«Հանուն նոր Միության» շարժման անդամներն՝ իրենց զորակցությունը հայտնեցին Կիեւ-Պեչերյան Լավրայի միաբանությանը

Տեսանյութեր

«Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման անդամները՝ ՍԻՄ կուսակցության նախագահ, շարժման գործադիր կոմիտեի անդամ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ գլխավորությամբ, այսօր այցելել էին Քանաքեռի Սուրբ Աստվածածին ռուսական ուղղափառ եկեղեցու գլխավոր տաճարը: Նրանք աղոթք բարձրացրեցին առ Աստված՝ հանուն հայկական եւ ռուսական բանակների, ինչպես նաեւ իրենց զորակցությունը հայտնեցին ռուս ուղղափառ եկեղեցու հոգեւորականներին, որոնք այս օրերին սահմռկեցուցիչ հալածանքներ են կրում Ուկրաինայում:

Շարժման կանանց խորհրդի նախագահ ԱԼԼԱ ՀԱԿՈԲՅԱՆՆ իր խոսքում ընդգծեց, որ մարդը չի կարող կոչվել մարդ, երբ կորցնում է գթասրտության, խղճահարության, սրտացավության ու կարեկցանքի զգացումը ա՛յլ մարդկանց հոգսերի ու տառապանքների հանդեպ, այլապես նա վերածվում է երկոտանի գազանի:

«Ուկրաինայում Ռուս Ուղղափառ եկեղեցու տաճարների զավթման կադրերը վկայում են ոչ միայն բացահայտ անաստվածության, այլ պարզապես իսպառ մարդասիրության՝ որպես այդպիսին, բացակայության մասին, այդ կադրերը չեն կարող անտարբեր թողնել ո՛չ քրիստոնյաներին, ո՛չ մահմեդականներին, ո՛չ եբրայական կրոն դավանողներին: Անհոգությունն իր անզգամությամբ չի զիջում բռնությանը, իսկ կատարվող հանցագործության հանդեպ անտարբեր մնալը՝ դա նույնպես հանցագործություն է: Մենք եկել ենք այստեղ՝ Ուղղափառ Խաչի մոտ, աղոթք բարձրացնելու առ Աստված Ուկրաինայի Ռուս Ուղղափառ Եկեղեցու հոգեւորականության եւ, մասնավորապես, Կիեւ-Պեչերյան Լավրայի միաբանության համար, աղոթք բարձրացնելու մեր եղբայրների եւ քույրերի համար, ովքեր այսօր՝ 21-րդ դարում, հալածվում են, ինչպես հալածվում էին 1-ին դարի քրիստոնյաները հեթանոսների կողմից», - ընդգծեց Ա. Հակոբյանը:

Բանախոսի գնահատմամբ՝ այսօր շատ երկրներում իշխանության են բացահայտ անաստվածները. նրանցից մեկը՝ մեր օրերի Հերովդեսը, կառավարում է Ուկրաինան: Այդ իսկ պատճառով, հե՛նց այսօր, երբ Հայ Առաքելական եկեղեցին հիշատակում է Հովհաննես Մկրտչի գլխատումը, «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման անդամները եկել են Քանաքեռի Սուրբ Աստվածածին ռուսական ուղղափառ եկեղեցու գլխավոր տաճար՝ աղոթքով քաջալերելու քրիստոնյա եղբայրներին ու քույրերին, ովքեր հալածվում են Ուկրաինայում մե՛ր օրերի Հերովդեսի կողմից։

«Այստեղից մի քանի կիլոմետր հեռավորության վրա՝ Առինջ գյուղում, գտնվում է Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, ուր հասնելով մենք դարձյալ կաղոթենք եւ այնտեղից կշարունակենք մեր ուխտը դեպի Եռաբլուր՝ դեպի Զինվորական պանթեոն, որտեղ հանգչում են մեր հերոս զինվորները, ովքեր իրենց կյանքը տվեցին՝ մե՛ր կյանքի իրավունքի համար, որպեսզի մենք կարողանանք ապրել գլուխներս վեր բարձրացրած՝ չվախենալով թուրքի յաթաղանի սպառնալիքից: Զինվորական պանթեոնի տարածքում գտնվում է Սուրբ Վարդան Մամիկոնյանի եւ նրա զինվորների անունը կրող Սրբոց Վարդանանց եկեղեցին, ովքեր հինգերորդ դարում՝ 451 թվականին, քրիստոնեության ընդունումից ուղիղ 150 տարի անց, տվեցին հոծ զանգված կազմող մեծագույն ճակատամարտ, որում հակառակորդի ուժերը 4 անգամ գերազանցում էին Վարդան Մամիկոնյանի բանակը։ Այդ ճակատամարտում բանակին միացան կանայք, ծերեր, երեխաներ... Ավարայրի ճակատամարտում հայ ժողովուրդը տարավ կարեւորագույն, վիթխարի նշանակություն ունեցող՝ հոգեւոր հաղթանակ, պաշտպանելով իր քրիստոնեական հավատքը։ Այսօր աշխարհը եղծվել է այլանդակ զազրելիություններով՝ վրա են հասել ծանր փորձություններով լի ժամանակները, եւ մենք՝ Սուրբ Վարդանի եւ նրա զինվորների միջնորդությամբ, խնդրում ենք մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսին՝ ե՛ւ Հայոց, ե՛ւ Ռուսաստանի բանակի զորականության համար», - շեշտեց շարժման կանանց խորհրդի նախագահը:

Ալլա Հակոբյանը արձանագրեց, որ Ռուսաստանը միայնակ է պայքարում 50 գլխանի հիդրայի դեմ, ապա հավելեց. «Խնդրում ենք, որ մեր Տիրոջ Սուրբ Աջի հովանու ներքո Ռուսաստանի բանակը տապալի այդ հրեշին, կտրելով այդ 50 գլխանի հրեշի բոլո՛ր 50 գլուխները: Մենք խնդրում ենք Ամենակարող Աստծուն ամրապնդել մեր հավատը, օգնել պաշտպանել մեր քրիստոնեական եկեղեցիները հեթանոսների պղծումից, եւ հնարավորինս շուտ մոտեցնել այն փառապանծ օրը, երբ հավատացյալ ժողովուրդը, ուրախանալով Լույսի ուժերի շողերով ծփացող հաղթանակով՝ նենգ խավարի ուժերի նկատմամբ, ձեռքերը բարձրացնելով դեպի երկինք, գոհունակությամբ կփառաբանի Հորը, Որդուն եւ Սուրբ Հոգուն հավիտյանս հավիտենից: Ամեն»:

Նշենք, որ այս յուրատեսակ ուխտագնացությանը մասնակցում էին նաեւ ՀՀ վաստակավոր արտիստներ Մադլեն Ասրյանը եւ Գայանե Ներսիսյանը, ինչպես նաեւ մի շարք հավատավոր հայեր:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում