«Կռուտիտ» հնարելը քպ-ականին հարիր պահվածք է». Տաթեւ Արցախը չի հավատում Աղազարյանի «արցունքներին»

Ներքաղաքական

Վերջին օրերին սոցցանցում ամենաքննարկվող թեման ԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի նամակագրություններն էին: Պարզվում է՝ անձնական նամակագրության ժամանակ պատգամավորը տարբեր կանանց եւ աղջիկների պատասխանել է ամենալկտի սեռական հայհոյանքներով: Սակայն, արի ու տես, որ պատգամավորն ինքը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում «սուխոյ ատկազ» է եկել, թե իբր իր էջը հավանաբար կոտրել են, ասել է, թե խնդրել է օգնականին «պառոլը» փոխել, իսկ տարածված մեկնաբանություններն էլ հավաստիացրել է, որ ինքը չի հեղինակել:

Անդրադառնալով վերոնշյալին՝ «Իրավունքը» զրուցեց 44-օրյա պատերազմում զոհված Գեւորգ Վիրաբյանի քրոջ՝ «Հայկական շարժում» նախաձեռնության հիմնադիր ՏԱԹԵՎ ԱՐՑԱԽԻ (Վիրաբյան) հետ, ով Հովիկ Աղազարյանի կողմից նամակագրությամբ հայհոյանքներ ստացած զոհերից մեկն է:

— Տաթեւ, որքանո՞վ են Ձեզ համար արժանահավատ Հովիկ Աղազարյանի արդարացումները, որ ինքը չէ հայհոյանքներ հղել:  

Իհարկե, արժանահավատ չէ: Եթե հերքում է, որ ինքը չէ հայհոյանքների հեղինակը կամ գոնե իր սրտով չէ, ապա պետք է ներողություն խնդրեր այն իգական սեռի ներկայացուցիչներից, որոնց վիրավորել է: Չէ որ նույն իր էջում շտապեց միջազգային հանրությունից ներողություն խնդրել՝ Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ընթացքում Ադրբեջանի դրոշն այրելու առթիվ: Բայց, փաստորեն, ոչ մի զղջում այս դեպքում չկա՝ իր մեկնաբանությունների համար: Սա ՔՊ-ականին հարիր պահվածք է՝ նախ այլասերությամբ զբաղվել, ապա «կռուտիտ» լինել: Սա է իրենց ամենամեծ, այսպես ասած, փեշակը: Իրենք կարող են վատ վարքագիծ դրսեւորել եւ միանգամից դրա «կռուտիտը» հնարել, թե հեռախոսը գողացել են, էջը կոտրել են եւ այլն:

— Մի ժամանակ Հովիկ Աղազարյանն ասում էր, թե թոռնիկներին էլ «մեկ-մեկ հայհոյանքով է դիմում, բայց դրա մեջ այնքա՛ն ջերմություն կա»: Այս դեպքում՝ որեւէ բացատրություն կա՞, թե ինչո՞ւ է պատգամավորը սեռական հայհոյանքներով պատասխանել քաղաքացիներին:

Սա  այլասերված ծերուկի վարքագիծ է: Ու նման մարդկանցով է համալրված ամբողջ «Քաղաքացիական պայմանագիրը», ադեկվատ, չծախված, թուրքի տակ չպառկող անձ չէր կարող լինել այնտեղ: Պետք է անպայման լիներ սեռաքաղց, միասեռական եւ այլն: Պարզապես, հերթական անգամ նրանց ներկայացուցիչներից մեկի դեմքը երեւաց, ինչպես կա:

— Ամեն դեպքում, եթե անգամ համարենք, որ, իսկապես, Հովիկ Աղազարյանի էջը կոտրել են, արդյոք դրանով խնդիրը լուծվո՞ւմ է:

— Եթե իր ասած «ճշմարտությունը» համապատասխանում է իրականությանը, թող մոտակա աշխատանքային օրերին դիմի Ազգային անվտանգության ծառայությանը, որպեսզի պարզեն՝ ով է կոտրել իր էջը, եւ համապատասխան գործ հարուցեն: Ի վերջո, սովորական քաղաքացու էջ չի «կոտրվել», այլ Ազգային ժողովի պատգամավորի, որի էջում կարող են լինել բազմաթիվ ինֆորմացիաներ, որոնք վերաբերում են մեր պետականության անվտանգությանը: Այս մասին պետք է մտածեն ԱԱԾ-ում եւ Ազգային ժողովում ու զգուշավոր լինեն: Բայց ես այլ դրվագի վրա եմ ուզում ձեր ուշադրությունը հրավիրել՝ նույն օրը նույն ժամանակահատվածում, երբ Հովիկ Աղազարյանն ինձ հայհոյանքներ է գրել, դերասանուհի Անահիտ Մութաֆյանի նամակներին պատասխանել է շատ ադեկվատ բառապաշարով: Այդ ինչպե՞ս է ստացվում՝ իր էջը հատվածաբա՞ր էին կոտրել: Այնպես որ, Հովիկ Աղազարյանն իր արդարացումներով զուտ փորձում է պղտոր ջրում ձկներ որսալ:

— Փաստաբան Արսեն Բաբայանը հույս է հայտնել, որ խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունները գոնե Հովիկ Աղազարյանի այս վարքագծով պայմանավորված՝ էթիկայի հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ հանդես կգան: Ի՞նչ քայլեր եք պատրաստվում անել՝ գնալու եք այս ուղղությամբ, թե՞ դիմելու եք դատարան:

— Որքան ատյաններում հնարավոր է այս հարցը բարձրացնել, դիմելու եմ: Իմ գրառման մեջ էլ ասել եմ, որ թող ես վերջին կինը լինել, որի նկատմամբ նման այլասերված կերպով կդրսեւորի իրեն Հովիկ Աղազարյանը: Այո, Արսեն Բաբայանի հետ համաձայն եմ եւ ինքս էլ, որպես տուժող, դիմելու եմ, որ Ազգային ժողովում այս հարցով էթիկայի հանձնաժողով ձեւավորվի, եւ քննեն իշխող խմբակցության պատգամավորի վարքագիծը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում