Տոտալ խոշտանգում է տեղի ունենում. Ահազանգում է հայտնի փաստաբանը
ԻրավականՓաստաբան Լեվոն Բաղդասարյանի հայտարարությունը
Բազմիցս եմ հրապարակային եվ տարբեր հարթակներում բարձրաձայնել ,որ անթույլատրելի եվ կործանարար է ընտրովի արդարադատությունը։
Արտակ Գալստյանի գործով նրա մերձավոր ազգականի դիմումն ուղարկվել է քննիչ Քաջազունուն ում վարույթում է գտնվում գործը,որպեսզի օրենքի ուժով անհապաղ դիմումին ընթացք տա, որպեսզի ներգրավվի փաստաբանը, որպեսզի շահագրգիռ անձին տեղեկացնի թե որ ժամին է հնարավոր ,որեսզի իր վրա դրված պարտականությունը կատարի։
Քննիչն արդեն մի քանի ժամ է ,ով կաբինետում նստած շփվում է ոստիկանի միջոցով,չիարձագանքում հեռախոսազանգերին եվ ասում է սպասեք իմ գործընկերոջը։
Քննիչի նման վարքի ու իմ կարծիքով արհամարական գործողությունների մասին իրազեկվել է մարդու իրավունքների պաշտանի գրասենյակը։
Այժմ իրազեկում եմ գլխավոր դատախազին։
Նման գործելավոճըդիտում եմ սահմանադրության կոպտագույն խախտում,հաշվեհարդար ,կալանքի տակ գտնվող անձի նկատմամբ ,տոտալ խոշտանգում,բխող իրավական հետեվանքներով։
Լեցոն Բաղդասսրյան

