Հայաստանի հաշվին եւ հայի ձեռքով՝ տեղի է ունենում «Ալեքսանդրոպոլ-2» օպերացիան. Բալասանյան

Ներքաղաքական

«Հետեւելով Արցախի եւ Հայաստանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին՝ ակնհայտ է դառնում, որ տեղի է ունենում «Ալեքսանդրոպոլ-2» օպերացիան, որը նախագծվել է Հայաստանի սահմաններից դուրս, բայց իրականացվում է Հայաստանի հաշվին եւ հայի ձեռքով։

Ըստ պլանի, նախ հայ ժողովուրդը արհեստականորեն կանգնեցվեց դիլեմայի առաջ՝ Արցախը, թե Հայաստանը: Դա արվեց 5000 զոհերի, գրեթե կորսված Արցախի, փակված Լաչինի միջանցքի միջոցով։

Հիմա երկրորդ արարն է սկսվում, որին ակտիվորեն մասնակցում են ամերիկացիները։ Ակնհայտ երկար լեզու է ցույց տալիս բեղավորը, ով չէր կարող անգամ իր երազում պատկերացնել, թե գործերն այսքան լավ կգնան իր համար։ Որ մի օր Երեւանում հայերը կսկսեն անպատվել հայերին ադրբեջանական դրոշ այրելու համար։ Ու բեղավորը կսկսի մեկը մյուսի հետեւից տարածքային պահանջներ ներկայացնել ՀՀ-ին, որովհետեւ Արցախի հարցն արդեն լուծել է իր համար։ Իսկ հայերը կհամաձայնեն, որովհետեւ ամերիկացիներն են խառնված, հո բարեկամներին ամոթով չե՞ն թողնելու:

Իսկ վերջում Հայաստանից կմնա մի փոքր հատված, ինչպես ժամանակին, երբ Լեոյի դիպուկ բնորոշմամբ լողանալու տեղ էին թողել հայերին, բայց չորանալու տեղ չէին թողել։ Հայաստանին կառաջարկվի շատ փոքր տարածքով կվազի պետություն Հայաստան անունով եւ իրենց թվացյալ երաշխիքներով։ Իսկ ի՞նչ կլինի հետո՝ հետո Հայաստանի համար կուրծք ծեծողները, խաղաղասերները կթռնեն, ամերիկացիք գոհունակությամբ կհայտարարեն, որ տիտանական ջանքերի շնորհիվ իրենց հաջողվեց պահպանել Հայաստանի Հանրապետությունը, ու մենք, իսկական հայերս, ստիպված կլինենք կրկնել մեր պատմության հերթական քայլերը՝ նորից ստեղծել պետություն եւ մտքում խոստանալ, որ անցյալի սխալներն այլեւս չենք կրկնելու», - գրել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ ԳՐԻԳՈՐ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում