Հայաստանը ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին ճշգրտելու անհրաժեշտություն է տեսնում անդամ որոշ երկրների անորոշ դիրքորոշումների բերումով
ԹեմաՀանրապետությանն օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագծերը չեն պարունակում ՀՀ-ի դեմ ագրեսիայի վերաբերյալ քաղաքական հստակ գնահատական և ագրեսիայի հետևանքները վերացնելու, ՀՀ տարածքային ամբողջականությունը վերականգնելու գործողությունների պլան: Բացի դրանից, ՀԱՊԿ մի շարք անդամ երկրների կողմից արտահայտված անորոշ դիրքորոշումների բերումով ՀԱՊԿ պատասխանատվության գոտին ճշգրտելու անհրաժեշտություն է առաջացել: Առանց նշված հարցերի ճշգրտման՝ ՀՀ-ն նպատակահարմար չի համարել հիշատակված փաստաթղթերի ստորագրումը, ինչի պատճառով որոշումները չեն ընդունվել:
Զեկույցում արձանագրվում է, որ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի կապակցությամբ, ՀՀ-ի դիմումի հիման վրա, սեպտեմբերի 15-ին Ֆրանսիայի Հանրապետության (այսուհետ՝ Ֆրանսիա) նախագահությամբ տեղի է ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ հանդիպում։ Հանդիպման ընթացքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ պետություններն արձանագրել են ուժի կիրառման անթույլատրելիությունը, կարևորել միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի պահպանումը՝ շեշտելով նաև ՀՀ տարածքում քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորման փաստը։
2022 թվականի հոկտեմբերի 21-27-ը ՀՀ է ժամանել ԵԱՀԿ կարիքների գնահատման թիմը՝ սեպտեմբերի 13-ին սկսված ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի սահմանային հատվածներում և բնակավայրերում ստեղծված իրավիճակին ծանոթանալու համար։ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի քառակողմ հանդիպմանը ձեռք բերված համաձայնության արդյունքում հոկտեմբերի 17-ին Եվրոպական միության (այսուհետ՝ ԵՄ) խորհուրդն ընդունել է որոշում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանի երկայնքով ԵՄ դիտորդ-փորձագետներ տեղակայելու մասին: Առաքելության մանդատը ներառում էր իրավիճակի դիտորդություն Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի երկայնքով՝ երկու երկրների միջև վստահության կառուցմանն աջակցելու և սահմանային հանձնաժողովներին ԵՄ առավել առարկայական աջակցությունն ապահովելու նպատակով։ ԵՄ դիտորդական առաքելությունը 2022 թվականի դեկտեմբերի 19-ին ավարտել է իր մանդատը։ ԵՄ խորհուրդը 2023 թվականի հունվարի 23-ին համաձայնություն է տվել ՀՀ տարածքում երկու տարի ժամկետով քաղաքացիական նոր առաքելություն (EUMA) ստեղծելու առաջարկին։ 2023 թվականի փետրվարի 20-ին առաքելությունն սկսել է իր աշխատանքը ՀՀ-ում:
https://iravunk.com/sim/?p=253442&l=am/

