Արցախցինե՛ր, անհապաղ դիմեք Ռուսաստանի Դաշնությանը, դա միակ ելքն է. Ալլա Հակոբյան
Ներքաղաքական«Շատ իզուր են ազգիս բոլոր թշնամի ուժերը կարծում, թե կհաջողեն: Արցախը հազարամյակներով եղել է հայկական ու կմնա հայկական: Թե այս ոսկորը ոնց կկանգնի բոլոր տականքների կոկորդում՝ ժամանակը ցույց կտա: Իսկ այժմ, արցախցինե՛ր, անհապաղ դիմեք Ռուսաստանի Դաշնությանը՝ նրա պրոտեկտորատի տակ հայտնվելու համար... Այս թրքասեր ու թրքահպատակների հատուկ ստեղծած իրավիճակում, դա միակ ելքն է: Հապաղել չի կարելի, թշնամու ծրագրում միայն Արցախը չի, նրանց նպատակն է մոխրացնել ողջ Հայոց աշխարը եւ հային, որպես տեսակ՝ այս անգամ արդեն, վերջնականապես բնաջնջել», - գրել է «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման կանանց խորհրդի նախագահ ԱԼԼԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ:
https://iravunk.com/sim/?p=253721&l=am/

