ԵԱ.Վազգեն Թևանյանը հաղթեց ադրբեջանցին ու դուրս եկավ կիսաեզրափակիչ
ՍպորտԶագրեբում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ դուրս եկավ աշխարհի գավաթակիր Վազգեն Թևանյանը (65 կգ):
Հայաստանի ներկայացուցիչը քառորդ եզրափակիչում 4-1 հաշվով առավելության հասավ ադրբեջանցի Ալի Ռահիմեադայի նկատմամբ:
Թևանյանը կիսաեզրափակիչում կմրցի գերմանացի Անդրե Կլարկի և Ուկրաինան ներկայացնող հայ ըմբիշ Էրիկ Առուշանյանի գոտեմարտի հաղթողի հետ:

