Նիկոլն, ըստ ինձ, ուղղակի քարոզում է սատանիզմ. Սեւան Աղաջանյան
Ներքաղաքական«Եթե եկեղեցու հարաբերությունները կառավարության հետ լավ չեն, ուրեմն` եկեղեցու հարաբերությունները լավ չեն Աստծո հետ», - այսպիսի հայտարարությամբ է ԱԺ-ում հանդես եկել Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով վերոնշյալին՝ «Ազգային արժեքների պաշտպանության ճակատ» ՀԿ նախագահ ՍԵՎԱՆ ԱՂԱՋԱՆՅԱՆՆ ընդգծել է, որ այս հայտարարություն ուղղակի ծաղրանք է. «Նրա այս հայտարարությունը ուղղված է ամբողջ քրիստոնեա հայերին: Նիկոլն, ըստ ինձ, ուղղակի քարոզում է սատանիզմ: Պետք է բացարձակապես անհանդուրժող լինել աղանդների, սատանիստների ու նրանց առաջնորդների ու այլ առանցքային անձանց նկատմամբ, որոնց նպատակները մեզ հասկանալի են: Ես՝ ինքս անհանդուրժող եմ, քանի որ զավակն եմ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու, եւ եթե որեւէ գաղափար վտանգ է ներկայացնում իմ հավատքի եւ իմ ազգային շահի նկատմամբ, ապա իմ հանդուրժողականությունը այս պարագայում նշանակում է ուրացում եւ դավաճանություն: Միաժամանակ իմ անվերապահ հարգանքն ու որդիական հավատարմությունն ու հնազանդությունն եմ հայտնում Հայ Առաքելական Եկեղեցուն եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսին»:
https://iravunk.com/sim/?p=253819&l=am/

