«Հայաստան» դաշինքում Երեւանի քաղաքապետի թեկնածուի հարցում կոնսենսուս չկա
Ներքաղաքական«Իրավունքի» տեղեկություններով` «Հայաստան» դաշինքում Երեւանի ավագանու հնարավոր արտահերթ կամ սեպտեմբերին կայանալիք հերթական ընտրություններին քաղաքապետի թեկնածու առաջադրելու հարցում կոնսենսուս չկա: Այս հարցում դաշինքի քոչարյանական եւ ՀՅԴ-ական թեւերի պատկերացումները տարբեր են, հնարավոր թեկնածուները` եւս: Նույնիսկ եղել են առաջարկներ, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներից մեկը գլխավորի նախընտրական ցուցակը, ինչը եւս միանշանակ չի ընդունվել:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=253253&l=am/

