Թուրք մարզուհին կորցրել է գիտակցությունը` Երեւանում ծանրաձողը բարձրացնելիս
ՍպորտԵրևանում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնության ժամանակ թուրք ծանրորդուհին ծանրաձողն անհաջող բարձրացնելուց հետո կորցրել է գիտակցությունը:
Մարզուհուն առաջին բուժօգնությունը ցուցաբերվել է հենց բեմում, որից հետո պատգարակով դուրս են բերել մրցահարթակից՝ հանդիսատեսի ծափողջույնների ներքո:

