Ալիեւն ու Նիկոլը «մոռացե՞լ» էին Պուտինին

Վերլուծություն

Ինչ է ա­նե­լու Նի­կո­լի վեր­ջին հայ­տա­րա­րու­թյուն­նե­րից հե­տո Հա­յաս­տա­նը (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=253789&l=am): Բնա­կա­նա­բար, նկա­տի ու­նենք ժո­ղովր­դին եւ ոչ իշ­խա­նա­կան հա­մա­կար­գին: Սա­կայն փաստն այն է, որ նման տա­րան­ջա­տու­մը տե­սա­կան է, քա­նի դեռ իշ­խա­նու­թյան ղե­կին է Նի­կո­լը: Այ­սինքն, լու­ծում­ներն ա­ռա­ջին հեր­թին պետք է ներ­քին դաշ­տում տալ, եւ ե­թե չտրվե­ցին, ա­պա ռե­ալ ո­րե­ւէ փո­փո­խու­թյուն չի կա­րող լի­նել:

Սա­կայն ան­գամ աս­վա­ծը դեռ չի նշա­նա­կում, որ խաղն ա­վարտ­ված է: Ու­նենք հե­տե­ւյալ ընդ­հան­րա­կան փաս­տը:

Ա­ռա­ջի­նը. Ա­րեւ­մուտքն ակն­հայ­տո­րեն գոր­ծում է Ար­ցախն Ադր­բե­ջա­նի մաս, ա­վե­լի կոնկ­րետ՝ փաս­տա­ցի վե­րահսկ­վող մաս դարձ­նե­լու ուղ­ղու­թյամբ: Բնա­կան է, դա Ա­լի­ե­ւի ե­րա­զանք­նե­րից է, եւ ինչ­պես հաս­տա­տեց Նի­կո­լը, այդ ծրա­գի­րը նա­եւ հա­յաս­տա­նյան իշ­խա­նու­թյուն­ներն են ա­ռաջ տա­նում:

Երկ­րոր­դը. Ռու­սաս­տա­նը (նա­եւ Ի­րա­նը եւ այլ երկր­ներ) դեմ են դրան: Եվ հայ­տա­րա­րու­թյու­նը, ո­րով հան­դես ե­կավ Պու­տի­նի խոս­նա­կը՝ Նի­կո­լի եւ Ա­լի­ե­ւի ե­լույթ­նե­րի հենց հա­ջորդ օ­րը, ցույց է տա­լիս, որ Մոսկ­վան ա­մե­նե­ւին էլ ի­րեն խա­ղից դուրս վի­ճա­կում չի տես­նում: Այս­պես, ըստ Պես­կո­վի. «Մենք պատ­րաստ ենք ող­ջու­նել կող­մե­րի ցան­կա­ցած քայլ, ո­րը կա­րող է հան­գեց­նել լար­վա­ծու­թյան թու­լաց­ման եւ կնպաս­տի ռուս-ադրբե­ջա­նա-հայ­կա­կան ե­ռա­կողմ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րի ի­րա­կա­նաց­ման ուղ­ղու­թյամբ հե­տա­գա ա­ռա­ջըն­թա­ցին: Այս ե­ռա­կողմ հա­մա­ձայ­նագ­րերն այժմ կար­գա­վոր­ման մի­ակ ի­րա­կան, ի­րա­տե­սա­կան հիմքն են, հե­տե­ւա­բար մենք ա­ռա­ջըն­թա­ցը բո­լոր դրույթ­նե­րի ի­րա­կա­նաց­ման ուղ­ղու­թյամբ հա­մա­րում ենք ա­ռանց այ­լընտ­րան­քի եւ անհ­րա­ժեշտ բո­լո­րի հա­մար»:

Այն, որ ռե­ակ­ցի­ան չհա­պա­ղեց, հու­շում է հե­տե­ւյա­լի մա­սին: Նախ, Մոսկ­վան շա­րու­նա­կում է մեծ կա­րե­ւո­րու­թյուն տալ հա­րավ­կով­կա­սյան ուղ­ղու­թյա­նը, եւ, ա­ռա­ջին հեր­թին, հաս­կա­նա­լի է, Ար­ցա­խի շուրջ ի­րա­վի­ճա­կին: Այ­սինքն, այն գտնվում է թիվ 1 ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում: Եվ այն, որ դրանից հետո Նիկոլը սկսեց խոսել ՀԱԿՊ առաքելությունը տեղակայելու մասին, կարելի է հասկանալ: Հա­ջոր­դը, բա­ռա­պա­շա­րը՝ «միակ իրական», «ա­ռանց այ­լընտ­րան­քի», «անհրա­ժեշտ բո­լո­րի հա­մար», ի­հար­կե, Ա­լի­ե­ւին եւ Նի­կո­լին ուղղ­ված ա­ռա­վել քան հստակ ազ­դակ­ներ են: Այ­սինքն, ցան­կա­ցած այլ տար­բե­րակ, ո­րը հա­կա­սում է ե­ռա­կողմ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րին, Մոսկ­վան հա­մա­րում է ա­նըն­դու­նե­լի, եւ, բնա­կան է, դրա դեմ հա­մա­պա­տաս­խան քայ­լե­րի կդի­մի: Այսինքն, կարող եք փորձել, բայց հազիվ թե ինչ-որ բան ստացվի: Ան­կախ նրա­նից, թե նա­խօ­րե­ին Բա­քու ժա­մա­նած Իս­րա­յե­լի արտ­գործ­նա­խա­րարն ին­չեր է խոս­տա­ցել Ա­լի­ե­ւին, կամ Նի­կո­լին ին­չեր են հու­շել վեր­ջին օ­րե­րին հա­ճա­խա­կի այ­ցե­լող ա­րեւմ­տյան է­մի­սար­նե­րը:

Բնա­կան է, այս դեպ­քում Ա­լի­եւն ու Նի­կո­լը պետք է հաշ­վար­կեն, թե ներ­կա ի­րա­վի­ճա­կում գործ­նա­կա­նում ի՞նչ կար­գի ռե­ալ գոր­ծո­ղու­թյուն­ներ պետք է սպա­սեն Ռու­սաս­տա­նից, ե­թե նման նա­խազ­գու­շա­ցումն էլ շրջան­ցեն եւ փոր­ձեն կյան­քի կո­չել ա­րեւմ­տյան սցե­նա­րը: Այ­սինքն, ուկ­րա­ի­նա­կան բա­ղադ­րի­չը Մոսկ­վա­յին ի՞նչ կար­գի գոր­ծո­ղու­թյուն­նե­րի հնա­րա­վո­րու­թյուն է տա­լիս կով­կա­սյան տա­րա­ծաշր­ջա­նում:

Սա­կայն մինչ սրան հաս­նե­լը՝ նախ պետք է մեկ այլ նյո­ւանս աչ­քի ա­ռաջ պա­հել: Այն, որ Ա­լի­եւն ու Նի­կո­լը շտա­պում են, թե­րեւս նա­եւ ան­զեն հա­յաց­քով է տե­սա­նե­լի: Ին­չո՞ւ. Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քը, ուկ­րա­ի­նա­կան հա­կա­մար­տու­թյան ի­րա­վի­ճակը, նե­րա­մե­րի­կյան խնդիր­նե­րը Իս­րա­յե­լի հա­մար ա­րա­գո­րեն փակ­ում են ի­րա­վի­ճա­կը ռազ­մա­կան ճա­նա­պար­հով ա­ռաջ տա­նե­լու «հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի պա­տու­հա­նը»: Եվ ե­թե հան­կարծ Ուկ­րա­ի­նա­յի ի­րա­վի­ճա­կը եւս տե­ղա­փոխ­վի հան­գու­ցա­լուծ­ման փուլ, վերջ­նա­կա­նա­պես այդ «պա­տու­հա­նը կփակ­վի»: Իսկ Ուկ­րա­ի­նա­յում, ինչ­պես ներ­կա­յաց­նե­լու ա­ռիթ­ներ ու­նե­ցել ենք, հան­գու­ցա­լու­ծու­մը կա­րող է «անսպա­սե­լի­ո­րեն» շատ ա­րագ վրա հաս­նել:

Մյուս կող­մից, Ա­լի­ե­ւը պետք է շտա­պի, քա­նի որ Թուր­քի­ա­յի գոր­ծոնն է գնա­լով մշուշ­վում: Հեյ­դա­րո­վի­չը հույ­սը իշ­խա­նա­փո­խու­թյան վրա՞ է դրել: Թե­րեւս նման է, քա­նի որ ներ­կա­յումս Թուր­քի­ա­յից ե­կած ազ­դակ­ներն այն մա­սին են, որ ներ­կա գլո­բալ ի­րա­վի­ճա­կում Էր­դո­ղա­նը նա­խընտ­րե­լի է դառ­նում կա­մաց-կա­մաց տե­ղա­վոր­վել հա­կա­ա­մե­րի­կյան դաշ­տ: Բա­նը հա­սել է նրան, որ ներ­քին գոր­ծե­րի նա­խա­րար Սու­լեյ­ման Սոյ­լուն ար­դեն բա­ցա­հայտ հայ­տա­րա­րում է. «Ամե­րի­կան շա­րու­նա­կում է կորց­նել իր հե­ղի­նա­կու­թյու­նը, ողջ աշ­խարհն ա­տում է Ա­մե­րի­կա­յին: Եվ­րո­պան Ա­մե­րի­կա­յի զին­վո­րիկն է…»: Բայց ա­մե­նավ­տան­գա­վորն այն է, որ Սոյ­լուն պնդում է, թե. «Նրանք այ­լեւս չու­նեն նման ինք­նիշ­խա­նու­թյուն, բայց փոր­ձում են պահ­պա­նել ի­րենց սո­վո­րու­թյուն­նե­րը…»: Այ­սինքն, որ այ­լեւս ԱՄՆ-ից վա­խե­նա­լու եւ նրան են­թարկ­վե­լու ո­րե­ւէ խնդիր չու­նեն: Ու ե­թե ըն­դու­նենք, որ այս տրա­մադ­րությ­ուն­նե­րը նա­եւ Էր­դո­ղա­նի մոտ են, այն է՝ նա հա­մոզ­ված է, որ գլո­բալ ի­րա­վի­ճա­կը փոխ­վել է, ա­պա հա­զիվ թե մտքով ան­գամ անց­կաց­նի ռուս-իրա­նա­կան բլո­կի հետ գնալ պա­տե­րազ­մա­կան սրա­ցում­նե­րի: Ա­ռա­վել եւս, երբ պատ­րաստ­վում է հա­ջորդ շա­բաթ գոր­ծար­կել ռուս­նե­րի կա­ռու­ցած ա­ռա­ջին ա­տո­մա­կա­յա­նը: Ի­հար­կե, այդ ի­րա­վի­ճա­կը կլի­նի, ե­թե Էր­դո­ղա­նը վե­րընտր­վի: Բայց նա­եւ գնա­լով նվա­զում է հա­վա­նա­կա­նու­թյու­նը, որ նա չի վե­րընտր­վի, եւ դա նույն­պես Ա­լի­ե­ւի հա­մար շտա­պե­լու ա­ռիթ է:

Սա­կայն շտա­պե­լը ո­րե­ւէ բան կտա՞, դա էլ է մեծ հարց: Չնա­յած, Ա­լի­ե­ւը մին­չեւ վեր­ջին պա­հը կփոր­ձի իր վեր­ջին հնա­րա­վո­րու­թյու­նը օգ­տա­գոր­ծել:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում