Զինվորները չէին ուզում իջնել դիրքերից, ասում էին՝ մեռնենք, բայց պահենք․ Քարվաճառի եւ Շուշիի անկման բացառիկ մանրամասներ է ներկայացնում «Տիգրան Մեծ» ջոկատի հրամանատարը

Հանդիպում

<<Թուրքի դեմ պայքարելու միակ միջոցը միասնականությունն է, նախ առաջինը մենք պետք է համախմբվենք հայերով, եթե մենք մեկս մյուսին թիկունք լինենք որեւէ մի ազգ՝ կլինի թուրք, կլինի ադրբեջանցի, թե ինչ-որ մի զահուրմար, չի կարող մեր, այսպես ասած, հայերիս հախից գալ։ Բայց էսօր մենք ի՞նչ ունենք, հասարակությունը բաժանված է, պառակտված բառի բուն իմաստով, իսկ նման իրավիճակում թշնամին անելիք չունի, մենք մեզ ոչնչացնում գնում ենք, ես ամաչում եմ, ամաչում եմ, մարտական ընկերներիս գերեզմաններին գնալիս չեմ կարողանում գլուխս բարձր պահել>>,- <<Իրավունքի>> հետ զրույցում անդրադառնալով առկա սահմանային իրավիճակին, ասաց  «Տիգրան Մեծ» ջոկատի հրամանատար Վլադիմիր Առաքելյանը, ընդգծելով․

-Այ՛ո, այս իրավիճակում լայնածավալ պատերազմը անխուսափելի է, որովհետեւ Ադրբեջանի ախորժակը իրենից առաջ է ընկել, մեզ օդ ու ջրի պես անհրաժեշտ է զսպել թշնամու անհագ ախորժակը, թշնամու ռեխը փակելու միակ միջոցը՝ միասնականությունն է։ Թշնամին Սարդարապատ երկուս է նախապատրաստում, դա անզեն աչքով էլ նկատելի է, սթափվել պետք, վերջապես մենք՝ հայերս, իրավունք ունենք արժանապատիվ ապրելու, ո՞ւր մնաց մեր հայի արժանապատիվ գենը։ Ի դեպ,  նախապես ասեմ, որ ես ո՛չ իշխանություն եմ, ո՛չ ընդդիմություն, ես էն մարդն եմ, ով ընկերներով պատրաստ է ցանկացած ժամի կանգնել հայրենիքի սահմաններին։ 

-Ի՞նչ եղավ հայի արժանապատիվ գենի հետ։

-Ժողովրդի հերը անիծեց կուսակցական խաղերը, բայց նորից եմ կրկնում վիճակը ոչ թե օրհասական է, այլ ծայրահեղ պայթունանվտանգ։ Ու եթե էս կուսակցական խաղերը մի կողմ չդրվեց, ապա ինչպես Ղարաբաղը ծվեն-ծվեն արվեց, այնպես Հայաստանը կլինի։ 

-Պարոն Առաքելյան, անդրադարձաք Ղարաբաղին, 44-օրյա պատերազմի ժամանակ Դուք եղել եք Քարվաճառւմ, ի վերջո ինչպե՞ս Քարվաճառը հայտնվեց թշնամու ձեռքին։

-Քարվաճառում մինչեւ վերջին պահը թուրքը չի կարողացել խլվլալ, թուրքական Յաշմաները՝ տեղում ոչնչացվում էին, վայնասունները կապած հետ էին փախչում։ Քարվաճառը մինչեւ վերջին պահը անառիկ ենք պահել՝ էդ ես եմ Ձեզ ասում։

-Ուրեմն ինչպե՞ս անառիկ բերդը հայտնվեց թշնամու տիրապետության տակ, ինչպե՞ս ընկավ Քարվաճառը։

-Քարվաճառը մինչեւ վերջին պահն էլ չի ընկել, Քարվաճառը մի ստորագրությամբ հանձնվեց, նոյեմբերի 25-ին մենք մեր ձեռքով հանձնեցինք Քարվաճառը։ Անգամ ժամկետային ծառայողներ կային, ովքեր չէին ուզում իջնել դիրքերից, ասում էին՝ մեռնենք, բայց Քարվաճառը պահենք։ Բայց, կար հրաման, մեզ չթողեցին, մեզ զոռով հանեցին, հղում անելով եռակողմ համաձայնագրի կետերին։

-Իսկ ինչպե՞ս ընկավ Շուշին։

-Ես անուններ չեմ տա, բայց բոլորը գիտեն, թե ով է եղել այդտեղ։ Բայց բոլորն էլ գիտեն, թե ինչ գեներալ է եղել, որին էլ վստահված է եղել Շուշիի պաշտպանությունը։ Ես նոյեմբերի 6-7-ին, անգամ 8-ին խոսել եմ տղաների հետ, մեր ընկերների հետ, Վերին Շենի գյուղապետի հետ, ու բոլորն էլ ասում էին, որ Շուշիում մենք ենք, թուրքերին թաքստոցներից հանում են ու խփում են։ Իսկ թե հիմա Շուշին հանձնվել է, թե տվել են՝ այդ հարցի պատասխանը թող տան այն գեներալները, որոնք Հադրութից եկող Շուշիի հետևից ճանապարհ բացեցին, և թուրքերը մտան Շուշի, ու դրանից հետո այդ հրամանատար, գեներալ կոչվածները թողեցին ու Շուշիից փախան՝ տղաներին թողնելով անտեր, ու այդքան զոհեր եղան այդտեղ

-Ովքե՞ր պետք է պատասխանատվության ենթարկվեն, ովքե՞ր են իրական մեղավորները։

-Հասկացա հարցը(-խորը հոգոց է հանում, ապա շարունակում․Ի․ Ա․), բոլորս ենք մեղավոր՝ ինձանից սկսած մեղավոր ենք բոլորս։ Մեղավոր ենք նրանով, որ ժամանակին դասեր չքաղեղեցինք, ժամանակին մեղավորներին չկարողացանք պատժել․․․

Զրույցը՝ ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

https://iravunk.com/sim/?p=253276&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ