Որտեղ է թաքնված 15 զինվորի կյանք խլած հրդեհի իրական բանալին. Մանրամասներ է ներկայացնում փաստաբանը

Հանդիպում

Ապրիլի 18-ին զոհված 15 զինծառայողի հարազատները ապրիլի 18–ին փակել էին Երևան–Սևան ճանապարհը և պահանջում էին հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։ Նրանք սկզբում մտադիր չէին բացել ճանապարհը, սակայն մի քանի ժամ անց, երբ Կարեն Սարգսյանը խոստացավ կատարել նրանց պահանջը (հանդիպում կազմակերպել), վերջիններս բացեցին այն։ Ի վերջո ինչ հանգուցալուծման եկան ծնողները, որոնք են լինելու նրանց հետագա քայլերը այս եւ այլ հարցերի շուրջ փորձել ենք մեկնաբանություն ստանալ տուշողների ներկայացուցիչ փաստաբան Նորայր Նորիկյանից, ով շատ փակագծեր չբացելով նախ նկատեց.

-Մի շարք հանգամանքներ համակցելուց հետո ավելի շատ խնդիրներ են ջրի երես եկել։ Մասնավորապես, թե ի՞նչ է տեղի ունեցել մինչև հրդեհը: Հրդեհը արդեն կարծես թե երկրորդ արարն է, իսկ հրդեհից առաջ ի՞նչ է տեղի ունեցել։ Մենք չունենք էդ հարցի պատասխանը։ Ամբողջ խնդիրը սրանում է կայանում։ Շան գլուխը ստեղ է թաքնված:

Այս պահին ծնողները քննարկում են իրենց հետագա քայլերը, որից հետո առաջիկա օրերին մենք հանդես կգանք, այս պահին դեռեւս քննարկման փուլում ենք:  Կարող եմ միայն ասել, որ մինչ այս պահը ընթացող քննությունը գնահատում եմ անարդյունավետ, որովհետեւ որեւէ շոշափելի արդյունքներ, որոնք լույս կսփռեին այս ողբերգության իրական պատճառները վեր հանելու վրա` դեռեւս հայտնի չէ:

-Պարոն Նորիկյան, հայտնի են արդյո՞ք բոլոր տղաների դատաբժշկական փորձաքննության արդյունքները:

-Այս պահին բացի մեկ զինծառայողի փորձաքննությունից, մնացած զինծառայողների դատաբժշկական փորձաքննության արդյունքները հայտնի են, թե ինչու այդ մեկ զինվորի փորձաքննության եզրակացությունը ուշանում է մեզ համար էլ դեռ պարզ չէ:

Հիշեցնենք, որ այս քրեական գործով այժմ հինգ մեղադրյալ կա, երեքը կալանքի տակ են, այդ թվում՝ կապիտան Եղիշե Հակոբյանը, որը, ըստ պաշտոնական վարկածի, փորձել էր բենզինով թեժացնել զինվորական կացարանի վառարանը, ինչից էլ ծագել էր հրդեհը։ Մյուս մեղադրյալները բարձրաստիճան զինվորականներ են, որոնք պատասխանատու էին զորամասի հրդեհային անվտանգության համար։

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=253682&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ