Գերեզմանատունն է դարձել իմ նոր տունը, ասում են` դիմացի, ասեք` ո՞նց...Դաժանաբար սպանվածընտանիքի հոր վերքը շարունակում է արյունահոսել
Հանդիպում
Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում դաժանաբար սպանված ընտանիքի հայրը` Սեւակ Մելիքսեթյանը, անհամբեր սպասում է, ինչպես ինքն է ասում. «Արնախում շակալների» վերջին.«Ասում են՜ թող օրենքով դատվեն, էդ ո՞ր օրենքն է ինձ համոզելու, որ մատղաշ ընտանիքիս արյունը խմողները արժանի պատիժ են ստացել, եթե կա նման օրենք` թող ասեն»,-ասում է մեր զրուցակիցը, ապա խորը շունչ քաշելով շարունակում.
-Դուք գիտեք, թե ես հիմա որտե՞ղ եմ, իմ նոր տանն եմ` գերեզմանատանը, իմ տունը` ընտանիքիս գերեզմանատունն է դարձել, ասում են` դիմացի, ո՞նց, ասեք` ո՞նց...
Հիշեցնենք, նոյեմբերի 22-ին Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքում տանը սպանված են հայտնաբերել 31-ամյա մի կնոջ ու նրա 8 և 12 տարեկան երեխաներին։ Ոճրագործության փաստով մեղադրանք է առաջադրվել է երկու, մեղմ ասած, անձանց:
Հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի155-րդ հոդվածի 1-ին (Սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելը) և155 հոդված 2-րդ մասի 5-րդ (Անչափահասի սպանությունը) կետերով։
155-րդ հոդվածի առաջին մասը նախատեսում է առավելագույնը15 տարվա, երկրորդը՝ առավելագույնը 20 տարվա կամ ցմահ ազատազրկում։
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=253594&l=am/