Ում համար է Նիկոլը 55 000 նոր բնակարան կառուցում

Վերլուծություն

Նի­կո­լի վերջին ե­լույ­թում, բա­ցի Ար­ցախն ան­վե­րա­պա­հո­րեն ու­րա­նա­լու տես­լա­կա­նից, կար նա­եւ այլ տեր­մի­նա­բա­նու­թյուն: Թե­րեւս, ա­վե­լի շուտ քա­րոզ­չա­կան բնույ­թի, թե տե­սեք, ինչ­քան լավ եմ կա­ռա­վա­րում, ինչ­քան են ինձ գնա­հա­տում: Եվ այդ քա­րո­զի ի­մաս­տը, ի­հար­կե, նրա հա­մար կար. պետք է չէ՞ մարդ­կանց հա­մո­զել, թե, տե­սեք, Ար­ցա­խը հանձ­նում ենք, ու ար­դեն սկսել ենք լավ ապ­րել:

Այդ «Լավ ապ­րե­լու» չա­փա­նի­շը, ըստ Նի­կո­լի, սա է. «ՀՀ-ում ա­պա­գա­յի մա­սին խո­սե­լու, ա­պա­գան պլա­նա­վո­րե­լու և այդ ա­պա­գան կա­ռու­ցե­լու հա­մար անհ­րա­ժեշտ լա­վա­տե­սու­թյուն, ա­յո, կա, և ես վստահ եմ դրա­նում: Լրա­հո­սը, ի­հար­կե չի տա­լիս նման վստա­հու­թյուն, հան­րա­յին քննար­կում­նե­րը նման վստա­հու­թյուն չեն տա­լիս, մի­ջազ­գա­յին ի­րադ­րու­թյունն ա­ռա­վել ևս նման վստա­հու­թյուն չի հա­ղոր­դում: Բայց հենց այ­սօր, հենց այս պա­հին ՀՀ-ում տե­ղի է ու­նե­նում շուրջ 55.000 բնա­կա­րա­նի կա­ռուց­ման գոր­ծըն­թաց: Սա ՀՀ բնա­կա­րա­նա­յին եր­բև­է ստեղծ­ված ֆոն­դի շուրջ 6 տո­կոսն է»:

Կարճ ա­սած, ու­նենք Եր­րորդ հան­րա­պե­տու­թյան պատ­մու­թյան մեջ բնա­կա­րա­նա­շի­նու­թյան ան­նա­խա­դեպ ծա­վալ­ներ, ո­րը, ըստ Նի­կո­լի, վկա­յում է այս մա­սին. «Այսօր բնա­կա­րան են ձեռք բե­րում ոչ մի­այն ա­վան­դա­բար հա­րուստ­նե­րը, այ­լև մի­ջին խա­վը, ո­րը կա­ռա­վա­րու­թյան վա­րած տնտե­սա­կան քա­ղա­քա­կա­նու­թյան բե­րու­մով աշ­խա­տե­լու, ա­րա­րե­լու ու իր աշ­խա­տան­քի ար­դյուն­քը տես­նե­լու հնա­րա­վո­րու­թյուն է ստա­ցել: Սահ­մա­նա­յին ան­կա­յու­նու­թյան, ՀՀ անվ­տան­գա­յին խո­ցե­լի­ու­թյան, աշ­խար­հա­կար­գի փլուզ­ման պայ­ման­նե­րում ՀՀ տաս­նյակ հա­զա­րա­վոր քա­ղա­քա­ցի­ներ բնա­կա­րան են ձեռք բե­րում, հա­զա­րա­վոր ներդ­նող­ներ բնա­կա­րան են կա­ռու­ցում: Ին­չու են նրանք այդ­պես վար­վում, ինչ է նշա­նա­կում քա­ղա­քա­ցի­նե­րի այս վար­քա­գի­ծը: Իմ գնա­հատ­մամբ դա նշա­նա­կում է և կա­րող է նշա­նա­կել մի­այն մեկ բան. մար­դիկ հա­վա­տա­ցել են կա­ռա­վա­րու­թյան խա­ղա­ղու­թյան օ­րա­կար­գին, մար­դիկ հա­վա­տում են, որ խա­ղա­ղու­թյուն լի­նե­լու է, ու ի­րենք ի­րենց հա­րե­նի­քում եր­ջա­նիկ ապ­րե­լու ու ա­րա­րե­լու հնա­րա­վո­րու­թյուն են ու­նե­նա­լու, այ­լա­պես ի­մաստ չէր ու­նենա բնա­կա­րան ձեռք բե­րել, կա­ռու­ցել»:

Հաս­կա­նա­լի է, որ սա ըն­դա­մե­նը ցի­նիզ­մի հաս­նող ծաղր է: Բայց մյուս կող­մից, Նի­կո­լը մի­գու­ցե ինչ-որ թվեր չա­փա­զանց­նում է, բայց որ Ե­րե­ւա­նում կա զանգ­վա­ծա­յին բնա­կա­րա­նա­շի­նու­թյուն, դա էլ է փաստ: Այն կար­գի, որ շատ ե­րե­ւան­ցի­ներ մեկ ան­գամ չէ, որ զար­մա­ցած հարց­րել են` բա այս­քան կա­ռու­ցում են, որ ի՞նչ ա­մեն: Հե­տե­ւում են բա­ցատ­րու­թյուն­ներ` թուր­քի հա­մար են կա­ռու­ցում, պար­սի­կի, եւ այդ­պես շա­րու­նակ: Մինչ­դեռ ո­րոշ աղ­բյուր­ներ այլ բա­նում են հա­մոզ­ված, որ, չէ, հա­յե­րի հա­մար են կա­ռու­ցում: Այն հա­յե­րի... ո­րոնք պետք է փախ­նեն Ար­ցա­խից: Դե, պատ­կե­րաց­րեք, 120 հա­զար զայ­րա­ցած մարդ որ հա­սավ Ե­րե­ւան, ի՞նչ կլի­նի: Դե, ու­րեմն, ըստ այդ լու­րե­րի, տներ են կա­ռու­ցում, որ ան­մի­ջա­պես նրանց տե­ղա­վո­րեն, եւ ար­ցախ­ցի­ներն են, ըստ այդ տես­լա­կա­նի, գոհ ու եր­ջա­նիկ կլի­նեն: Հա­մե­նայն­դեպս, ոչ այդ­քան կա­տա­ղած, որ 120 հա­զար մար­դով սկսեն Նի­կոլ ո­րո­նել:

Ի դեպ, աղ­բյու­րը նա­եւ այն մտքին է, որ այս անն­ա­խա­դեպ բնա­կա­րա­նա­շի­նու­թյան հա­մար Ա­լի­եւն էլ է ու­րախ, ան­գամ` ներդ­րո­ղի ֆունկ­ցի­ա է ստանձ­նել:

Դեռ ժա­մա­նա­կի ըն­թաց­քում կստու­գենք այս վար­կա­ծի իս­կու­թյու­նը: Իսկ մինչ այդ փաս­տենք, որ 55.000 նոր բնա­կա­րան կա­ռու­ցե­լը, երբ նախ­կի­նում կա­ռուց­ված­նե­րի մեծ մա­սը դեռ ի­րաց­ված չէ, զուտ տնտե­սա­կան տե­սան­կյու­նից` ա­մե­նե­ւին էլ գլուխ գո­վե­լու բան չէ: Չէ՞ որ նույն Նի­կոլն էր վեր­ջերս լա­ցը դրել, թե եր­կար ժա­մա­նակ ու­զում է տուն վա­ճա­ռել, գնորդ չի գտնում: Բա դրա­նից հե­տո 55 հա­զար նոր բնա­կա­րան են կա­ռու­ցում, որ ի՞նչ:

Դրա­նից զատ, Ե­րե­ւանն ա­ռանց այդ էլ այն գեր­ծան­րա­բեռն­ված վի­ճա­կին են հասց­րել, որ փո­ղո­ցա­յին գերխ­ցա­նում­ներն ար­դեն դար­ձել են հա­մա­տա­րած: Նա­եւ, թե ինչ աղ­տոտ­վա­ծու­թյան է հասց­րել ավ­տո­մե­քե­նա­նե­րի ծու­խը, շի­նա­րա­րու­թյան փո­շին եւ նման բա­նե­րը, ա­վե­լորդ է ա­սել: Ա­ռա­վել եւս, երբ սրան զու­գա­հեռ սկսել են ծա­ռե­րի հա­մա­տա­րած ջարդ:

Մի­այն մեկ օ­րի­նակ բե­րենք, ո­րը շատ լավ է ի­րա­վի­ճա­կը պատ­կե­րում: Ինչ­պես մեր աղ­բյուր­նե­րից մե­կը տե­ղե­կաց­րեց, ան­գամ Նուրբ օր­գա­նա­կան քի­մի­ա­յի ինս­տի­տու­տի ջրա­վա­զա­նի տե­ղում են սկսել շենք կա­ռու­ցել: Ջրա­վա­զա­նը, ըստ աղ­բյու­րի, շրջա­պատ­ված է ինս­տի­տու­տի մաս­նա­շեն­քե­րով, եւ թե ով եւ ինչ­պես է այդ տա­րած­քը հատ­կաց­րել շի­նա­րա­րու­թյան հա­մար, զար­մանք­նե­րի զար­մանք է: Ա­ռա­վել եւս, որ այդ ա­վա­զա­նի հիմ­նա­կան ֆունկ­ցի­ան լո­ղը չէ: Դա ջրի կու­տակ­ման հա­մար է, որ ե­թե հան­կարծ տվյալ վտան­գա­վոր օ­բյեկ­տում ինչ-որ մի­ջա­դեպ լի­նի, ա­սենք` հրդեհ, ջու­րը ձեռ­քի տակ լի­նի` հնա­րա­վոր ծանր ռիս­կե­րը մի­նի­մա­լի­զաց­նե­լու հա­մար: Այ­սինքն, ոչ թե տա­րածք են տվել շի­նա­րա­րու­թյան հա­մար, այլ անվ­տան­գու­թյան հա­մա­կարգ, ու դեռ սրա­նից հե­տո 55 հա­զար բնա­կա­րա­նով են հպար­տա­նում:

Չնա­յած, երբ ողջ երկ­րի անվ­տան­գու­թյունն են նվի­րել թշնա­մուն, մի ջրա­վա­զանն ի՞նչ է:

Ս. ԱԲ­ՐԱ­ՄՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում