«Երեք նամակ Բելլայից» հեռուստասերիալի դերասանուհին կոնքի կտրվածքով տեղափոխվել «Իզմիրլյան» բկ, որտեղ նրան վիրահատել է հայտնի պրոֆեսոր Արմեն Չարչյանը
Շոու բիզնես
Օրերս «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում վիրահատության է ենթարկվել դերասանուհի Վիվյեն Բաստաջյանը, ում հեռուստադիտողը ճանաչում է տարբեր հեռուստասերիալներից, ներկայումս էլ նա նկարահանվում է «Երեք նամակ Բելլայից» հեռուստասերիալում։ Այս մասին հայտնում են «Իրավունքի» հավաստի աղբյուրները, մանրամասնելով, թե կոնկրետ ինչ վիրահատւթյան է ենթարկվել։ Դերասանուհին հիվանդանոց է տեղափոխվել կոնքի կոտրվածքով, բավականին բարդ վիրահատությունը հաջողությամբ իրականացրել է Օրթոպեդ-վնասվածքաբան, պրոֆեսոր Արմեն Չարչյանը։
Սեփ․ լրատվություն
https://iravunk.com/sim/?p=253458&l=am/