Հայ Եկեղեցու կողմից հիմնված` դպրոցից հանում են «Հայ Եկեղեցու պատմություն» առարկան. Տեր Վրթանես

Հասարակություն

«Ազգային ժողովի ամբիոնն ազգային եւ հոգեւոր ակունքներից կտրված հակաեկեղեցական տարրերի եւ սրանց ազդեցության կրողների կողմից դարձել է Եկեղեցին թիրախավորելու հարթակ։ Այսօր ցավով նկատեցի, որ ՔՊ֊ական մի երիտասարդ ու ազգային կյանքում որեւէ վաստակ չունեցող մի երեսփոխան` Մարիա Կարապետյան անունով, Ազգային ժողովի ամբիոնից հերթական հակաեկեղեցական, ազգային եւ եկեղեցական ավանդույթներին վարկաբեկող ելույթ էր ունենում, այդ թվում՝ քննադատելով ազգային ավանդույթներ ունեցող կուսակցական գործիչներին եւ իրենց գաղափարախոսությունները։ Մատաղի ավանդույթի փոփոխության անհրաժեշտությունից եւ թուրքատյացության վերացումից էր խոսում իշխանական կուսակցության ներկայացուցիչը, որի իշխանության շրջանում կորցրել ենք Արցախի Հանրապետության տարածքների 75%, ադրբեջանցի զինվորականները գրավել են Հայաստանի Հանրապետության տարածքի զգալի հատվածներ։ Նախկինների օրոք ընտրակեղծիքներից ու կոռուպցիայից է խոսում նախկիններին տեղին, իսկ առավել հաճախ անտեղի վարկաբեկած եւ ստի ու կեղծիքի միջոցով իշխանության զավթած որեւէ արժանիքի համար չընտրված կուսակցության ներկայացուցիչը։

Նախկիններն անսխալ չէին, իրենց մեծագույն թերությունն էլ երկիրն այնպես կառավարելն էր, որ ժողովուրդը, նախկիններին մերժելու արդյունքում, ձեր նման ստախոսներին ու ապաշնորհներին իշխանության բերեց։ Հարյուրավոր եկեղեցիներ ու վանքեր ռազմակաքաղաքական ղեկավարության եւ անձամբ գերագույն գլխավոր պատասխանատուի սեփական կետից բանակցելու կամ սխալ բանակցելու, պատերազմ հրահրելու, Բանակն անտեղի տեղաշարժերի ենթարկելու եւ կառավարելու անկարողության արդյունքում պարտություն կրելու, այնուհետեւ խայտառակ կապիտուլացիա կնքելու ու դրանով հանդերձ խելքի չգալու հետեւանքով հայրենիքը այս օրին հասցրած վարչախմբի գերնպատակն ինքնավերարտադրումն ու սեփական աթոռը պահելն է։

Թուրքի եւ ադրբեջանցու նկատմամբ սեր քարոզող իշխանավորները թքում են սեփական քաղաքացիների վրա բառիս բուն ու փոխաբերական իմաստով։ Փողոցում առեւտուր անողին քաշքշում, վիրավորում, նկարահանում եւ երբ զգում են, որ նկարահանած տեսանյութն իրենց օգտին չի, ջնջում են։ Ընդդիմադիրներին Ազգային ժողովում ծեծում եւ անվտանգության աշխատակիցների միջոցով Ազգային ժողովից դուրս են հանում եւ ժողովրդավարությունից են խոսում ոստիկանների բազմաշերտ շարքերի հետեւում թաքնվածները։ Կեղծված ընտրություններից է խոսում մի իշխանության ներկայացուցիչ, որի իշխանության օրոք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը Հայատանի Հանրապետության մեջ առաջին անգամ նշանակվեց իշխող կուսակցության կողմից եւ իշխող կուսակցության ներկայացուցիչ։ Գլխավոր դատախազի ընկերուհին էլ` Մարդու իրավունքների պաշտպան։

Դատարանից ու Սահմանադրական դատարանից է խոսում իշխանության ներկայացուցիչը, որի օրոք դատարանները իշխանությունների կողմից շրջափակման ենթարկվեցին եւ վարչապետի խոսքի համաձայն չկան իր հրամանները չկատարող դատավորներ։ Իրենք անկոռեկտ կերպով խառնվում են Եկեղեցու գործերին, բայց Եկեղեցուց չեզոքություն են պահանջում։ Հայ Եկեղեցու կողմից հիմնված` դպրոցից հանում են «Հայ Եկեղեցու պատմություն» առարկան։ Ծույլ ու ապաշնորհ պաշտոնյաները ոչ աշխատանքային դարձրին Մեռելոց հիշատակության օրերը, բայց այդպես էլ աշխատասեր ու շնորհալի չդարձան։ Անամոթաբար խոսում է քաղաքական իշխանավորների գերագահության մասին մեկը, որ չի գիտակցում, որ իշխանությունը ժողովրդին ծառայելու եւ ոչ թե բարձր աշխատավարձ ու պարգեւավճար ստանալու մեջ է։

Եվ վերջապես, սեփական արյուն֊քրտինքով Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիրներին է քննադատում Հայաստանի Երրորդ Հանրապետությունը կործանման եզրին հասցրած իշխանության ներկայացուցիչը։ Ինչպես ժողովուրդն է ասում. «Սելը ճռռալու տեղը, սելվորն է ճռում», - գրել է Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգեւոր հովիվ Արժանապատիվ ՏԵՐ ՎՐԹԱՆԵՍ քահանա ԲԱՂԱԼՅԱՆԸ:

https://iravunk.com/sim/?p=253719&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ