Տիտղոսը ձեռքիս և որպես եվրոպական ակումբի խաղացող. Ինչպիսին է իրեն տեսնում Զախարյանը մեկ տարի անց
ՍպորտՌուսական «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը «СЭ» հետ զրույցում պատասխանել է հարցին, թե ինչպիսին է տեսնում իրեն մեկ տարի անց.
«Կցանկանայի ինձ տեսնել տիտղոսը ձեռքիս։ Ինչպես նաեւ, կցանկանայի ինձ տեսնել, որպես եվրոպական ակումբի ֆուտբոլիստ։ Չեմ պնդում, բայց ցանկանում եմ այնտեղ փորձել ինձ»։
«СЭ»-ն ամեն տարի հարցազրույց է անցկացնում Զախարյանի հետ ու ուղղում նրան միեւնույն հարցերը, որպեսզի ֆուտբոլասերներին ավելի ակնառու լինի թե անցնող ամեն տարի որքան է փոխում ֆուտբոլիստին։ Տեսանյութը ստորեւ.

