Մարիա Կարապետյանը պաշտոնապես ի ցույց է դնում ՔՊ-ի հակաեկեղեցական էությունը

Ներքաղաքական

ՔՊ-ն՝ իր ԿԳՄՍ նախարարությունով ու պատգամավորներով անպատկերացնելի դեմարշ է սկսել Հայ Եկեղեցու դեմ: Թե որքան ազգադավ են ՔՊ-ն եւ իր առաջնորդը երկար գրելու կարիք չկա՝ սկսած սաղմոսերգու վարչապետից, ով իրեն համեմատում էր Պապ թագավորի հետ վերջացրած Թուրքիայում մեծ գիտելիքներ կուտակած Մարիա Կարապետյանով, ով այսօր Ազգային ժողովի բարձր ամբիոնից «հոգեւոր ինտիլեկտուալ» ելույթ էր ունենում: Վերջինս տարրական գիտելիքների բացակայության արդյունքում՝ մատաղի բարեպաշտական սովորութունը դարձրեց ազգային եկեղեցական ավանդույթ:

Ըստ Մ. Կարապետյանի, Հայ Եկեղեցին լինելով կարեւոր ինստիտուտ՝ դարեր շարունակ իր վրա է վերցրել պետության ղեկավարման եւ գոյատեւման կարեւոր հարցը ու իներցիայով սովորել է դրան, բայց այսօր եկել է իրենց, այսինքն՝ ՔՊ պետության ժամանակը: Պատգամավորի խոսքով՝ հիմա իրենք կարողանում են այդ ամենը կատարել, իսկ եկեղեցին թող բարեփոխվի, խելոք մի տեղ քարոզի ու իրենց չխանգարի, որ նոր արժեքներ ձեռքբերի ժողովուրդը՝ մոռանան Հայոց ցեղասպանությունը, հանգիստ հողերը հանձնեն ադրբեջանցիներին:

Կարապետյանը այնքան էր ոգեւորվել իր ելույթով, որ անգամ մեկնեց Վեհափառ Հայարպետի Սուրբ Ծննդյան պատգամն ու այն հակապետական բնորոշեց (դե ՔՊ-ն իրեն է պետություն անվանում): Պատկերացրեք, թե ի՜նչ մտքի սով է իշխող քաղաքական ուժի մոտ, որ այս ծանր պահին արտաքին մարտահրավերները թողած՝ Հայրապետական պատգամ են վերծանում: Ինչեւէ, մի կողմից տպավորություն էր, որ Կարապետյանի տեքստը խմբագրել էր Արագած սարի նկարը իր տան մեջ ունեցող մի անձ, որովհետեւ անպատկերացնելի է՝ ինչպե՞ս կարող էր Կարապետյանը «մատաղ» բառը իմանար կամ որտե՞ղ լսած պետք է լիներ, նույնիսկ դժվար է պատկերացնել, որ Կարապետյանը տեղյակ է, որ Սուրբ Հարության տոն կա Հայ Եկեղեցում, որի ժամանակ Հայարապետը ուղերձով է դիմում ամբողջ հայությանը:

Ծանր է պատկերացնել, որ Մարիա Կարպետյանի նման սերունդ ենք ունենալու ապագայում, երբ կիրագործվի դպրոցներից Հայ Եկեղեցու պատմության առարկայի դուրս բերելու հերթական հակաեկեղեցական քայլն այս իշխանության կողմից:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում