Չբացահայտված Եվրոպա. ներկայացնում է մեցցո-սոպրանո Վարսենիկ Ավանյանը

Մշակութային

«Կանտատա» մշակութային ՀԿ-ն ներկայացնում է նոր եւ բացառիկ «Չբացահայտված Եվրոպա» երաժշտական նախագիծը։ Առաջին համերգը կկայանա ապրիլի 21-ին, ժամը 19:00-ին՝ Առնո Բաբաջանյան համերգասրահում եւ նվիրված է Ֆրանկաֆոնիայի միջազգային օրվան, որին ելույթ կունենա Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի, մեցցո-սոպրանո Վարսենիկ Ավանյանը։ Համերգը կուղեկցվի դանշակահար Ելենա Վարդազարյանի նվագակցությամբ։ Բեմադրող ռեժիսոր՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Սուքիասյան։

Ծրագրում ներկայացված է ֆրանսիական իմպրեսիոնիզմն իր ողջ գունապնակով։ Արվեստի այդ ուղղությունը հայտնի է ավելի շատ գեղանկարչությամբ, սակայն այս շրջանը հայտնի է նաեւ իր երաժշտությամբ, որը, սակայն քիչ է հայտնի երաժշտասերների շրջանակում։ Կհնչեն Մ․ Ռավելի «Շեհերազադե», «Պավան», «Հայտնի երգեր» (ժողովրդական երգերի շարք), «Հունական երգեր», Հ․ Բեռլիոզի «Վիլլանելե», Գ․ Ֆորեյի «Ադաջետո» եւ «Իմպրովիզ», Կ․ Դեբյուսիի «Երազ» ստեղծագործությունները։

Արաբական գիշերների էկզոտիկությունը միշտ էլ հետաքրքրել է Ռավելին։ Ստեղծագործության հիմքում 20-րդ դարի բանաստեղծ Տ․ Կլինգզորի «Շեհերազադե» բանաստեղծությունների ժողովածուն է, որը գրվել է Ռիմսկի-Կորսակովի համանուն սիմֆոնիկ սյուիտից ոգեշնչված։ Մ․ Ռավելի «Շեհերազադե» եռամաս վոկալ շարքը հեքիաթային գունեղությամբ արտահայտում է արաբական հեքիաթների մթնոլորտը, գույները եւ երանգները։ «Հայտնի երգեր» (ժողովրդական երգերի մշակումներ) շարքում ընդգրկված է ինչպես ֆրանսիական, այնպես էլ իտալական, հրեական, իսպանական երգեր, որոնք գրված են հին բարբառներով (Լիմոժ տարածաշրջանի, ռոմաներեն, իդիշ բարբառով)։ Ռավելի մշակմամբ «Հունական երգեր» շարքը հնչում է ֆրանսերեն լեզվով։ Հ․ Բեռլիոզի «Վիլլանելե» ստեղծագործությունը գրվել է Թ․ Գոտյեի «Ամառային գիշերներ» բանաստեծղությունների շարքի հիման վրա։

Նախագիծն իրականանում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ եւ Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի գործընկերությամբ։ «Չբացահայտված Եվրոպա» նախագիծը եվրոպացի հայտնի կոմպոզիտորների՝ Հայաստանում չկատարվող ստեղծագործություններից բաղկացած ծրագիր է։ Այն բաղկացած է վոկալ-կամերային երեք համերգներից, որոնցից երկուսը նվիրված է եվրոպական կոնկրետ երկրի (Ֆրանսիա, Գերմանիա), իսկ վերջինը՝ Եվրոպային։ Ստեղծագործությունները գրված են ձայնի, կամերային նվագախմբերի եւ կամերային այլ կազմերի համար։ Յուրաքանչյուր համերգ ուղեկցվելու է ռեժիսորի կողմից պատրաստված պրոյեկցիաներով՝ ծրագրի բովանդակությանը համապատասխան։

«ԿԱՆՏԱՏԱ» մշակութային հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2022 թ․ հուլիսին՝ Վարսենիկ Ավանյանի եւ Սոնա Խաչատրյանի կողմից։ Այն նպատակ ունի հասանելի դարձնել մշակույթը հասարակության բոլոր շերտերին, կրթել, դաստիարակել արվեստասեր սերունդ։ ՀԿ-ի նպատակն է նաեւ արտերկում տարածել հայկական մշակույթը եւ համագործակցության կամուրջներ կառուցել տարբեր երկրների մշակութային հաստատությունների հետ։ Կազմակերպության նախագահն է Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի Վարսենիկ Ավանյանը։ ՀԿ-ի կարեւորագույն առաքելությունն է մշակույթը հասանելի դարձնել նաեւ սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդկանց շրջանում։ Երգչուհու մշտական ունկնդիրների շարքում են տարբեր խնդիրներ ունեցող երեխաները։ Նա ելույթ է ունեցել նաեւ Դաունի համախտանիշ ունեցող երեխաներից կազմված անսամբլի հետ։ 

tomsarkgh.am

https://iravunk.com/sim/?p=253327&l=am/
Կայացավ ՍԻՄ կուսակցության Ներկայացուցիչների խորհրդի տարեվերջյան նիստը Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում