«Հրապարակ». Բանակին չկրակելու հրաման է տրվել

Մամուլի տեսություն

«Հրապարակը» գրում է. «Նախօրեին Տեղ գյուղի մոտ տեղի ունեցած զինված բախման պատճառը բանակում տիրող անտերությունն է, որի մասին երեկ ուղղակի կամ անուղղակի հաստատեցին հենց իրենք՝ իշխանականները։ ԱԺ-ում տեղի ունեցած քննարկում-հարցուպատասխանից, ինչպես նաեւ որոշ ՔՊ-ականների հարցազրույցներից պարզ դարձավ, որ մասնավորապես Տեղ գյուղի հայ դիրքապահները թողնված են եղել բախտի քմահաճույքին՝ ո՛չ դիրքերն են ճշտված, ո՛չ խրամատներ կան, իսկ դիրքապահների եւ հրամանատարական կազմի վրա էլ դրված է ադրբեջանցիների հետ լեզու գտնելու պարտավորությունը։

Ակնհայտ դարձավ, որ բանակին, իսկապես, չկրակելու հրաման է տրված։ Նշենք, որ Տեղում կատարվածի վերաբերյալ ՊՆ-ի տարածած տեսանյութում երեւում է, որ ադրբեջանական պիկապը մոտենում է, մերոնք չեն կրակում։ Իշխանական սյունեցի պատգամավորներ Նարեկ Ղահրամանյանն ու Արմեն Խաչատրյանը երեկ դա բացատրում էին նրանով, որ չեն կրակել, որովհետեւ ադրբեջանցի եւ հայ հրամանատարների միջեւ դիրքային հարցերով բանակցություններ պիտի տեղի ունենային։ Փնթի «կռուտիտը» դարձել է իշխանությունների արդարացման միակ միջոցը։

Նման մի «կռուտիտով» հանդես եկավ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը․ նա մի կողմից հերքեց ՔՊ-ականներին, թե բանակցություններ չեն եղել, եւ այդ լիազորությունները սահմանազատման, սահմանագծման հանձնաժողովի տիրույթում են, բայց, ի վերջո, խոստովանեց․ «Բանակցություն ասվածը լայն հասկացություն է, փոքր հարցի շուրջ անգամ պայմանավորվածությունը բանակցության ձեւ է։ Որպես կանոն, տեղում լինում են սպաներ, որոնք դժվար իրավիճակներում օպերատիվ լուծումներ են գտնում, բնականաբար, շատ հաճախ իրենց հրամանատարների հետ ճշգրտելուց հետո»։ Բայց վերջում, կրկին անդրդվելի մնալով, հայտարարեց՝ կատարվածը ոչ թե բանակցությունների տապալման հետեւանք է, այլ ադրբեջանցիների կողմից իրականացված սադրանք։

«Լիովին համաձայն եմ, որ սադրանք է, այդ դեպքում ինչի՞ կրակ չի բացվել․ մենք իրավունք ունե՞նք զինծառայողներին դնել սպառնալիքի տակ»,- հարց հնչեցրեց պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ Բայց փոխնախարարն այդ հարցին էլ հստակ պատասխան չտվեց՝ դրանով իսկ հաստատելով, որ չկրակելու հրաման բանակին տրված է։ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն էլ ասաց՝ գոնե ճանապարհների վրա պետք է շարժական որոշակի խոչընդոտներ, լարային արգելափակոցներ դնեն. «Հասարակ բան՝ Երեւանում եւ այլ քաղաքներում անհրաժեշտության դեպքում փողոցները փակելու արագ հնարավորություններ ունի նաեւ պարեկային ծառայությունը: Նրանք կարող էին, բացի կրակոցներից, սահմանի ճանապարհներին էլ ժամանակավոր արգելափակոց տեղադրել՝ լարային, որի տեղադրումը րոպեների, եթե ոչ վայրկյանների խնդիր է: Դա կկանգնեցներ, նրանք չէին մոտենա մեր դիրքերին, եւ այս կոնֆլիկտը չէր լինի»»:

Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուրում:

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին