Զվարճալի լուրեր էին. Զախարյանը` «Գալաթասարայ» հնարավոր տրանսֆերի մասին
ՍպորտՄոսկվայի «Դինամոյի» և Ռուսաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանի համար իր մասին մամուլում շրջանառվող լուրերից ամենազվարճալին նրա` Ստամբուլի «Գալաթասարայ» հնարավոր տեղափոխության մասին լուրերն են եղել.
«Ամենազավեշտալի լուրերը, հավանաբար, «Գալաթասարայի» հետ կապվածն էին: Ամեն ինչ այնքան ճոխացված էր, կարծես պայմանագիրն արդեն կնքված էր։ Բայց իրականում ես անմիջապես ասել եմ «ոչ»:
Նստում էի ու կարդում, թվում էր՝ արդեն «Գալաթասարայում» եմ, մտածեցի՝ գուցե առանց ինձ ինչ-որ բան են որոշել... Ընդամենը ինձ ասացին, որ առաջարկ կա, իսկ ես ասացի՝ «ոչ»։ Այսքանը»,- կիսապաշտպանի խոսքը մեջբերում է «Спорт Экспресс»-ը:

