Ավելի մեծ հարված բանակին, մարտունակությանը, պարզապես, չեմ պատկերացնում. Աբրահամյան

Ներքաղաքական

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար ՏԻԳՐԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ գնահատմամբ` երբ խոսում ենք Տեղ գյուղի ողբերգության մասին, սրա սկզբնակետը փաստացի այն հանգամանքն է, որ ապրիլի 1-ին, ունենալով համապատասխան քաղաքական որոշում, լոկացիայի փոփոխության եւ նոր բնագծերի ձեւավորման առումով, ՀՀ իշխանություններն անհրաժեշտ գործողություններ եւ միջոցառումներ չեն իրականացրել:

— Դրա հետեւանքով Ադրբեջանը ոչ միայն մեկնարկում ստացել է առավելություններ, համապատասխան դիրքավորում է իրականացրել Տեղ, Կոռնիձոր ուղղությամբ, այնպես էլ ստեղծել է այնպիսի իրավիճակ, որի պայմաններում մեր դիրքերն ունեցել են ոչ շահեկան իրավիճակ: Իշխանության հանցավոր անգործություն է եղել, զինված ուժերի թույլատրված բեռը ծանրացել է: Զինված ուժերն ունենում է ծանր պայմաններ՝ սկսած մարտական հերթապահությունից մինչեւ մարտական խնդրի լուծում:

— Պաշտոնից ազատվել է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Արման Մարալչյանը: Ի՞նչ կասեք այս մասին:

-Որեւէ մեկը տեղյակ չէ` ծառայողական քննություն անցկացվե՞լ է, ինչի՞ հետեւանքով է ազատվել տվյալ զինվորականը: Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի ամբիոնից ասում էր, թե, ըստ էության, իրենք նախատեսել էին, որ Ադրբեջանը կարող է այդպիսի քայլերի գնալ, բայց ինչ-որ օղակում խնդիրը չի լուծվել եւ բերել է այսպիսի ծանր հետեւանքների: Երբ քաղաքական որոշումներ են լինում, դրանք պետք է վերահսկվեն ու ապահովվեն դրանց իրագործումը: Բարդել ողջ իրավիճակը զինված ուժերի, սահմանապահ զորքերի վրա, մի կողմ քաշվել եւ ասել` խնդիրը այս կամ այն զինվորականն է, պաշտոնից ազատեցինք, դրանով որեւէ խնդիր չի լուծվում: Իշխանությունը, որտեղ առաջնային պատասխանատվություն ունի, այդ պատասխանատվությունը իրենից հեռու է տանում:

— Ամեն դեպքում, պարզվում է` Նիկոլ Փաշինյանը կասկածներ ունի, որ զինվորականներ կան, որոնք դրսից էլ, հնարավոր է, կառավարվում են, ու չի բացառվում, որ գործակալներ են…

— Սա վերաբերում է 44-օրյա պատերազմին «Եղնիկների» ուղղությամբ տեղակայված զորամասի աջ հատվածում գտնվող ռազմավարական բարձունքին: Այդ գործով որեւէ որոշում չկա, դատական որոշումների բացակայության պարագայում անվանարկել, պիտակավորել, որեւէ մեկին ի սկզբանե դավաճան համարել՝ ունի 2 նպատակ: Առաջինը` պատասխանատվությունը բարդել զինվորականների վրա, երկրորդը` ուղղորդել դատական համակարգը քաղաքական հայտարարությունների հիման վրա որոշում կայացնելու: Պատերազմական դրվագներում կարող են լինել բազմաթիվ խնդիրներ` սկսած ծառայությունը ոչ պատշաճ իրականացնելուց, բայց վերցնել մեկ-երկու տասնյակ մարդու առերեւույթ հանցագործությունները եւ զինված ուժերը վերածել թիրախի, բնականաբար, ընդունելի չէ: Ավելի մեծ հարված բանակին, մարտունակությանը, պարզապես, չեմ պատկերացնում:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում