Ինձ ոչ մեկը Հ1-ից չի հեռացրել, ես այստեղ աշխատել եմ, աշխատում եմ և ոչ մի խնդիր չունեմ. Արամ Նիկոլյան
Շոու բիզնես
Ինձ ոչ մեկը Հ1-ից չի հեռացրել, ես այստեղ աշխատել եմ, աշխատում եմ և ոչ մի խնդիր չունեմ»,- այս մասին «Հրապարակի» հետ զրույցում ասել է դիզայներ, ոճաբան Արամ Նիկոլյանն՝ անդրադառնալով այն լուրերին, թե Հանրային հեռուստաընկերությունից փորձում են հեռացնել իրեն:
Ոճաբանը նաև նշել է, որ աշխատանքը բնականոն կերպով շարունակվում է նաև «Արամ Նիկոլյան» հագուստի խանութ սրահում:
Հիշեցնենք, որ Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողության ժամանակ Արամ Նիկոլյանը բեմում այրեց Ադրբեջանի դրոշը։
https://iravunk.com/sim/?p=253683&l=am/