Այլեւս չպետք է Նիկոլ Փաշինյանն իրեն կոմֆորտ զգա ԱԺ ամբիոնում. Թագուհի Թովմասյան

Ներքաղաքական

Երեկ Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպը Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ խայտառակություն է համարում: Այս մասին նա նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության հրատապ ասուլիսի ժամանակ: Նրա գնահատմամբ՝ որեւէ խորհրդարանում չեք տեսնի, որ թիկնազորը այդպիսի ագրեսիվությամբ քաշքշի պատգամավորներին, այն էլ՝ ընդմիջման ժամին:

«Ուզում եմ հայտարարել, որ ԱԺ նախագահի՝ մեզ դահլիճից դուրս հրավիրելու հրամանը միանգամայն ապօրինի էր, երբ հենց ինքը հայտարարեց ընդմիջում: Երկրորդ՝ ԱԺ նախագահի հրամանը կատարողներն իրավունք չունեին որեւէ կերպ խոչընդոտել պատգամավորների աշխատանքին, որովհետեւ հենց իրենց կանոնադրությամբ նախատեսված է, որ նրանք կարող են եւ պարտավոր են չեզոքացնել վտանգը, իսկ իմ ակցիան, որին հետո միացան իմ գործընկերները,  ուղղակի կանգնած էինք, որեւէ մեկի անվտանգությունը դրանից չէր տուժում»,- ընդգծեց Թովմասյանը:

Պատգամավորի կարծիքով՝ իրենք բախվել են շատ կոշտ ապօրինության, որը պետք է ունենա հետեւանքներ. «Հիմա աշխատում եմ դիմումի տեքստի վրա եւ ուղարկելու եմ բոլոր իրավապահ կառույցներին, որպեսզի պահանջեմ քրեական պատասխանատվություն կրեն բոլոր այն մարդիկ, ովքեր թույլ են տվել ապօրինություններ: Մենք չենք կարող ուղղակի հանդուրժել, որ ՔՊ խմբակցությունը, որը ԱԺ-ն փորձում է դարձնել իրենց սեփական օբյեկտը, անընդհատ անի այն, ինչ ցանկանում է: Չի՛ լինելու: Այդ կոմֆորտ զոնայում իրենք չեն կարողանալու այլեւս շարունակել, որովհետեւ իրենք սպառել են իրենց ստելու լիմիտը: Եթե հանկարծ շարունակի Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից սուտ խոսել, ամեն անգամ սուտը ստանալու է համարժեք պատասխան: Մենք այլեւս չենք թողնելու՝ նա ստեր հնչեցնի ԱԺ ամբիոնից: Եթե իրենք չեն հարգում այդ ամբիոնը, մենք այդ ամբիոնի արժեքը գիտենք, եւ նաեւ հասկանում ենք խոսքի արժեքը, ու թույլ չենք տալու, որ վարչապետ կոչվածը երկրորդ, երրորդ, չորրորդ անգամ գա ու սկսի ստել»:

Պատգամավորը ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ Սոթքում ամեն օր կրակոցներ են եւ չեն թողնում 800 աշխատակից գնա աշխատանքի: Սոթքի հանքավայրը փակ է եւ հարկադիր պարապուրդի են ուղարկել քաղաքացիներին. «Դուք հասկանում եք՝ սոցիալապես անապահով Վարդենիսում 800 ընտանիքի այդ վիճակն ինչ է նշանակում: Այսինքն՝ նշանակում է, որ մարդիկ չեն կարողանալու ապրել մեր հայրենիքում: Հիմա, սրա համար որեւէ մեկը չպե՞տք է պատասխանատվություն կրի: Ես այսօր տեղեկանում եմ, որ մարդիկ հավաքվել են ու անգամ մարզային իշխանություններն են հրաժարվել նրանց հետ հանդիպել: Մարզպետն ասել է, որ կառավարության նիստի ժամանակ կզեկուցի, որ հանքը փակ է: Բա 5-6 օր հանքը փակ է ու դուք նո՞ր եք զեկուցում վարչապետին»:

Ինչ վերաբերում է արցախյան հարցի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ Թագուհի Թովմասյանն ասաց. «Նա ակնհայտորեն դավաճանական հայտարարություններ է անում՝ ասելով, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ առանց առանձնացնելու Արցախի հարցի մասին որեւէ ձեւակերպում: Սա նշանակում է՝ Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, որը մենք չենք կարող թույլ տալ: Այդ հայտարարությունն այն կարմիր գիծն էր, որ դրանից հետո այլեւս չպետք է Նիկոլ Փաշինյանն իրեն կոմֆորտ զգա ԱԺ ամբիոնում ու անընդհատ փորձի ինչ-որ ստեր ասել: Այդ լիմիտը սպառվել է, եւ մենք շարունակելու ենք տարբեր ակցիաներ: Ինչ կանենք՝ ժամանակը ցույց կտա»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում