Գայանե Զարգարյանը բարձրաձայնում է մի բան, որով քո իրավունքն է խախտվում հարգելի քաղաքացի, իսկ դա պետք է հասկանալ, դա պետք է գնահատել
Թեմա«Էսօր Գայանեն բարձրաձայնում է մի բան, որով քո իրավունքն է խախտվում, իսկ դա պետք է հասկանալ, դա պետք է գնահատել: ԱՄՆ-ում Գայանեի նման լրագրողը միլարդատեր կլիներ, իսկ մենք ինչ է. Չբարձրաձայնե՞նք, որ այո Գայանեի արածը գնահատանքի է արժանի: Ի դեմս Գայանեի ես գտնում եմ, որ ցանկացած ոլորտի ճանաչված պրոֆեսիոնալ պետք է առանձնանա: Գայանեն ինձ համար անհատականություն է, որովհետեւ անձամբ եմ տեսել կոնկրետ գործեր, որով իրավապահ մարմինները իրենց բլոր լծակներով չեն կարողացել բացահայտել, փոխարենը դա արել է Գայանեն»,-«Իրավունք TV»-ի տաղավարում անդրադառնալով հետաքննող լրագրող, մեր գործընկեր Գայանե Զարգարյանի ձեռագրին եւ նրա գործունեության կարեւորությանը, ասաց աղմկահարույց գործերով հայտնի փաստաբան, չորրորդ իշխանության խախտված իրավունքները մշտապես բարձրաձայնող, մի շարք հեղինակային նախադեպային վճիռների հասած փաստաբան ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ:
Փաստաբանի` մեր գործընկերոջ մասին փաստական գնահատականը դիտեք առաջարկվող տեսանյութի 27-րդ րոպեից սկսած
Ամբողջական զրույցը շուտով։
https://iravunk.com/sim/?p=253188&l=am/

