«Այսօր տիկտոկներում նույնիսկ հինգերորդ դասարանցիներն են իրենց պոպուլյար համարում».ԱԶԱՏ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Մշակութային

«Իրա­վուն­քը» զրու­ցել է եր­գա­հան, հե­ղի­նակ կա­տա­րող Ա­ԶԱՏ ԱԲ­ՐԱ­ՀԱ­ՄՅԱ­ՆԻ հետ:

— Պա­րոն Աբ­րա­հա­մյան, եր­գար­վես­տում ին­չո՞ւ Ձեզ չենք տես­նում:

— Ան­կեղծ ա­սած, շատ եմ մտա­ծում՝ ար­ժե, թե՞ չար­ժե…Բայց նա­յե­լով այն, ինչ-որ հի­մա է, հաս­կա­նում եմ, որ դա ա­վե­լի շատ շո­ուբիզ­նե­սյան հար­թակ է: Իմ պատ­կե­րա­ցում­նե­րով՝ եր­գար­վես­տը լրիվ ու­րիշ բան է: Իսկ շո­ուբիզ­նե­սյան այս հար­թա­կում բո­լո­րը քա­բա­բա­յին ինչ-որ եր­գեր են եր­գում, ո­րով­հե­տեւ հրա­վիր­վում են հար­սա­նե­կան հան­դես­նե­րի, գնում փող են աշ­խա­տում: Շո­ու-բիզ­նես կոչ­վա­ծը՝ փող աշ­խա­տե­լու մե­խա­նիզմ է: Իսկ եր­գար­վեստ, որ­պես այդ­պի­սին, հի­մա մենք չու­նենք:

— Ո՞րն է, Ձեր պատ­կե­րաց­մամբ, իս­կա­կան եր­գար­վես­տը:

— Դա այն է, երբ դուրս գաս բե­մա­հար­թակ եւ եր­գի մի­ջո­ցով խո­սես մարդ­կանց հետ խղճի, բա­րու­թյան, ո­րակ­նե­րի, ար­ժեք­նե­րի, հա­վա­տար­մու­թյան, հե­րո­սու­թյան, հայ­րե­նա­սի­րու­թյան, գրա­կան ար­ժե­քա­վոր բա­նե­րի մա­սին: Գի­տեք, բա­ռե­րը սիրտ ու հո­գի ու­նեն: Եվ մի­այն ստեղ­ծո­ղը գի­տի այդ պրո­ֆե­սի­ո­նա­լիզ­մը, թե ինչ­պես օգ­տա­գոր­ծի այդ բա­ռը, որ­պես­զի սիրտ ու հո­գի ստա­նա: Իսկ հի­մա աս­պա­րե­զում այդ ա­մեն ին­չից կի­լո­մետ­րե­րով հե­ռու մար­դիկ են այ­սօր գրիչ վերց­նում եւ գրում ինչ-որ բա­ռեր: Եվ ի­րենց գրա­ծը ոչ սիրտ, ոչ էլ հո­գի ու­նի: Իսկ ե­թե այդ բա­ռե­րը հու­զում են ո­մանց,ու­րեմն մենք ող­բա­լի վի­ճա­կում ենք....

— Բո­լո­րո­վին վեր­ջերս մշա­կու­թա­յին գոր­ծու­նե­ու­թյուն եք ու­զում ծա­վա­լել, ար­ձա­գանք­նե­րը պա­սի՞վ է­ին, որ չի­րա­կա­նաց­րիք:

— Ա­յո, ես ա­վե­լի հակ­ված է­ի, որ մարդ­կանց հե­տաքր­քրու­թյու­նը կբեւեռ­վի իմ նոր նա­խա­ձեռ­նու­թյան վրա, ո­րով­հե­տեւ այն, ինչ ցան­կա­նում եմ ի­րա­գոր­ծել, բա­ցա­ռիկ ե­րեւ­ույթ է: Աշ­խար­հում նման բան գո­յու­թյուն չու­նի: Նպա­տակս է՝ 7-12 տա­րե­կան ե­րե­խա­նե­րին պատ­րաս­տե­լ, որ­պես հու­մո­րիստ, մե­նա­խոս դե­րա­սան­ներ: Եվ եր­գի­ծա­կան մե­նա­խո­սու­թյուն­նե­րի կա­տա­րում­նե­րով ստեղ­ծե­լ ման­կա­կան թատ­րոն: Այ­սինքն` ե­րե­խանե­րը այդ տա­րի­քից պետք է բե­մա­հար­թակ բարձ­րա­նան եւ ման­կու­թյու­նից խո­սեն աշ­խար­հի հետ` ի­րենց պատ­կե­րա­ցում­նե­րով, ի­րենց աչ­քե­րով, սե­փա­կան օ­րի­նակ­նե­րով ու քննա­դա­տու­թյուն­նե­րով: Այն ա­մեն ին­չի մեջ, որ մենք ապ­րում ենք: Շատ հե­տաքր­քիր ծրագ­րեր կան՝ կապ­ված ստեղծ­վե­լիք թատ­րո­նի հետ: Եր­գի­ծանք, հու­մոր, որ ա­սում ենք, մեր հան­րու­թյու­նը ե­րեւի սխալ է հաս­կա­նում կամ ըն­կա­լում է յու­րո­վի: Ե­րեւի հու­մոր ա­սե­լով՝ նրանք հաս­կա­նում են վու­մնս քլա­բի եւ նման տե­սա­կի հա­ղոր­դում­նե­րը: Բայց ինձ հա­մար եր­գի­ծան­քը, հո­ւմորը բո­լո­րո­վին այլ բա­ներ են: Շատ լի­ա­հույս է­ի, որ պետք է հա­վա­քագ­րեմ 40-50 ե­րե­խա­ներ եւ նրանց պատ­րաս­տեմ, ներ­կա­յա­ցում­նե­րով բարձ­րաց­նեմ բե­մա­հար­թակ: Հա­մոզ­ված եմ, որ կգա այդ պա­հը, եւ մեր հայ­րե­նա­կից­նե­րը հե­տաքրք­րված կլի­նեն: Բայց, ցա­վոք սրտի, այդ հայ­տա­րա­րու­թյու­նը շատ քիչ ար­ձա­գանք­ներ ու­նե­ցավ: Ով­քեր 7-12 տա­րե­կան ե­րե­խա­ներ ու­նեն, նրանք հա­վա­նա­բար ե­րե­սուն կամ ե­րե­սունն անց են: Ու ես չէ­ի պատ­կե­րաց­նում, որ այդ սե­րունդն այդ­քան ան­տար­բեր կլի­նի մշա­կույ­թի, ար­վես­տի նկատ­մամբ: Ցա­վում եմ, բայց հույսս չեմ կորց­նում:

— ԿԳՄՍ նա­խա­րա­րու­թյա­նը դի­մե՞լ եք:

— Ես չեմ ու­զում թե­րագ­նա­հա­տել ո­րեւէ կա­ռույցի: Դեպ­քեր ե­ղել են, որ փոր­ձել եմ ինչ-որ մարդ­կանց դի­մել այլ հար­ցե­րով, ցա­վոք, դրանք ան­պա­տաս­խան են մնա­ցել: Տես­նե­լով մեր այ­սօր­վա մի­ջա­վայ­րը, ապ­րե­լա­կեր­պը եւ նա­եւ կա­ռա­վա­րու­թյան կող­մից վար­վող քա­ղա­քա­կա­նու­թյու­նը, մաս­նա­վո­րա­պես` մշա­կույ­թի, ար­վես­տի նկատ­մամբ, ես ուղ­ղա­կի չեմ գտնում նպա­տա­կա­հար­մար՝ դի­մել ո­րեւ­է մե­կին: Եվ փոր­ձում եմ իմ ու­ժե­րով ի­րա­կա­նաց­նել: Բայց, ցա­վոք, իմ ու­ժերն այդ­քան զո­րեղ չեն, ո­րով­հե­տեւ ա­մեն ինչ կապ­ված է ֆի­նանս­ներ կոչ­վող ռե­սուրս­նե­րից: Եվ այդ ռե­սուրս­նե­րի սուղ լի­նե­լու պատ­ճա­ռով  չեմ կա­րո­ղա­նում մեծ թա­փով ի­րա­կա­նաց­նել: Փոր­ձում եմ փոքր քայ­լե­րով ինք­նու­րույն ինչ-որ բան ա­նել: Պե­տա­կան դռներն ընկ­նելն ու մու­րալն ի­մը չի:

— Երկ­րում տի­րող ի­րա­վի­ճա­կի մա­սին ի՞նչ կար­ծիք ու­նեք:

— Վեր­ջերս մի հայ­տա­րա­րու­թյուն տե­ղադ­րե­ցի, որ­տեղ թա­մա­դա-հան­դի­սա­վա­րի ան­հա­տա­կան պա­րապ­մունք­նե­րի է­ի հրա­վի­րում նրանց, ով­քեր կցան­կա­նան: Նպա­տակս էր՝ ա­վան­դա­կա­նին մո­տեց­նել մեր հա­սա­րա­կու­թյա­նը: Քա­նի որ ես ինքս եր­կար տա­րի­ներ այդ բնա­գա­վա­ռում եմ ե­ղել եւ պարզ տես­նում եմ, թե ինչ է կա­տար­վում մեր երկ­րում, թե ինչ­պես է ա­մեն ինչ ժա­մա­նա­կի ըն­թաց­քում փոխ­վում, դառ­նում է ա­վե­լի շատ եվ­րո­պա­կան, ա­րեւմ­տյան: Իսկ մեր ա­վան­դույթ­նե­րը կա­մաց-կա­մաց նեն­գա­փոխ­վում, մո­ռաց­վում են: Ին­չը նա­եւ իմ այ­սօր­վա սո­ցի­ա­լական հար­ցե­րը հո­գա­լու մի­ջոց կհան­դի­սա­նար: Սա­կայն, ի զար­մանս ինձ, այդ հայ­տա­րա­րու­թյան տակ ե­ղան մար­դիկ, ով­քեր ինձ ազ­գա­կոր­ծան, ինք­նա­սի­րա­հար­ված ան­վա­նե­ցին: Ե­րեւ­ի այդ հայ­տա­րա­րու­թյունս սրտնե­րով չէր այն ի­մաս­տով, որ տես­նե­լով այ­սօր­վա հար­սա­նիք­նե­րը, մար­դիկ մտա­ծում են՝ ես նույնն եմ ու­զում ներ­մու­ծել այդ դաշտ: Ե­րեւի չի­մա­ցու­թյունն էր պատ­ճա­ռը: Եվ ես զղջա­ցի, ո­րով­հե­տեւ  հի­մա շատ վատ տրամադ­րու­թյուն­ներ են թե՛ սոցցան­ցում, թե՛ փո­ղո­ցում, մեր մի­ջա­վայ­րում շատ վատ փոխ­հա­րա­բե­րու­թյուն­ներ են: Այդ ա­մենն այ­սօր ազ­գա­յին անվ­տան­գու­թյան խնդիր է դար­ձել, ո­րով­հե­տեւ մեր բո­լոր ձա­խո­ղում­ներն ու թե­րա­ցում­ներն ա­ռա­ջին հեր­թին գա­լիս են հան­րա­յին փոխ­հա­րա­բե­րու­թյուն­նե­րից: Ե­թե մենք մեկս մյու­սի հետ հար­գա­լից, ու­շա­դիր ու ջերմ չենք, այդ մի­ջա­վայ­րում ո­րեւ­է դրա­կան ար­ժե­քա­վոր բան ու­նե­նալն անհ­նա­րին է: Հան­րու­թյու­նը պետք է կազ­մա­կերպ­ված լի­նի եւ ա­մեն ինչ տա­նի ժո­ղովր­դի հա­մախմբ­մա­նը: Իսկ հա­մախմբ­վել  չա­րու­թյամբ, չա­րա­խո­սու­թյամբ, հնա­րա­վոր չէ: Սկսած ման­կա­պա­տա­նե­կան հա­սա­կից պետք է մարդ­կանց մեջ բա­րու­թյուն սեր­մա­նել: Ե­րի­տա­սար­դը պետք է ճա­նա­չի հե­ղի­նա­կա­վոր­նե­րին, հե­րոս­նե­րին, նրանց, ով­քեր մեր պե­տու­թյան ա­նու­նը ներ­կա­յաց­նում են աշ­խար­հին: Եվ այդ մար­դիկ պետք է գնա­հատ­վեն ըստ ար­ժան­վույնս: Մեզ մոտ նման բան տե­ղի չի ու­նե­նում: Մենք մի­այն չա­րա­խո­սում ենք: Սոցցան­ցե­րում ո­րեւ­է մե­կը հաշ­վի չի առ­նում, թե ով է այդ գրա­ռու­մը ներ­կա­յաց­նո­ղը եւ ինչ ճա­նա­պարհ է ան­ցել: Այ­սօր անգ­րա­գետ, տգետ ցան­կա­ցած մե­կը կա­րող է ցեխ շպրտել ճա­նա­պարհ ան­ցած մար­դու ան­վան վրա: Այդ­պես ոնց կա­րող է այդ հան­րու­թյու­նը հան­րու­թյուն կոչ­վի կամ ու­նե­նա հաղ­թա­նակ­ներ: Պա­ռակտ­ված վի­ճա­կում ենք, եւ այդ ա­մեն ին­չը շատ տխուր ու կոր­ծա­նա­րար է: Ցան­կա­ցած մե­կը շատ հեշ­տու­թյամբ հո­գե­բա­նա­կան ինչ-որ աճ­պա­րա­րու­թյուն­նե­րի շնոր­հիվ կա­րող է տի­րա­նալ ժո­ղովր­դի մե­ծա­մաս­նու­թյա­նը: Ու ե­թե հան­րու­թյու­նը չու­նի կրթվա­ծու­թյան մա­կար­դակ, նրան կա­րող են խա­բել, տի­րա­նալ, օգ­տա­գոր­ծել ու շա­հա­գոր­ծել:

— Ըստ Ձեզ՝ մե­ղա­վոր են նրանք, ով­քեր անգ­րա­գե՞տ են, թե՞ նրանք, ով­քեր պատ­ճառ են հան­դի­սա­ցել, որ­պես­զի անգ­րա­գետ սե­րունդ մե­ծա­նա:

— Ի­հար­կե, հա­մա­միտ եմ, ինչ­պես ըն­տա­նի­քում է, նույնն էլ պե­տու­թյուն կոչ­վա­ծում է: Այ­սինքն՝ ըն­տա­նի­քում  ծնող­նե­րը պետք է զբաղ­վեն ե­րե­խա­նե­րի կրթու­թյամբ եւ դաս­տի­ա­րա­կու­թյամբ: Բա­ցի այն, որ ծնող­նե­րը պետք է զբաղ­վեն ե­րե­խա­նե­րի դաս­տի­ա­րա­կու­թյամբ, նա­եւ պետք է այս ա­մեն ին­չով զբաղ­վեն պե­տա­կան հա­մա­պա­տաս­խան կա­ռույց­նե­րը՝ սկսած ման­կա­պար­տեզ­նե­րից, վեր­ջաց­րած բու­հե­րով: Եվ նա­եւ այն հաս­տա­տու­թյուն­նե­րը, որ­տեղ դպրոց կամ բուհ ա­վար­տած ե­րի­տա­սար­դը պետք է գնա աշ­խա­տան­քի ըն­դուն­վե­լու: Այդ ա­մեն ին­չը մեծ կա­ռա­վար­ման հա­մա­կարգ է, ո­րի գլխա­վե­րեւ­ում պետք է կանգ­նած լի­նի հենց ին­քը` պե­տու­թյան ղե­կա­վա­րը: Եվ նա­եւ այդ ա­մեն ին­չը վե­րահս­կող նա­խա­րա­րու­թյու­նը: Հան­րա­յին մի­ջա­վայր կոչ­վող այդ ե­րեւ­ույ­թը մե­խա­նիզմ է, որ­պես­զի կա­րո­ղա­նաս աշ­խա­տեց­նել: Ե­թե դու չես կա­րո­ղա­նում դաս­տի­ա­րա­կել, չու­նես հա­մա­­պա­տաս­խան լծակ­ներ, որ­պես­զի քո հան­րու­թյու­նը կիրթ լի­նի: Ե­թե դու ըն­դու­նում ես աշ­խա­տող­ներ մի­այն գու­մար աշ­խա­տե­լու հա­մար, բայց ման­կա­վար­ժա­կան հա­մա­պա­տաս­խան ո­րակ­ներ չու­նեն, բնա­կա­նա­բար, քո հան­րու­թյու­նը պետք է լի­նի այն­պի­սին, ինչ­պի­սին որ այ­սօր է: Շփվե­լով մարդ­կանց հետ՝ ես ուղ­ղա­կի ապ­շած եմ, թե ինչ ո­րակ­ներ են այ­սօր մե­զա­նում տի­րում: Ին­չո՞ւ պետք է ոմն մե­կը ի­րա­վունք ու­նե­նա պի­տա­կա­վո­րել ճա­նա­պարհ ան­ցած մար­դուն: Այդ ան­թույ­լատ­րե­լի­ու­թյան սահ­մա­նը այն­քան ենք ան­ցել մենք, որ ան­վե­րահս­կե­լի ենք դար­ձել: Ինք­նա­մե­ծար, ինք­նա­կոչ մարդ­կանց թվա­քա­նա­կը գնա­լով շա­տա­նում է: Փո­ղո­ցով քայ­լում եմ, 5-6-րդ դա­սա­րա­նի աղ­ջիկ­նե­րից մե­կը մյու­սին ա­սում է` «Աղ­ջի՛, գի­տես, Տիկ­տո­կում այս­քան հե­տեւորդ ու­նեմ, ար­դեն պո­պու­լյար­նի մարդ եմ»: Եվ այդ ե­րե­խան չգի­տի, որ պո­պու­լյար, հան­րա­ճա­նաչ կոչ­վա­ծը բո­լո­րո­վին այլ ար­ժեք է: Այ­սօր տիկ­տո­կնե­րում նույ­նիսկ հին­գե­րորդ դա­սա­րան­ցի­ներն են ի­րենց պո­պու­լյար հա­մա­րում: Եվ տիկ­տո­կնե­րում, սոց­ցան­ցե­րում ու­ղիղ ե­թեր մտնող­նե­րը, ո­րոնք ան­գամ մայ­րե­նի լեզ­վին լավ չեն տի­րա­պե­տում, այ­սօր հա­վա­քում են հե­տեւ­որդ­ներ, եւ ծի­ծա­ղե­լին այն է, որ այդ հե­տեւ­որդ­նե­րը հա­վաք­վում են: Իսկ մար­դիկ, ով­քեր ճա­նա­պարհ են ան­ցել եւ կա­րող են կա­րեւ­որ բա­ներ փո­խան­ցել հան­րու­թյա­նը, պի­տա­նի լի­նել նրանց, գրա­ռում­նե­րը կար­դում են շատ քիչ քա­նա­կի մար­դիկ: Եվ այդ ա­մեն ին­չը մեզ տա­նում է կոր­ծան­ման: Թշնա­մի­նե­րը շատ ճիշտ աշ­խա­տանք ի­րա­կանաց­րին մեր հար­ցում: Եվ­րո­պա­կան ան­վա­նում­նե­րի տակ ներ­մու­ծե­ցին ծրագ­րեր եւ քան­դե­ցին ա­մեն ինչ: Ու մարդ­կանց հասց­րին այն աս­տի­ճա­նի, որ թխկլը-դմբլից այն կողմ, ու­րիշ ոչ մի բան չտե­սան, չսո­վո­րե­ցին, չկար­դա­ցին: Եվ այդ ին­տեր­նե­տա­յին աճ­պա­րա­րու­թյուն­նե­րի մեջ ձեւ­ա­վոր­վե­ցին ու դար­ձան այն­պի­սին, ինչ­պի­սին որ հի­մա են: Հա­սա­րակ, տար­րա­կան փոխ­հա­րա­բե­րու­թյուն­նե­րի  պա­հան­ջը  չգի­տեն: Կապ չու­նի, թե դու ինչ տա­րի­քի ես, մե­կը մյու­սին ախ­պե­րով են դի­մում: Նման ո­րակ­նե­րի մեջ դու ինչ ո­րակ ու­նե­ցող պե­տու­թյուն պետք է կա­ռու­ցես:

ՆՈՒ­ՆԵ ԶԱ­ՔԱ­ՐՅԱՆ

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում