Սերժ Սարգսյանի «Բանակցային առաջնագծում» գիրքը կարծում եմ պետք է լինի ապագա բոլոր դիվանագետների և պետական գործիչների սեղանի գիրքը. Վահան Բաբայան
ԹեմաՆախագահ Սերժ Սարգսյանի «Բանակցային առաջնագծում» գիրքը կարծում եմ պետք է լինի ապագա բոլոր դիվանագետների և պետական գործիչների սեղանի գիրքը:
Այն պետք է ընթերցեն բոլոր այն մարդիկ ովքեր հավակնություններ ունեն վաղը ղեկավարել Հայաստանը կամ ներկայացնել Հայաստանը միջազգային կառույցներում և դիվանագիտության ոլորտում: Ինչու չէ այն կարող է նաև շատ կարևոր լինել այլ ոլորտի մարդկանց գիտելիքները ամբողջացնելու համար,ովքեր ուզում են իրական պատկերացում կազմել մինչ նիկոլական Հայաստանի բանակցային գործընթացից Արցախի հարցում և ոչ միայն:Ցավոք այս ինֆորմացիոն աղբի մեջ ճիշտն ու սխալը այնքան են խառնել,որ մարդիկ խճճվել են ստի և մանիպուլյացիաների մեջ:
Այս գիրքը Հայոց Պատմության մի կարևորագույն էջ է,երբ հայը աշխարհում գլուխը բարձր էր քայլում և երբ Սերժ Սարգսյանի գլխավորած Հայաստանը հաղթանակած երկիր էր,երբ Արցախը ազատ էր և անվտանգ,երբ թշնամին գիտեր, որն է մեր սահմանը և ոչ դեմարկացիա, ոչ էլ դելիմիտացիա բառը որևէ մեկը չգիտեր ինչ է,առավելևս կապիտուլյացիա բառը միայն կարող էր ասոցիացվեր 1945թվականի այն էլ Գերմանիայի հետ: Մի խոսքով կարդացեք...

