Հայ Եկեղեցին ազգային անվտանգության հարցեր պիտի բարձրացնի, քանի որ իշխանությունն իր տեղում չէ. Տեր Փառեն

Ներքաղաքական
Արագածոտնի թեմի Աշտարակի Սուրբ Մարիանե Եկեղեցու հոգեւոր հովիվ Արժանապատիվ ՏԵՐ ՓԱՌԵՆ քահանա ԱՌԱՔԵԼՅԱՆՆ անդրադարձել է ԱԺ ամբիոնից հնչեցված ՔՊ-ական պատգամավոր Մարիա Կարապետյանի հակաեկեղեցական ելույթին:
 
«Ցավով այսօր նորից Ազգային ժողովի ամբիոնից լսեցինք հիասթափեցնող խոսքեր։ Այս անգամ հեղինակը պատգամավոր Մարիա Կարապետյանն էր։ Առհասարակ բոլոր խոսքերն ու ելույթներն ունեն նպատակ, ուղերձներ եւ հասցեատեր։ Ուղերձները հետեւյալն են. «Եկեղեցին դեմ է պետականությանը», 
«հայը պետք է հրաժարվի իր ազգային երազանքներից», «Եկեղեցին զբաղվում է քաղաքականությամբ»: Այս խոսքերի հասցեատերը պարզ ժողովուրդն է, իսկ նպատակը` մարդկանց մոլորեցնելը։ 
 
Առաջին՝ եթե Եկեղեցին դեմ լիներ պետականությանը, ապա հինգերորդ դարում, երբ հայոց իշխանական տներն ուզում էին, որ օտարը իրենց ղեկավարեր, Սահակ Պարթեւ Հայրապետը չէր ասի իր հայտնի խոսքը, թե ավելի լավ է իմ հիվանդ գառնուկը, քան օտարի առողջ գայլը։ Այս մոտեցման կրողն է Հայ Եկեղեցին։
 
Երկրորդ՝ հրեաները տարիներ շարունակ որտեղ էլ լինեն կենաց են ասում. «Հաջորդ անգամ Երուսաղեմում»` այդպիսով իրենց երազած հայրենիքը շահելով եւ պահելով։ Իսկ այսօր քաղաքականությունն ու աշխարհաքաղաքականությունը վեր է դասվում ազգային երազանքից։
 
Երրորդ՝ Հայ Եկեղեցին ոչ թե զբաղվում է քաղաքականությամբ, այլ ազգային անվտանգության հարցերն է բարձրացնում եւ պիտի բարձրացնի, քանի որ իշխանությունն իր տեղում չէ։
 
Եվ տիկնոջ վերջին. «Մի՞թե թուրքին ատելու մեջ է ամփոփված դարերով նվիրագործված մեր ավանդույթները», պարզապես «ցնցող» է։ Թուրքը պիտի ներողություն խնդրի հայից, սա է արժանապատիվ հայի մոտեցումը։ Մարդասիրություն եւ քրիստոնեություն մի՛ խաղացեք։ Ամենայն Հայոց Հայրապետին էլ դաս մի՛ տվեք, թե ինչ պիտի ասի եւ ինչ պիտի չասի։ Ժողովուրդը լսում է Ամենայն Հայոց Հայրապետի պատգամը, մի՛ մոլորեցրեք մարդկանց», - գրել է Տեր Փառեն։
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում