Ռոնալդուն` Ռուդի Գարսիայի հրաժարականի մասին
ՍպորտԿրիշտիանու Ռոնալդուն անդրադարձել է «Ալ Նասրի» գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիայի հրաժարականին.
«Հաճելի էր ձեզ հետ աշխատելը։ Ձեզ ամենայն բարիք եմ մաղթում ապագայում»,- գրել է պորտուգալացին Instagram-ում համատեղ լուսանկար հրապարակելով։
Գարսիան այսօր հեռացվել էր «Ալ-Նասրի» գլխավոր մարզչի պաշտոնից: Ավելի վաղ, լուրեր էին շրջանառվում, որ Ռոնալդուն դժգոհ է եղել իր աշխատանքից եւ ակումբի ղեկավարությունից պահանջել է պաշտոնանկ անել վերջինիս։

