Ինչպես Վիվարոյի Վիգենը խաբեց Փաշինյանին

Մամուլի տեսություն
Armenian info-ն գրում է.

«Օրեր առաջ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը ԱԺ-ում նկատեց, որ վերջին 4 տարում խորհրդարանի յուրաքանչյուր որոշում այս կամ այն կերպ վատացրել է հայաստանյան մեդիաների ֆինանսական դրությունը ու հանգեցրել ողբալի հետևանքների: Հակոբյանը խոսեց նաև մոլախաղերի գովազդն արգելելու մասին, որի պատճառով հեռուստաալիքները միայն անցած տարի կորցրել են մոտ 1 մլրդ դրամ:

«Փաստ» թերթը նկատում է, որ մոլախաղային կազմակերպությունների «շարժը» ոչ միայն չի նվազել այս օրենքից հետո, այլև ավելացել է լուրջ չափերով, մինչդեռ ԶԼՄ-ները միայն կորուստներ են ունեցել: «Փաստը» նաև հարց է տալիս՝ ի վերջո, այդ արգելքի ընդունման նպատակը ո՞րն էր. հեռարձակողներին ու ընդհանրապես ԶԼՄ-ներին ֆինանսապես խեղճացնե՞լը, թե՞ մոլեխաղերի դեմ պայքարը: 
Եթե իշխանությունն իրեն նույնպես այս հարցը տալիս է ու զարմանում, որ իր ազնիվ մղումն այս հետևանքներն ունեցավ ու չի հասկանում ինչպես դա եղավ, կարող եմ պարզաբանել ու մի քանի պարզ հուշում տալ:
Բանը նրանում է, որ Նիկոլ Փաշինյանի կողմից շատ սիրված գործարար Վիգեն Բադալյանը ամեն օր նոր տարբերակ է գտնում Փաշինյանի հավանությանն արժանացած տոտալիզատորների արգելքի օրենքը շրջանցելու համար:
Եթե սկզբում Բադալյանը Vivaro տոտալիզատորին կից բացեց բավական իներտ անունով V media և գունավորեց նույն գույներով ինչ Vivaro տոտալիզատորն էր, ապա հիմա նրա մեդիա ալիքները կրում են Vivaro sport, Vivaro arena և Vivaro sport+ անունները ու գովազդվում են այն մեդիաներում, որոնք Վիգենը և իր ընկեր Ալեն Սիմոնյանը համարում են յուրային:
Մասնավորապես այսօր կարելի է տեսնել Vivaro sport-ի բացահայտ գովազդ Ալեն Սիմոնյանի մտերիմների ու բարեկամների կայքերում: Նկատեմ, որ դրանք գրեթե նույն այն գովազդներն են, որոնք արգելվեցին ամիսներ առաջ: Գրեթե նույն տեսքով: Միայն Vivaro բառի փոխարեն գրված է Vivaro sport: Գունավորումը, դիզայնը… ամեն ինչ նույնն է:
Հիշեցնեմ, որ օրենքի ընդունումից ամիսներ առաջ մամուլում տարածվեցին լուրեր, որ Վիվառոյի Վիգենը 200 000֊ական դոլար է տվել Ալեն Սիմոնյանին և Բաբկեն Թունյանին ինտերնետ շահումով խաղերի և տոտալիզատորի գովազդն արգելող օրենքն անցկացնելու համար: Այդ ժամանակ գրվեց, որ Վիվառոյի Վիգենին արդեն հաջողվել է մենաշնորհ հաստատել ոլորտում ու գովազդի արգելք մտցնելով՝ փորձում է մյուս ընկերություններին առհասարակ դուրս մղել շուկայից։
Այդ ժամանակ Ալեն Սիմոնյանին ու Թունյանին հաջողվեց Փաշինյանին համոզել, որ այդ օրենքը միտված է ծառայել բնակչության բարեկեցությանը ու որ դրանից հետո մարդիկ կսկսեն ավելի քիչ խաղալ: Ու չնայած մասնագետները ասում էին, որ օրենքը թերի է, մեկ է սույն պատգամավորները կարողացան Փաշինյանին համոզել: Թունյանն ու Սիմոնյանը աշխատեցին իրենց գումարները, Վիվարոյի մրցակիցները լռեցին, իսկ Վիգենը հիմա ազատորեն գովազդում է նյույն Vivaro-ն, բայց կողքը գրում է սպորտ բառը՝ զուգահեռաբար հովանավորելով իրենց հարմար մեդիաներին, որոնք ցոփ ու շվայտ կյանք են վարում ու պարզապես հեղեղված են Vivaro-ի գովազդով:
Այսպիսով եթե Փաշինյանը զարմացած է ինչու այսպես եղավ, բացատրում եմ՝ Ձեզ պրն Փաշինյան պարզապես խաբել են»:

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին