնդիր:
2. Փորձեց «մտնել նախկինների գրպանը»:
ՀՀ անվտանգության համակարգը բաղկացած է եղել 3 կարևոր հենասյուներից.
1. սեփական ուժեր ՝ բանակ, դիվանագիտություն, տնտեսություն,
2. ռազմավարական դաշնակից ՝ ՌԴ,
3. գործընկերներ՝ ԵՄ, Իրան, ԱՄՆ և այլն:
Եթե Նիկոլն ի նկատի ունի, որ իր օրոք ԱԳՆ-ն ու ՊՆ-ն «թքել են փայտիկին», ապա նա ճիշտ է ասում, դա խոստովանություն է:
Եթե նկատի ունի ՌԴ-ին, ապա պետք է «պլոճիկ» ունենար, մի քիչ տղայություն, որ բարձրաձայներ այդ մասին:
Եթե նկատի ունի գործընկերներին, ուրեմն՝ Արևմուտքի վրա՞ է բարդում:
Նիկոլը քանի օր է խաղում է «բարեկիրթ Նիկոլ»՝ փորձելով բոլորին դարձնել մեղավոր:
«30 տարին վատ էր երկրում» թեզի կողմնակիցներին ուզում եմ հարցնել, ձեր ոտքերն ամպո՞տ էին, դուք էլ՝ սրբադասման շարքու՞մ, ձեր կյանքի այդ տարիները ինչպե՞ս է անցել:
•  Նիկոլը կարող էր հանգիստ ասել, որ անվտանգային համակարգի ճգնաժամի մեղավորն Աստված է, մեզ բերել՝ հայրենիք է տվել այս աշխարհաքաղաքական խաչմերուկում:
•  Նիկոլն ասում էր ՝ Ադրբեջանը 2011-ին Կազանում երբ հրաժարվեց ստորագրել փաստաթուղթը, ոչ-ոք չպատժեց այդ պետությանը, մոռանալով, որ Ադրբեջանի հոխորտալուն զուգահեռ ՀՀ-ն համարժեք միջոցառումներ է ձեռնարկել թե՛ պաշտպանական, թե՛ դիվանագիտական և թե՛ մնացյալ ոլորտներում:
•  2011-ից հետո Հայաստանը ստացավ նաև «Իսկանդեր» և այլ զինատեսակներ:
•  2016-ին արդեն Ադրբեջանը մարտի դաշտում ջախջախվեց շնորհիվ մեր բանակի, ինչպես նաև՝ Հայաստանը մտցրեց դիվանագիտության մեջ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, որոնցից Նիկոլն այնպես է փախչում, ինչպես ՝ սատանան խաչից:
•  Նիկոլի կողմից տարածվող կեղծ թեզը, թե Սերժ Սարգսյանը 2013-ի սեպտեմբերին, մի գիշերվա ընթացքում փոխեց Հայաստանի ինտեգրման ուղղությունը, կատարյալ անհեթեթություն է, որը տարիներ շարունակ սերմանվել է գործից անտեղյակ կամ գործի էությունը միտումնավոր խեղող շրջանակների կողմից:
•  Եթե Սերժ Սարգսյանը քեզ, Նիկո՛լ, ԵՄ վատ ժառանգություն է թողել, ինչի եք դու և քո «ճ» կլասի վնգստուկները եվրոպացի տեսնելուն պես ասում՝ «ՍԵՊԱ-, օ ՍԵՊԱ»:
•  Հասկանում ես չէ՞, որ Սերժ Սարգսյանի թողած բանակցային քաղաքական ժառանգությունից կուռք եք դարձրել:
•  Նիկոլ, մոռացե՞լ ես «վնգստոցդ», երբ Եվրոպական հանձնաժողովի նախկին ղեկավար Ժան Կլոդ Յունկերը քո լեգիտիմության հայտարարությանն ի պատասխան, նշել էր, որ ում հետ ինքը հանդիպել է Հայաստանից, բոլորին լեգիտիմ է համարել:
•  Նիկոլն այսօր կրկին իրեն ապուշի տեղ դրած հարմար մասում «ստոպ-կադր» անելով ասում էր՝ Սերժ Սարգսյանը խոստովանել է, որ բանակցությունները փակուղում են:
Դրանից հետո շարունակությունը հետևյալի մասին է՝ միջազգային հանրությունը Հայաստանի կողմից էր, իսկ Ադրբեջանը ապակառուցողական կողմ էր, ՀՀ բանակը գլխատված չէր, քաղաքական վերնախավում նորմալ աշխատող հայրենասեր մարդիկ էին, «քուչեքից» բերած, աղբամաններից թափ տված «բիչոկներ» չէին, իսկ Ադրբեջանի «վզին դրված» էին Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները:
•  Ապրիլյանից հետո մինչ 2018 թվական Ադրբեջանը չէր կրակում, պատերազմ չկար:
•  Երբ Նիկոլն ասում է 2020-ի պատերազմը 2015-2016-ից էր սկսվել, քիչ է ասում, մի քիչ էլ է պետք ետ գնալ ժամանակագրությամբ՝ մինչ Հայկ ու Բել, մինչ Աստված:
•  2020-ի պատերազմը հայրենապաշտպան պատերազմ էր:
•  Տղերքին, որոնց բրախել էիք դիրքերում, Նիկո՛լ, 3 ավտոմատ տվել ու փախել, այսօր սրիկայաբարո ձեռ ես առնում, թե ՝ կրակել չգիտեին:
•  Գռզո կոչվող, քաղաքական ծառայություններով մանդատ գնած Խաչատուր Սուքիասյանն ասեց, թե ՝ նախկինում մեր բանակը «հայկական չի եղել»:
•  Հազարավոր զոհերը, որ տվել ենք Արցախյան պատերազմների ընթացքում, արդյո՞ք հայկական բանակի սպաներն ու զինվորները չէին:
•  Այդ հայտարարությունը Վազգեն Սարգսյանի հիշատակի ուղղությամբ ալենություն էր, սպարապետի միակ զավակի՝ բանակի անարգումն էր, ու՞ր եք Վազգեն Սարգսյանին ուրացած, մոռացածներ:
•  ԵԿՄ-ի ներկայիս ղեկավար կազմ, ասելիք չունե՞ք:
•  Նիկո՛լ, բա տղադ ո՞ր բանակում է ծառայել՝ Կարմիր բանակի՞, դու ո՞ր բանակի գլխավոր գերագույն հրամանատարն էիր, 300 սպարտացիների՞:
•  Գեներալիտետ կոչվածներ, դուք որտեղի՞ց եք, ու՞մ եք հաշվետվություն տվել:
•  Ասում է՝ բանակցային գործընթացից թղթեր չեն մնացել, ինչու՞ պետք է հանդիպեի նախկին նախագահներին, թղթեր պետք է լինեին, որ կարդայի, «հո դեբի՞լ չեմ»:
•  Դու դեբիլ ես, Նիկոլ, անգամ կարդացածդ չես հասկանում:
Այ տխմար, այդ բանակցությունները միայն արձանագրված բանակցությունները չեն, այդտեղ կան հմտություններ, «իշմարներ», ուժեղ ու թույլ կողմերի վերլուծություններ. դա թղթի մեջ գրվելու բա՞ն է:
(Հավելյալ ՝ այստեղ https://www.facebook.com/armen.ashotyan/posts/10229111037698712)
•  Իսկ դուք գիտեի՞ք, որ Նիկոլ Փաշինյանը Արցախի նախագահ Բակո Սահակյանին մեկ տարի ստել է՝ տարել-բերել է, չի ասել, որ Լավրովը փոխանցել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից բանակցային փաստաթուղթ:
•  Նիկոլն ասում է ՝ ես դեռ ոչինչ չէի բանակցել, ինձ ասում էիք հողատու:
•  Եթե քո նման «տու»-ն չգիտի, թե ինչու էինք ասում, հիմա ասեմ՝ երբ մայիսի 1-ին քեզ չընտրեցինք, արդեն գիտեինք, թե ինչ թարախ ես շնչում հայ ժողովրդի, Հայաստանի ու Արցախի հանդեպ.
— Դու չունեիր գիտելիքներ քաղաքականությունից, դիվանագիտությունից, միջազգային հարաբերությունից, որպեսզի Հայաստանի նման բարդ երկրի կառավարիչ լինեիր,
— Դու փորձ չունեիր, հմտություն չունեիր,
— մենք արդեն այդ ժամանակ էինք զգում, որ քեզ «դրսի» ուժերն են բերում իշխանության՝ ստեղծելով համաժողովրդական պատրանք:
— Արցախի հարցով դու մինչ վարչապետ ընտրվելը շատ և շատ տխմարություններ ես ասել:
— Քո ընտրվելուց հետո Ստեփանակերտում հայտարարեցիր, թե առանց Արցախի չեմ բանակցելու, իսկ հետո ինքնորոշման իրավունքը կամաց-կամաց դուրս եկավ ձեր խոսույթից, ծախեցիր պայմանավորվածությունները և այլն:
•  Երբ ասում ես ՝ դուք ճանաչեիք անկախությունը Արցախի, հասկանու՞մ ես ինչ ես ասում՝ միայնակ դուրս գայինք աշխարհի դեմ ու ասեինք ՝ վե՞րջ. Հայաստանը Չակ Նորիսն էր, թե՞՝ Բրյուս Ուիլիսը:
•  44 օր տևած պատերազմի ընթացքում, դու՛ Նիկոլ, չունեցար ազնվություն, տղայություն, խիզախություն, չճանաչեցիր Արցախի անկախությունը:
•  Մինչդեռ՝ 2016-ի ապրիլի 4-ին Սերժ Սարգսյանը հրավիրեց ԵԱՀԿ անդամ պետությունների բոլոր դեսպաններին և ուղիղ խոսքով ասաց՝ եթե պատերազմը այս քանի օրը չկանգնի, մենք ճանաչելու ենք Արցախի Հանրապետությունը:
•  44-օրյա պատերազմի ժամանակ Հայաստանը կարող էր 2 կարևորագույն քայլ անել՝ գնալով «վա-բանկ».
1. ճանաչեր Արցախի անկախությունը,
2. ռմբակոծեր Ադրբեջանի նավթագազային խողովակաշարը:
•  Նիկոլն ասում է՝ նախորդները ժամանակ էին ձգում, լուծեիք հարցը:
•  Եթե մոռանանք, որ Նիկոլը անբարոյական է, միևնույն է ՝ քննադատության չենթարկվող հանգամանք է դա. չկա մի ժողովուրդ, որ դադարել է պայքարել հանուն իր ազգային նպատակների:
•  Ոչ մի ազգ չի հրաժարվում իր նկրտումներից ու ազգային պատկերացումներից. Նիկոլի պատկերացմամբ հայ ժողովուրդը պետք է լիներ առաջին ու ամենաանթասիբ ազգը՝ հրաժարվելով իր ազգային նպատակներից:
•  Նույն տրամաբանությամբ Նիկոլը մի օր ասելու է՝ «նախկինները «վիզ էին դնում», որ Թուրքիան ճանաչի Ցեղասպանությունը, դե չի ճանաչում, 110 տարի անցել է, Թուրքիան չի ուզում ճանաչել, դե վերջ դնենք»:
•  Նիկոլը 2022-ի գարնանը հայտարարեց, թե ՝ «...գիտենք, որ Ուկրաինայի իրադարձությունների բերումով Համանախագահության ներսում հարաբերությունները ծայրաստիճան լարված են...Հիմա էլ, այդ լարվածությունը հաշվի առնելով, մենք չենք կարող պասիվ սպասել ԵԱՀԿ ՄԽ-ի գործողություններին, մյուս կողմից էլ՝ երկկողմ խոսակցությունների մեկնարկը որևէ կերպ չի արգելում համանախագահության ներգրավմանը գործընթացում»:
(Տես այստեղ ՝ https://www.youtube.com/watch?v=bwlJxINo8No)
•  Չէր կարելի դառնալ «գեոպոլիտիկ պուտանա»:
•  Նիկոլին բոլոր մայրաքաղաքներում օգտագործել են, բայց ոչ-ոք չի ուզում «տեր» լինել. դա է նրա ընկճախտի պատճառը, նա վախենում է:
•  Նիկոլն ասում է՝ իր ամենամեծ խնդիրն այն է, որ 2019-ին պետք է ասեր նշաձողի իջեցման մասին:
•  Հարց, եթե դու 2019-ին արդեն գիտեիր, որ «Արցախը Ադրբեջան» է, ըստ քեզ, նշաձողը չես իջեցրել, լավ, իսկ ինչու՞ էիր Արցախի սրտում կանգնում ու ասում ՝ «Արցախը Հայաստան է և վերջ»:
•  Դու նախկինների թողած ժառանգությունը եթե Ալիևին չծախեիր, մենք այսօր այս իրավիճակում չէինք լինի:
•  Երբ Նիկոլն ասում է՝ միջազգային հանրությանը Ալիևը կարողանում էր ասել «ոչ», իսկ Հայաստանը չէր կարողանում, հարց է առաջանում՝ Նիկոլ, բա որ Հայաստանը «ոչ» չէր կարողանում ասել, դու ինչպե՞ս հայտնվեցիր իշխանության, կարո՞ղ է Սերժ Սարգսյանը, այնուամենայնիվ, մի քանի լուրջ «ձյաձյաների» հրաժարվել է Արցախը տալ, հողերն առանց Արցախի կարգավիճակի հստակեցման հանձնել:
Դու Միքելանջելոյի Դավիթն էիր, թե՞՝ Ալեն Դելոնը, որ քեզ բերեցին իշխանության:
https://iravunk.com/sim/?p=253858&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ